Friday, 29 03 2024
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում

ԿՈՉ. հայկական մշակութային ժառանգության ոչնչացման վտանգն Արցախում

Երևան, 19.07.2022 թ․

2022 թ․ հուլիսի 15-19-ը Երևանի պետական համալսարանում և Հայ Առաքելական եկեղեցու Վայոց ձորի թեմում տեղի ունեցավ «Արցախի մշակութային ժառանգությունը» խորագրով միջազգային գիտաժողով։ Ավելի քան երեսուն օտարերկրացի և հայ գիտնականներ ու փորձագետներ քննարկեցին Լեռնային Ղարաբաղի (Արցախ) տարածաշրջանում մշակութային արժեքների ստեղծման, պատմական զարգացման և ներկայիս վտանգվածության խնդիրները։ Այս արժեքները պատկանում են հայկական մշակույթին, որով նաև մաս են կազմում համաշխարհային քրիստոնեական հնագույն ժառանգության։

Պարբերական դարձած գիտաժողովի շարժառիթը 2021 թ․ մարտի 4-ին ստվարաթիվ գիտնականների կողմից հրապարակված կոչն էր՝ ի պաշտպանություն Արցախի մշակութային կոթողներրի։ Այն մատնացույց էր անում տեղի հայ բնակչության և նրա մշակութային ժառանգության խիստ վտանգվածությունը։

Դրանից առաջ բազմաթիվ միջազգային կազմակերպություններ, որպիսիք են՝ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, Գերմանացի կաթոլիկների կենտրոնական կոմիտեն և Ռենովաբիս Արևելաեվրոպական օժանդակության հիմնադրամը, հռչակագրեր էին հրապարակել հայ բնակչության տառապանքի և մշակութային ժառանգության վտանգված լինելու վերաբերյալ։ Նաև Եվրոխորհրդի Խորհրդարանական համաժողովը (PACE) 2021 թ․ սեպտեմբերի 27-ի որոշման մեջ և ԱՄՆ Պետական դեպարտամենտը 2022 թ․ հունիսի 2-ի Ադրբեջանում կրոնական ազատության մասին զեկույցում արտահայտել են իրենց դիրքորոշումը։

Այնուհետև՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը 2021 թ․ դեկտեմբերի 7-ի որոշմամբ Ադրբեջանին կոչ է արել ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ վանդալիզմի և հայկական մշակութային ժառանգության կոթողների պղծման գործողությունները կանխելու և պատժելու համար։ Ի վերջո, 2022 թ․ մարտի 10-ին Եվրախորհրդարանը խստագույնս դատապարտել է Ադրբեջանի կողմից շարունակվող այն քաղաքականությունը, որն ուղղված է Արցախում և շրջակա տարածքներում հայկական մշակութային ժառանգության ոչնչացմանն ու, առհասարակ, վերջինիս գոյության ժխտմանը։

Այս ամենի դրդապատճառը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ծակուռի գյուղի 12-րդ դարի Ս․ Աստվածածին հայկական եկեղեցի այցի ժամանակ արված հայտարարությունն է, որ այնտեղից հեռացվելու են հայերեն վիմագիր արձանագրությունները։ Բացի այդ, Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քարիմովը 2022 թ․ փետրվարի 3-ին իրազեկեց մի աշխատանքային խումբ ստեղծելու մասին, որը բացահայտորեն օրինականացնելու է տարածաշրջանում հայկական մշակութային բոլոր արժեքների համակարգված ոչնչացումը։

Բացի դրանից հայտնի է, որ Ադրբեջանի կողմից 2020 թ. սանձազերծված պատերազմի ժամանակ ադրբեջանական զինված ուժերը երկու անգամ բարձր ճշգրտություն ունեցող զենքով հրթիռակոծել և լրջորեն վնասել են Շուշիի Ս․ Ամենափրկիչ (Ղազանչեցոց) տաճարը: Ավերվել է նաև Ս․ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (Կանաչ Ժամ) այն բանից հետո, երբ ադրբեջանական զորքերը հսկողության տակ են վերցրել այս քաղաքը։ Վնասվել, պղծվել և ավերվել են նաև ուրիշ եկեղեցիներ, արձանագրություններ և խաչքարեր։ Արբանյակային լուսանկարները փաստում են, որ ոչնչացվել են մի քանի ժամանակակից և պատմական գերեզմանատներ:

Ադրբեջանն արդեն իսկ ոչ վաղ անցյալում ոչնչացրել է Նախիջևանյան Էքսկլավի տարածքում գտնվող հայ մշակութային ժառանգությունը, ինչն իր մեջ ներառում է Ջուղայի միջնադարյան հայկական գերեզմանատան հազարավոր խաչքարերի և այլ հուշարձանների ամբողջական ավերումը:

Մենք, գիտաժողովի մասնակիցներս, դիտարկում ենք, որ հայկական նյութական և ոչ նյութական մշակութային արժեքներն Արցախում և նրա շուրջ խիստ վտանգված են։

Մենք կոչ ենք անում․

1. որ բոլոր քաղաքական և հասարակական դերակատարները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունները ներգրավվեն Արցախում և նրա շրջակայքում մշակութային արժեքների ու վտանգված բնակչության պաշտպանության գործին,

2. որ բոլոր որոշում կայացնողները մշակութային արժեքների և մարդու իրավունքների պաշտպանությունը դարձնեն Ադրբեջանի հետ ցանկացած տեսակի համագործակցության նախապայման,

3. որ ներկայումս հակամարտության կարգավորման շուրջ և խաղաղության համաձայնագրի կնքման նպատակով տարբեր մակարդակներում տարվող բանակցություններում նաև հաշվի առնվեն արցախահայության իրավական շահերը։ Միայն արդար խաղաղությունը կարող է երաշխավորել մշակութային արժեքների և մարդու իրավունքների կայուն պաշտպանությունը, ինչին Ադրբեջանը պարտավորվել է միջազգային իրավունքի համաձայն,

4. ապահովելու, որ Եվրոպական միությունն ու նրա անդամ երկրները բարձրացնեն նաև պատմության վերանայման, մարդու իրավունքների պաշտպանության և Արցախում մշակութային արժեքների վտանգվածության և ոչնչացման խնդիրները, երբ Ադրբեջանի հետ էներգակիրների մատակարարման շուրջ բանակցություններ են ընթանում և համաձայնություններ կնքվում,

5. որ Ադրբեջանը անսահմանափակ իրավունք տա գիտնականներին, ՅՈՒՆԵՍԿՕ-ին և մյուս միջազգային կազմակերպություններին՝

Արցախում և շրջակա տարածքներում գտնվող մշակութային կոթողների այցելության համար և չարգելի հավատացյալների մուտքը պաշտամունքի վայրեր:

Կազմակերպիչներ՝

Մարտին Թամքե, դր․, պրոֆ․, բազմ․ պատվո դր․, Գյոթինգեն

Անդրեաս Մյուլլեր, դր․, պրոֆ․, Քիլ

Դագմար Հելլեր, դր․, Բենսհայմ

Հարություն Գ․ Հարությունյան, դր․, Երևան

Մասնակիցներ՝

Աբրահամ արքեպս․ Մկրտչյան, պ․ գ․ թ․, Եղեգնաձոր

Անուշավան եպս․ Ժամկոչյան, պ․ գ․ դ․, պրոֆ․, Երևան

Սահակ վրդ․ Շաքարյան, Գանձասար

Ալեքսանդր Թրունկ, դր․, պրոֆ․, պատվո դր․ Քիլ

Ռոյ Քնոկե, դր․, Պոտսդամ

Վոլֆրամ Լանգփապե, դր․, Հաննովեր

Վահան Տեր-Ղևոնդյան, պ․ գ․ դ․, Երևան

Աբէլ քհնյ․ Մանուկեան, դր․, Ժնեւ

Լեռնիկ Հովհաննիսյան, պ․ գ․ թ․, Ստեփանակերտ

Աշոտ Հայրունի, պ․ գ․ դ․, պրոֆ․, Երևան

Համլետ Պետրոսյան, պ․ գ․ դ․, պրոֆ․, Երևան

Կլաուս Կոշորկե, դր․, պրոֆ,․ Մյունխեն/Թուն

Թոմաս Շտերնբերգ, դր․, դր․, պրոֆ․, Մյունսթեր

Տեսսա Հոֆման, դր․, Բեռլին

Մարկուս Մեկել, Բեռլին

Դաստին Հոֆման, Բրյուսել

Հարություն Գրիգորյան, Բեռլին

Արմենուհի Դրոստ-Աբգարյան, դր․, պրոֆ․, Հալլե

Անահիտ Ավագյան, դր․, Երևան/Այխշթեթ

Րաֆֆի Քանթեան, դր․, Հաննովեր

Անի Ղազարյան, դր․, Ժնև

Թամարա Մինասյան, բ․ գ․ թ․, Երևան

Արմեն Ղազարյան, դր․, Երևան/Մոսկվա

Արմինե Մելքոնյան, պ․ գ․ թ․, Երևան/Ֆլորանս

Լուսինե Թումանյան, պ․ գ․ թ․, Երևան

Հայկ Մարտիրոսյան, դր․, Պոտսդամ

Արփինե Շպրինգբորն, Գյոթինգեն

Անահիտ Ասատրյան, Երևան Հավելյալ

ստորագրեղներ՝

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում