Thursday, 25 04 2024
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»

Կոտրել են Մեդվեդևի «VKontakte»-ի էջը և սկանդալային գրառում արել

Օգոստոսի 2-ի գիշերը ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի «Վկոնտակտե» սոցիալական ցանցի էջում հայտնվել է գրառում, որի հեղինակը դատողություններ է անում Ռուսաստանի սահմանների վերականգնման շուրջ և խոսում ՌԴ հարևան երկրների մասին:

Գրառման մեջ ասվում է, որ «Կիևը և «Մալոռոսիայի» բոլոր տարածքները ազգայնական ավազակախմբերից ազատագրելուց հետո… Ռուսաստանը կրկին միավորվելու է»։ «Մենք հաջորդ արշավին ենք գնալու՝ վերականգնելու մեր հայրենիքի սահմանները, որոնք, ինչպես գիտեք, ոչ մի տեղ չեն ավարտվում»,- ասվում է գրառման մեջ։

Գրառմանը, որը ջնջվել է 10 րոպեի ընթացքում, ուշադրություն է դարձրել Քսենյա Սոբչակը, ով տեղադրել է հաղորդագրության սքրինշոթերն իր տելեգրամյան ալիքում։

Ռուսաստանի ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի գրասենյակը հայտարարել է, որ կոտրել են Մեդվեդևի «VKontakte» սոցցանցի էջը։

Հրապարակման մեջ տեղ են գտել մի շարք ուշագրավ մտքեր, որոնցում գրառման հեղինակը Ղազախստանն անվանում է «արհեստական ​​պետություն» և պնդում, որ Վրաստանն իր պատմության ընթացքում «ձգտել է դեպի Ռուսաստան»։ Բացի այդ՝ նա կարծիք է հայտնում «ճակատագրական սխալի» մասին, որն, ըստ նրա, տեղի է ունեցել 1990-ականների սկզբին։

Ընդգծենք, որ Ռուսաստանի նախկին նախագահը վերջին ամիսներին ակտիվ է սոցցանցերում։ Մասնավորապես, հունիսի սկզբին նա չափազանց կոշտ գրառումներ էր արել, որոնցից մեկն այն մասին էր, որ քանի դեռ ողջ է, ամեն ինչ կանի, որպեսզի Ռուսաստանի մահը ցանկացողներն անհետանան։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում