Thursday, 25 04 2024
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել

Արդյո՞ք Միխեիլ Սաակաշվիլին հեռանում է քաղաքականությունից

Վրաստանի նախկին նախագահի կողմնակիցներն ու հակառակորդները կանխատեսելիորեն տարբեր գնահատականներ ունեն նրա պատժաչափի հարցում

Միխեիլ Սաակաշվիլին որոշել է այլեւս չվերադառնալ վրացական քաղաքականություն: Այս մասին հայտարարել են Վրաստանի նախկին նախագահի փաստաբանները: Ինքը՝ Սաակաշվիլին այժմ բուժման կուրս է անցնում Թբիլիսիի մասնավոր կլինիկայում առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով։

«Միխեիլ Սաակաշվիլին ընդհանրապես հեռանում է վրացական քաղաքականությունից, ոչ միայն «Ազգային շարժումից», այլեւ վրացական քաղաքականությունից: Սա կյանքի ու մահվան հարց է, ոչ թե քաղաքականության։ Հասկանալի է, որ այժմ առաջնահերթությունները բոլորովին այլ են, քան եղել են մինչ նրա Վրաստան ժամանելը»,- լրատվամիջոցներին ասել է Սաակաշվիլիի փաստաբան Վալերի Գելբախիանին։

Սաակաշվիլիի մոտ ախտորոշվել է անորեքսիա և հետսթրեսային դեպրեսիայի պայմաններում մկանային զանգվածի նվազում։ Իշխող «Վրացական երազանքը» կասկածի տակ է դնում Սաակաշվիլիի ախտորոշումը, որը հնչեցրել են Օմբուդսմենի գրասենյակի կողմից ստեղծված խմբի բժիշկները: Այս հաստատությունը բազմիցս մեղադրվել է կողմնակալության մեջ իշխող «Վրացական երազանք»-ի կողմից: Մինչ այժմ իշխանությունները մեղադրում էին Վրաստանի երրորդ նախագահին այն բանի համար, որ իբր միտումնավոր հրաժարվել է ուտելուց՝ բանտից խուսափելու համար։

Միևնույն ժամանակ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցները պնդում են, որ Վրաստանը չունի բավարար փորձ նախկին նախագահի մոտ ախտորոշված հիվանդությունների բուժման համար և պահանջում են նրան տեղափոխել արտերկիր, որտեղ հնարավոր կլինի նրան համապատասխան բուժօգնություն ցուցաբերել։

Սաակաշվիլիի որոշ կուսակիցներ «Միացյալ ազգային շարժումից» (ՄԱԿ) ասել են, որ չնայած Միխեիլ Սաակաշվիլիի զգալի ներդրմանը վրացական քաղաքականության մեջ, ընտրությունը պետք է կատարվի հօգուտ նախկին նախագահի առողջության։

«Սաակաշվիլին խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի զոհ է դարձել այս տոտալիտար կառավարության կողմից, որն այսօր կառավարում է մեր երկիրը: Եթե նրա կյանքը փրկելու համար պետք է հեռանալ քաղաքականությունից, ես անձամբ ընտրում եմ փրկել Սաակաշվիլիին», – լրատվամիջոցներին ասել է Միասնական շարժման առաջնորդներից Նուգզար Ցիկլաուրին:

Միևնույն ժամանակ «Միացյալ ազգային շարժման» անդամների մի մասը անվստահություն հայտնեց փաստաբանների հայտարարությունների առնչությամբ՝ ասելով, որ դա միայն իրենց «ռազմավարությունն» է, և որ «Սաակաշվիլին անբաժան է Միացյալ ազգային շարժումից»։

Դրան ի պատասխան՝ փաստաբաններն առաջարկել են նախկին նախագահի այն կուսակիցներին, ովքեր կասկածում են իրենց ուղերձների մեջ, այցելել Սաակաշվիլիին հիվանդանոցում և տեսնել, թե ինչպես են ընթանում գործերը։

«Ես հասկանում եմ նման հայտարարությունների դրդապատճառը: Քաղաքականապես դա ճիշտ է: Եթե նրանք մնան առանց առաջնորդի, նրանք կկորցնեն ընտրազանգված»,- ասել է Սաակաշվիլիի փաստաբանը։

Միևնույն ժամանակ ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան»-ից Միխեիլ Սաակաշվիլիի նախկին համախոհները հայտարարել են, որ նախկին նախագահին համարում են «քաղբանտարկյալ»՝ իրավիճակը որակելով որպես «աղետալի»։ Նրանք դրա հիմքում տեսնում են գործող իշխանությունների դեմ պայքարի սխալ մեթոդները՝ կիրառված անձամբ Սաակաշվիլիի և նրա շրջապատի կողմից։

«Իվանիշվիլիի ռեժիմից ողորմություն մուրալը, ինչ էլ որ լինի դրա պատճառը, աղետ է թե՛ բարոյական, թե՛ քաղաքական տեսանկյունից… Սա բոլոր նրանց, այդ թվում՝ Սաակաշվիլիի պատասխանատվությունն է, ովքեր ընտրել են այս ճանապարհը՝ պայքարել Իվանիշվիլիի դեմ իր իսկ մեթոդներով… Իշխանություն ձեռք բերել՝ առանց արժեքների վրա հենվելու, դառնալ Իվանիշվիլիի նման՝ նրան հաղթելու համար… Հենց այս ընտրությունն էր, որ նրանց բերեց ներկա վիճակի»,- ասել է Անվտանգության խորհրդի նախկին ղեկավար Գիգա Բոկերիան:

Հատկանշական է, որ «Վրացական երազանքը» հիմնած միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին մեկուկես տարի առաջ ևս հայտարարել էր քաղաքականությունից հեռանալու մասին, սակայն իշխանությունների հակառակորդները պնդում են, որ նա շարունակում է վերահսկել երկրի ղեկավարությունը։

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը նշում է, որ Միխեիլ Սաակաշվիլիի հետագա քաղաքական կարիերան կապ չունի բանտում կրած նրա պատժի հետ։

«Սաակաշվիլիի այս որոշումը (քաղաքականությունից հեռանալու մասին) ճիշտ կլինի, թե ո՛չ, դա չի ազդի ոչ քաղաքական, ո՛չ իրավական օրակարգի վրա»,- ասել են իշխող կուսակցությունից։

Միևնույն ժամանակ «Վրացական երազանքը» հայտնում է «շատ լուրջ պառակտման մասին», որն, ըստ նրանց, ընթանում է Սաակաշվիլիի կուսակցությունում, ինչը հաստատվում է վերջինիս ներկայացուցիչների հակասական հայտարարություններով։

Հիշեցնենք, որ Միխեիլ Սաակաշվիլին, ով իշխանությունների կողմից հետախուզման մեջ էր, ժամանեց Վրաստան 2021 թվականի սեպտեմբերի 29-ին և ձերբակալվեց հոկտեմբերի 1-ին։ Թբիլիսիի դատարանը նախկինում հեռակա վճիռ էր կայացրել նախկին նախագահի նկատմամբ՝ լիազորությունները չարաշահելու մեղադրանքով։ Սաակաշվիլին իր հերթին պնդում է, որ իրեն ուղղված բոլոր մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն, և որ ինքը «Պուտինի անձնական բանտարկյալն է»։

Հոդվածը պատրաստվել է Նեստան Չարկվիանիի հեղինակությամբ նյութի հիման վրա

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում