Իրանում առնվազն 90 մարդ Է զոհվել վերջերս տեղի ունեցած ընդգրկուն հեղեղումների հետեւանքով: Օգոստսի 3-ին այդ մասին հայտնում Է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով բժիշկներին:
Նշվում Է, որ եւս ութ մարդ համարվում Է կորած: Ավելի վաղ հաղորդվել Էր 69 մարդու մահվան մասին: Տեղատարափ անձրեւների առաջացրած հեղեղումներն ընդգրկել են Իրանը հուլիսի վերջին՝ պատուհասելով երկրի 31 նահանգներից 24-ին: Ամենից շատ տուժել են Բախտիարին, Սպահանը, Եզդը, Լուրեստանը, Մազանդարանը, Թեհրանը եւ Չեհարմեհալը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: