Friday, 19 04 2024
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը

Ինչպես վերջ դնել Հայաստանի դեմ այդ տեռորին

Արցախի կառավարությունն ու պաշտպանական բանակը մի քանի անգամ հայտնել են, որ Գանձասարում թեժ մարտերի մասին տեղեկությունները կեղծ են: Արցախը նախօրեին հայտնելով ադրբեջանական սադրանքների մասին, միաժամանակ մի քանի անգամ կրկնեց, որ թեժ մարտերի վերաբերյալ տարածվող լուրերը կեղծ են, կոչ անելով հետևել պաշտոնական հաղորդագրությանը: Երևույթը,, որ ծավալվում է գործնականում ամեն անգամ, երբ շատ թե քիչ լարված է լինում սահմանին՝ Հայաստանի, թե Արցախի, այլ կերպ բնութագրել, քան տեղեկատվական տեռոր», դժվար է: Այդ ընթացքում, երբ առավել քան կարևոր է դառնում տեղեկատվական այնպիսի հոսքը, որը չստեղծի երկրում անկառավարելի վիճակ, ընդ որում խոսքը թե Հայաստանում, թե Արցախում այդպիսի վիճակ չստեղծելու մասին է, փաստացի առաջանում է հակառակ պատկերը՝ տարաբնույթ տեղեկատվության հորդումը հանգեցնում է խուճապի, որն էլ անկառավարելիության «բանալին» է: Իսկ ո՞վ կարող է ցանկանալ Հայաստանի և Արցախի անկառավարելիության բանալի: Իհարկե՝ միայն թշնամի կամ հակառակորդ սուբյեկտը: Գիտակցու՞մ են այդ ամենը նրանք, որոնք պաշտոնականին զուգահեռ լցնում են համացանցն ու տեղեկատվական տիրույթը տարբեր «հավաստի աղբյուրներից» ստացած ամենատարբեր տեղեկատվությամբ, բարդ է ասել, բայց որ դա կամա, թե ակամա ծառայություն է թշնամուն կամ հակառակորդին, թերևս միարժեք է: Ընդ որում, հաճախ այստեղ հնչում է «փաստարկ», թե այդօրինակ ինֆորմացիոն հոսքի պակասի պատճառը պաշտոնական տեղեկատվության սղությունն է: Այստեղ կա երկու հանգամանք:

Պաշտոնական տեղեկատվությունը պարզապես չի կարող իր ինտենսիվությամբ մրցել «ոչ պաշտոնականի» հետ, այդպիսին է տեղեկատվական դարաշրջանի առանձնահատկությունը: Բացի այդ, սղությունը ամենևին չի կարող լինել «ալիբի», որովհետև պաշտոնական տեղեկատվությունը կազմում է պաշտպանական տակտիկայի մաս և ինֆորմացիոն հանրությանը մատուցվում է ոչ միայն ըստ իրազեկման անհրաժեշտության, այլ նաև հաշվարկով, թե դա որ պահին ինչ ծավալով պետք է անել, որովհետև այդ տեղեկատվությունը հանրամատչելի դարձնելու պարագայում այն հասանելի է նաև հակառակորդին: Այո, միշտ կա օբյեկտիվ կանխավարկած, որ պաշտոնական կառույցները կարող են ձգտել թաքցնել ինչ որ բան, «ֆիլտրել» և այլն:

Բայց, ի վերջո, եթե այդ կանխավարկածն ունի գոյության իրավունք, ապա նվազագույնը գոյության նույնքան իրավունք ունի նաև այն կանխավարկածը, որ ինֆորմացիոն ոչ պաշտոնական խայտաբղետ հոսքերը առաջացնում են հասարակական խուճապ և անկառավարելիություն, այդ կերպ օգնելով ոչ թե Հայաստանին կամ Արցախին, այլ որևէ հակառակորդի կամ թշնամու՝ լինի դա Ադրբեջանը, թե նրա ձեռամբ գործող որևէ երրորդ կողմ:

Ինչպե՞ս վերջ դնել տեղեկատվական տեռորի այդ «անխափան» աշխատող մեխանիզմին: Հայաստանի համար սա էքզիստենցիալ հարց է, ընդ որում իհարկե ոչ միայն զուտ սահմանային լարվածության դրվագների համատեքստում: Հարցը առկա է ընդհանրապես Հայաստանի և Արցախի հասարակությունների տեղեկատվական անվտանգության, այդ հանրությունների կենսունակության, մրցունակության ռազմավարական խնդրի համատեքստում: Թե Հայաստանի, թե Արցախի հանրությունը գործնականում սիստեմատիկորեն օրական ենթարկվում են տեղեկատվական դիվերսիայի բազմաթիվ գրոհների՝ աղմկոտ կամ «լատենտ» թեմաներով կամ տեխնոլոգիաներով: Այդ խնդրի լուծումը պահանջում է տեղեկատվական անվտանգության ապահովման ռազմավարություն, ինչը սակայն կարող է կենսունակ լինել, եթե ձևավորվի ոչ միայն իշխանական իմպերատիվի, այլ հանրային-քաղաքական լայն երկխոսության միջոցով: Հակառակ պարագայում, տեղեկատվական վարքագիծը կանոնակարգելու և փաստացի չավարտված պատերազմի ռեժիմում գտնվող պետության համարժեք դարձնելուն միտված որևէ պետական գործողություն իր հերթին ենթարկվելու է թիրախավորման՝ խոսքի ազատության սահմանափակման մասին կոշտ քննադատությամբ: Իսկ սահմանն այդ ամենում իսկապես նուրբ է, թե հանրության ու պետության տեղեկատվական անվտանգության, թե խոսքի ազատության և հանրային իրազեկման իրավունքի: Բայց, ի վերջո հարցը պահանջում է լուծում, քանի որ՝ ինչպես չի կարող կայուն հեռանկար ունենալ ֆիզիկապես չպաշտպանված սահմաններով պետականությունը, այդպես էլ չի կարող պետականությունը կայուն հեռանկար ունենալ տեղեկկատվական անվտանգության և պատասխանատվության սահմանների լղոզվածության կամ բացակայության պարագայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում