Tuesday, 09 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Հրանտ Դինքի սպանությունը երբեք չի բացահայտվի

Թուրքական Hürriyet Daily News and Economic Review թերթում հրապարակվել է Վերջիհան Զիֆլիօղլուի հոդվածը, որը նվիրված է 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում սպանված հայկական «Ակօս» թերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությանը.

«Դինքի սպանության գործով ստամբուլյան դատարանը պահանջել է իրեն տրամադրել սպանության պահին կատարված բոլոր բջջային հեռախոսազրույցների ձայնագրությունները։ Այդպիսի պահանջ ներկայացվել էր նաև ավելի վաղ, սակայն Թուրքիայի հեռուստահաղորդակցության վարչությունը (TIB) մերժել էր դատարանին՝ «պատճառաբանելով, որ հեռախոսազրույցների ձայնագրությունների տրամադրումը մարդկանց «անձնական կյանքի գաղտնիքների խախտում» է»։

Դինքի ընտանիքի փաստաբաններից Հաքան Բաքըրջըն հայտարարել է, որ վարչական կորպորացիաներն անում են հնարավոր ամեն բան, որպեսզի իրենք չկարողանան տեղեկատվություն ստանալ. «TIB-ը համարվում է այդ գործընթացի միայն մի մասը։ Այս գործընթացում դժվար է առաջընթաց գրանցելը։ Սակայն գովելի է, որ դատավորը հաստատակամություն է ցուցաբերում՝ ավելի շատ ապացույցներ հավաքելու հարցում»։

Այժմ դատավորը փորձում է պարզել, թե արդյոք Դինքի սպանության հետ կապ ունեն այն երկու կասկածյալները, որոնց միմյանց հետ խոսելիս ֆիքսել են սպանության վայրում գտնվող տեսախցիկները։ Այս հարցում կարող են պարզություն մտցնել բջջային հեռախոսազրույցների գաղտնազերծումը, ինչի համար էլ Դինքի փաստաբանները պաշտոնապես դիմել են GSM-ի օպերատորներին։

Թեև սպանությունը գրանցվել է Ստամբուլի ամենախիտ բնակեցված շրջաններից մեկում, բջջային օպերատորներից մեկը հայտնել է, որ այդ ժամերին հեռախոսազրույցներ «չեն գրանցվել», իսկ մյուսը նշել է, որ սպանության ժամանակ «չի գործել» տվյալ շրջանում գտնվող իրենց կայանը։

Դինքի ընկեր և «Ակօս»-ի խմբագիր Բագրատ Օզթուքյանը նշել է, որ ձայնագրությունների հանձնման հարցում TIB-ի հակազդեցությունը պայմանավորված է ավելի խոր կապերի հայտնաբերման ռիսկի գործոնով. «Հրանտ Դինքի սպանության հետաքննությունը երբեք չի ավարտվի։ Այս դեպքն այնքան գաղտնիացված է, որ չի բացառվում, որ այն կապված լինի «Էրգենեկոն»-ի գործի հետ»։

Դինքի մոտ ընկերներից Զաքարիա Միլդանօղլուն այս կապակցությամբ հայտարարել է. «Այս ամենն ի ցույց է դնում թուրքական պետության ու կառավարության ժխտողական քաղաքականությունը, որի արմատները ձգվում են դեպի նրա անցյալ։ Բնական է, որ TIB-ի հետ կապված պատմությունն այս ողջ քաղաքականության շարունակությունն է։

Իր աշխատավայրում Հրանտ Դինքի հասցեին սպառնալիքներ հնչեցրած նահանգապետը պաշտոն է ստացել՝ փոխանակ պատժի արժանանար։ Եթե Թուրքիայի վարչապետն անկեղծորեն ցանկանար, որ այս գործն արդարացիորեն լուծվեր, ապա նա չէր խրախուսի այդ մարդկանց»։

Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 25-ին Ստամբուլի 2-րդ անչափահասների ծանր հանցագործությունների դատարանը «ծրագրված սպանություն իրականացնելու» և «ապօրինի զենք կրելու» համար Դինքի մարդասպան Օգյուն Սամասթին դատապարտեց 22 տարի և 10 ամիս ազատազրկման։

Դրանից երկու օր անց թուրքական Radikal թերթը գրեց, որ Սամասթի դատավճիռը չլուծեց Դինքի սպանության հետ կապված բազմաթիվ խնդիրները. «Օգյուն Սամասթի դատապարտվելուց հետո տվյալ գործին առնչվող դեռ բազմաթիվ խնդիրներ են մնացել, շատ հարցեր անպատասխան են մնացել։ Դինքի սպանության գործով կան 20 կասկածյալներ, որոնցից միայն երկուսն են (Յասին Հայալ և Էրհան Թունջել) ձերբակալված։

Դեռևս անհայտ է մնում Դինքի սպանության ետևում կանգնած «մութ ուժերի» ճակատագիրը։ Խոսքը նաև թուրքական ուժային կառույցների ներկայացուցիչների մասին է, որոնց թողտվության կամ անփութության արդյունքում չի կանխվել Դինքի սպանությունը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում