Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը Արցախի դեմ երեկվա սադրանքը սովորական տրամաբանությունից դուրս է որակում. «Ուշագրավ է, որ Արցախի ղեկավարությունը լարված օրվա մասին տեղեկացրեց օրվա վերջում: Ռուս խաղաղապահները սադրանքը դիրքերի ուղղությամբ չեն արձանագրել, հետո տեսնում ենք Շոյգուի զանգը Բաքու»:
Այն, որ Բաքուն դնում է հայկական ուժերի խնդիր, վերլուծաբանը նորություն չի համարում:
Վերլուծաբանը չի կարծում, թե ռուսները շահագրգռված են Արցախում միայնակ մնալ անվտանգության պատասխանատու. «Ռուսները շահագրգռված չեն Արցախում հայկական զինուժի չեզոքացմամբ: Արցախի շուրջ իրավիճակը հստակ չէ. ուշագրավ դրվագներ եղան: Ադրբեջանը և Ռուսաստանը փորձելու են ինչ-որ բաներ պարտադրել իրար»:
Բադալյանը կարծում է, որ Ալիևը չունի պատրանք ռուսներին հանել Արցախից, այլ հարց է, որ ուկրիանական պատերազմը կհանի: