Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 9.9%-ով կամ շուրջ 43 մլրդ 400 մլն դրամով, որն ապահովվել է հարկերի ու տուրքերի, պարտադիր սոցիալական ապահովության վճարների և պաշտոնական դրամաշնորհների հաշվին, որոնք համապատասխանաբար 9.9%-ով (33 մլրդ 700 մլն դրամով), 10.3%-ով (6 մլրդ 700 մլն դրամով) և 123.2%-ով (6 մլրդ 600 մլն դրամով) գերազանցել են նախորդ տարվա համապատասխան ցուցանիշները: Այս մասին ասվում է ՀՀ ֆինանսերի նախարարության տարածած մամուլի հաղորդագրության մեջ:
Ընդ որում 2011 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 373 մլրդ 400 մլն դրամ հարկային եկամուտ, ինչը 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9.9%-ով կամ 33.7 մլրդ դրամով:
Հարկերի և տուրքերի 48.7%-ն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին, 5.5%-ը՝ ակցիզային հարկի հաշվին, 16.9%-ը ձևավորվել է շահութահարկի հաշվին, 12.1%-ը՝ եկամտահարկի հաշվին: Մաքսատուրքի գծով մուտքերը կազմել են 21.5 մլրդ դրամ կամ հարկերի և տուրքերի 5.7%-ը:










































