Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Պատմական խաղ Բելգրադում․ Եղիշե Մելիքյանի պատասխանը․․․

Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի առաջին խաղում այսօր Երևանի «Փյունիկը» Բելգրադում կհյուրընկալվի Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդային»։ Առաջիկա հանդիպումը պատմական կարելի է համարել հայկական ֆուտբոլի համար։ Մասնավորապես, պատմության մեջ առաջին անգամ հայկական ակումբը ելույթ կունենա Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում։ Այո «Փյունիկին» արդեն իսկ հաջողվել է աննախադեպ արդյունքի հասնել եվրոպական ասպարեզում, բայց․․․։ Արդյո՞ք ճիշտ կլինի բավարարվել գրանցված արդյունքով։ Մրցակցին ինչ խոսք զորեղ է։ Ֆուտբոլիստների ընդհանուր տրանսֆերային արժեքով «Ցրվենան Զվեզդան» մոտ 10 անգամ գերազանցում է Հայաստանի չեմպիոնին։ Ժամանակակից ֆուտբոլում սակայն նյութականը հաջողության հասնելու հիմնական նախապայմանը չէ։ «Փյունիկին» ապացուցեց դա Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում պայքարից դուրս թողնելով Ռումինիայի չեմպիոն «Կլուժին»։

«Մեզ հաղթանակ է պետք և մենք մոտիվացիայի կարիք չունենք։ Հիշում եմ 16 տարի առաջ այս մարզադաշտում Դեյան Ստանկովիչի դեմ խաղալիս ինչ եմ զգացել։ Հիմա պատասխանեմ նրան։ Մենք ավելի կարևոր պատասխանատվություն ենք զգում, քանզի պայքարելու ենք բավական ուժեղ թիմի դեմ։ Քիչ չեն դեպքերը երբ թույլ թիմը հաղթում է ուժեղ թիմին։ Մենք ուզում ենք վաղը դուրս գալ և ապացուցել, որ կարող ենք թույլ թիմ համարվելով հաղթել։Ամենաուժեղ թիմն էլ ունի իր թույլ կողմերը, իդեալական թիմ չկա: Այո գտել ենք «Ցրվենա Զվեզդայի» թույլ կողմերը, վերլուծել ենք, շատ բարդ սխեմա է, շատ լավ են խաղում: Կստացվի մեզ մոտ պլանն իրականացնել, թե չէ, դա երկրորդ հարցն է, բայց որ հաստատ գիտենք՝ ինչ պետք է անել դաշտում»,- նախախաղային մամուլի ասուլիսում ասել է «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։ Նշենք, որ «Ցրվենա Զվեզդան» գլխավորում է սերբական ֆուտբոլի լեգենդներից Դեյան Ստանկովիչը։ 2006 թվականին, Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Եղիշե Մելիքյանն ու Ստանկովիչը միմյանց դեմ խաղացել են Բելգրադի «Ցրվենա Զվեզդա» մարզադաշտում։ Այդ հանդիպումն ավարտվել էր Սերբիայի հավաքականի հաղթանակով՝ 3։0 հաշվով։ 16 տարից անց Մելիքյանը մտադիր է պատասխանել Ստանկովիչին կրած պարտության համար։ Ի դեպ, այդ մրցավեճում Ստանկովիչը կրել էր թիմի ավագի թևակապը, իսկ 54-րդ րոպեին գրավել էր Հայաստանի հավաքականի դարպասը բացելով խաղի հաշիվը։ «Մեծ հարգանքով ենք մոտեցել այս խաղին, եծ հարգանք ունենք «Ցրվենա Զվեզդայի» նկատմամբ, քանի որ մեզ համար մեծ ակումբ է, և շնորհկալ եմ, որ մրցակցի մարզիչն էլ հարգում է մեզ ու հասկանում է, որ մենք էլ կարող ենք խնդիրներ ստեղծել: Լավ որակով ֆուտբոլիստներ ունեն և համագործակցությունը խաղացողների միջև շատ բարձր մակարդակի վրա է, կարողանում են կոմբինացիոն խաղ խաղալ, անհատական խաղով էլ են ուժեղ, նաև արագություն ունեն: Պետք է այդ արագությունը չեզոքացնենք, ուժեղ կողմերը փակենք, մեղր խաղը ցույց տանք, մենք էլ մեր անակնկալները մատուցենք մրցակցին: Կա վստահություն, որ կարող ենք: Չեմ վախենում, որ առաջիկա խաղում պլանը չի աշխատի: Ես կյանքում վախեցել եմ մի անգամ՝ երբ ծնվել եմ: Ֆուտբոլում վախ հասկացությունը շատ վտանգավոր ու թույլ ուղղություն է, որտեղ որ ես լինեմ, այդ թիմը վախի զգացողություն չի կարող ունենալ: Մենք ունենք հաղթելու ճիշտ ձև ու նաև պարտությունն ընդունելու ճիշտ ձև: Ուղղակի մենք պետք է այս հոգեբանությունը պահենք, որ պայքարում ենք մինչև վերջ, չհիասթափվել, չհուսահատվել ու թիմային ոգին չկորցնել դաշտում: Այդ ամենը ցույց ենք տալու խաղադաշտում, կստացվի մեզ մոտ արդյունք, թե չէ, դժվարանում եմ ասել. մրցակիցը լուրջ է: Մենք պատրաստ ենք, վաղը ցույց կտանք մեր հնարավորությունների մաքսիմումը:Ինձ թվում է՝ ինձ մոտ ստացվել է հանդերձարանում մթնոլորտը, տրամադրությունը: Դժվար էր, ժամանակը կարճ էր: Պարտությունը հաճելի չէ: Վաղն ավելի լավ կհասկանանք՝ ստացվել է, թե ոչ, բայց տեսնում եմ, որ ֆուտբոլիստները տրամադրված են ու պատրաստ են»,- նշել է Մելիքյանը: Դեյան Ստանկովիչն իր հերթին գոհավանելով հայկական թիմին հայտարարել է, որ հեշտ հանդիպում չի սպասվում։

«Նախ, ողջունում եմ Հայաստանից հյուրերին։ Կարող է, «Փյունիկը» ֆավորիտ չէ, բայց կտեսնենք անակնկալներ։ Գիտենք «Փյունիկի» խաղաոճը, սպասում ենք անակնկալների։ Նայել ենք «Փյունիկի» խաղերը, վերլուծել ենք, սպասում ենք լավ և ուժեղ խաղի։ «Փյունիկի» խաղային ձեռագիրն է` խաղի ժամանակ փոխել սխեման, դրան էլ ենք պատրաստ։ Ակնկալում ենք լավ խաղ և լեփ-լեցուն մարզադաշտ։ Ես հետևել եմ հայկական ֆուտբոլին, եղել եմ Հայաստանում, ծանոթ եմ ձեր խաղին, երիտասարդական թիմի խաղի ժամանակ եմ եղել։ Ակնկալում եմ, որ մարզիչներն ունեն թաքնված մարտավարություն, ամեն բան պարզ չէ։ Նկատել եմ, որ բավականին տաղանդավոր խաղացողներ կան, թե՛ հայ, թե՛ լեգեոներ, որոնք ուժեղացնում են թիմը։

Այո, մենք ֆավորիտ ենք համարվում, բայց չենք սպասում, թե «Փյունիկը» հենց այնպես մեզ ճանապարհ կզիջի. պետք է ջանք գործադրենք։ Կփորձենք իրագործել մեր խաղային պլանը»,- նշել է Ստանկովիչը։ «Ցրվենա-Զվեզդա»-«Փյունիկ» հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 22։45-ին և կցուցադրվի Առաջին ալիքով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում