Thursday, 25 04 2024
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները

Փաշինյանը հանդիպել է ճանապարհ փակած գյուղացիներին, լսել գազաբալոնների հարցով նրանց բողոքն ու զանգել ՏԿԵՆ նախարարին

Այսօր բեռնատար ունեցող գյուղացիները Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհն էին փակել։ Ցորենը դաշտում է մնացել ու գազալցակայաններում հրաժարվում են լիցքավորել իրենց բեռնատարները, թե գազաբալոններն ստուգված լինելու մասին վկայագիր չունեք․ գրում է azatutyun.am-ը։

«Էստեղ անվտանգության խնդիրը չի գնում, մենք վաղուց համոզվել ենք, որ ոչ մեկ մեր ժողովրդի անվտանգության համար չի մտածում, դա ժողովրդին տուպիկ տալու ձև ա, մեկը բալոն ա ներկրել, էդ բալոնները պիտի փոխեն: Ոչ մեկը չի հարցնում՝ խոտը դաշտում ա մնացել», – ասաց հավաքվածներից մեկը:

Գյուղացիները նշում են, որ բեռնատարների վրա երեք և ավելի գազաբալոն են տեղադրում, որոնք հիմնականում հին արտադրության են։ Հունձի սեզոնին մինչև կես միլիոն դրամի ծախսի տակ են ընկնում բոլոր այդ բալոնները փոխելու համար։ Ավելին, լիցենզավորման կայաններում հրաժարվում են նույնիսկ ստուգել՝ իրենց արդեն ժամկետանց բալոնները օգտագործելի՞ են, թե՞ ոչ։

Այս տարվա փետրվարին ընդունված օրենքով այսօրվանից ավտոմեքենաների վրա տեղադրված գազաբալոնները չեն լիցքավորվի, եթե դրանք տեղադրված կամ վկայագրված չեն լիցենզավորված կազմակերպության կողմից։ Նաև գազաբալոնների արտադրության ժամկետների սահմանափակումներ կան։ Վարորդները դժգոհում են լիցենզավորման կայանների երկար հերթերից։

Լոռու մարզի միակ կայանը Սպիտակ քաղաքում է։ Ամբողջ մարզի գազով լիցքավորվող մեքենաներն ստիպված են այս միակ կայանում ստուգում անցնել։ Ընդ որում, դրանից օգտվելով կայանները բարձրացնում են գները։ Վարորդներն օրինակ են բերում՝ Գյումրիում գազաբալոն ստուգելն արժե 9000 դրամ, Սպիտակում՝ 15-18000 դրամ։

«Տվյալ պահին մարդիկ մինչև դեկտեմբերի քանիսը գրանցման մեջ են, հերթի մեջ», – նշեց հավաքվածներից մեկը:

Քիչ անց բողոքի դուրս եկած գյուղացիները լուր ստացան, որ վարչապետ Փաշինյանն անցնելու է իրենց փակած ճանապարհով։ Համաձայնեցին բացել ճանապարհը՝ պայմանով, որ երկրի ղեկավարը հանդիպի իրենց, անձամբ լսի դժգոհություններն ու լուծում տա դրանց։ Վարչապետը եկավ, լսեց ու հենց տեղից զանգեց տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանին։ Հանձնարարեց՝ ժամկետանց գազաբալոնները թույլատրել ստուգում անցկացնել, եթե դրանք ի վիճակի են շահագործման, վկայագիր տալ։ Խոստացավ միջոցներ ձեռնարկել ավելացնելու լիցենզավորման կայաններն ու հնարավորություն ստեղծել օնլայն հարթակում հերթագրվել ու սպասել հերթի։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում