Իրանագետ Գարիկ Միսակյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ միջուկային գործարքի շուրջ իրավիճակը վերջին շրջանում փակուղի է մտել․ «Իրանը միջուկային գործարքից հետքայլ չի անում, ժամանակ է շահում: Եվրոպան բավականին շահագրգռված է Իրանի միջուկային գործարքով: Եվ իրանական կողմն է մեծացնում խաղադրույքը, և ԱՄՆ-ն:Դժվար է կանխատեսել Իրանի միջուկային գործարքի շուրջ կլինի համաձայնագիր, թե ոչ»:
Իրանագետի խոսքով՝ Իրանը չի թաքցրել, որ Հարավային կովկասը համարում է իր պատմական տարածքներ․ «Իրանը Նախիջևանի և Ադրբեջանի արևելյան հատվածների հետ կապված վարում է առանձին քաղաքականություն: Իրանից դիվանագիտական նախազգուշացում եղավ Ադրբեջանին՝ չհատել կարմիր գծերը
Ըստ իրանագետի՝ արցախյան պատերազմից հետո Իրանը շահագրգռված չէ տարածաշրջանում թուրքական ազդեցության մեծացումով․ «Իրանը Թուրքիային չի համարում դաշնակից, որի ազդեցության մեծացումը տարածաշրջանում անթույլատրելի է համարում: Իրանը որոշ մտահոգություններ ունի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից»: