Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունն է՝ թույլ չտալ լայնամասշտաբ պատերազմ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը:
Քաղաքագետի խոսքով՝ սադրանքների հարցում ռուսական կոնտինգենտը որևէ դերակատարում չունի․ «Մանր սադրանքների դեպքում ռուս խաղաղապահները որևէ գործառույթ չեն իրականացնում: Ամենայն հավանականությամբ՝ ռուս խաղաղապահներն ունեն հստակ գործողությունների հրաման: Ռուս խաղաղապահները այլ առաքելությամբ են ուղարկվել․ նրանք ասում են՝ հույս չդնեք մեր վրա»: Ղևոնդյանը կարծում է, որ Հայաստանն ու Արցախը պետք է պատրաստ լինեն իրավիճակը վերցնել իրենց վերահսկողության ներքո: