Tuesday, 09 06 2026
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ

Երկխոսությունն առկախելու ՀԱԿ-ի բերած պատճառները հիմնավոր չեն. Գագիկ Մինասյան

ՀԱԿ – իշխանություն երկխոսության կոալիցիոն աշխատանքային խմբի ՀՀԿ-ական անդամ Գագիկ Մինասյանը ակնկալում է, որ առաջիկա օրերին երկխոսությունը կշարունակվի: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մինասյանը նշեց, որ երկխոսության մեկնարկով ստեղծվել է ռեալ հնարավորություն, որ քաղաքական ուժերն իրենց ներուժը կօգտագործեն երկրի համար կարևորագույն հարցերին լուծումներ գտնելու ուղղությամբ: Սակայն ներկայիս իրավիճակում, երբ ՀԱԿ-ը առկախել է երկխոսությունը, ըստ Մինասյանի, այդ ներուժը վատնվելու է անիմաստ գործերի համար, և դրանից հասարակությունը ոչ մի օգուտ չի ստանալու:

ՀՀԿ-ական պատգամավորը նկատեց, որ երկխոսության անցած վեց ռաունդների ընթացքում տիրող բարյացակամ մթնոլորտը իրենց հույս է ներշնչել, որ քաղաքական այդ գործընթացը հաջողություն կունենա: Մինասյանի դիտարկմամբ՝ 7-րդ ռաունդի սկզբին ՀԱԿ-ի իրականացրած քայլերը դուրս են մինչ այդ ստեղծված մթնոլորտի տրամաբանությունից և ոչ հավասարակշռված որոշման արդյունք են: Գագիկ Մինասյանի խոսքերով՝ երկխոսությունն առկախելու ՀԱԿ-ի բերած պատճառները հիմնավոր չեն. «Այն, ինչ հիմա ՀԱԿ-ը ակնկալում է իշխանություններից, բացարձակապես հակասում է նույն ՀԱԿ-ի կոչերին, որոնցով նրանք հրապարակ էին հրավիրում ժողովրդին: Տրամաբանությունն այստեղ կաղում է»:

Մինասյանը նշեց, որ առաջիկա օրերին պարզ կլինի՝ արդյոք ՀԱԿ-ը պատրա՞ստ է վերադառնալ կառուցողական հուն, հակառակ դեպքում, ըստ պատգամավորի, կլինեն ոչ կառուցողական զարգացումներ, որոնք մեր հասարակությանը ձեռնտու չեն: Հարցին՝ ի՞նչ է հասկանում ոչ կառուցողական փուլ ասելով, Մինասյանը պատասխանեց, որ ոչ կառուցողական զարգացումները կարող են լուրջ խնդիր առաջացնել հասարակության համար, սակայն ինքը համոզված է, որ ողջախոհությունը ՀԱԿ-ի իր գործընկերների մոտ կգերակշռի: Մինասյանը համոզված է, որ ցանկացած պարագայում ոչ կառուցողական զարգացումները չեն կարող հանգեցնել արտահերթ ընտրությունների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում