Արցախցի քաղաքագետ Ժիրայր Ազիզյանը հանրության մոտ տեղեկատվական անվտանգության առումով մեծ խնդիր է տեսնում:
Անդրադառնալով երեկ Արցախի հյուսի, հյուսիս-արևմտյան հատվածում ադրբեջանական սադրանքին, քաղաքագետը նշեց, որ մարտական բուռն գործողություններ տեղի չեն ունեցել, ապատեղեկատվություն է․ «Ադրբեջանցիները մեծածավալ ուժերով հատել են շփման գիծը․ նույն բարձունքի վրա են: Ռուսական խաղաղապահ զորքերի կողմից պատասխանը համարժեք չէ, սա կարելի է համեմատել Քարագլխի միջադեպի հետ»:
Ըստ քաղաքագետի՝ ցանկացած իրավիճակում խուճապը խոչընդոտում է ռացիոնալ գործողություններին: Վերջինս կոչ է անում չտրվել տեղեկատվական սադրանքներին: