Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Այս տնտեսական աճը ժամանակավոր է, քանի որ տակը արտաքին պայմաններն են խաղում

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Էկոնոմիկայի նախկին նախարար Արմեն Եղիազարյանը:

 Պարոն Եղիազարյան, այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում արձանագրվել է երկնիշ տնտեսական ակտիվության ցուցանիշ, իսկ հունիսին այդ ցուցանիշը աճել է 18,5 տոկոսով, արդյունաբերությունը 19 տոկոսով: Ինչպե՞ս եք գնահատում նման տնտեսական աճը, առիթ ունե՞նք իրականում ուրախանալու, որովհետև շատերը նշում են, որ շատ չպետք է ոգևորվենք, քանի որ դա հիմնականում պայմանավորված է դրսի ազդեցությամբ:

-Հիմնականում Ռուսաստանի հետ կապված ազդեցություններ են: Եվ միայն այս հանգամանքով չի պայմանավորված: Ըստ էության՝ երկու էֆեկտ է աշխատում. մեկը՝ ներմուծումն է, մյուսը՝ դրամական խնդիրների հետ կապված: Իրականում ներմուծումն ավելի արագ է աճում, քան արտահանումը, ինչը փակվում է այն փողերով, որը դրսից է գալիս: Հիմա շատ բարդ է ասել, թե ինչքան դա կարող է տևել, դրա համար այդքան էյֆորիայի մեջ չի կարելի ընկնել:

-Մյուս կողմից գնաճը որքանո՞վ դեր ունի երկնիշ տնտեսական աճի վրա:

 -Գնաճը մի քանի խնդիրներով է պայմանավորված, նախևառաջ ամբողջ աշխարհում ընդհանուր գնաճ կա: Գնաճը նույնպես երկու գործոնով է պայմանավորված՝ կորոնավիրուսի և պատերազմի հետևանքներով: Հիմա Հայաստանում ուզում են արհեստական գնաճի դեմ պայքարել, ինչին ես կտրականապես դեմ եմ, և  ես բազմիցս ասել եմ, այսինքն՝ օգտագործել փոխանակման կուրսը որպես գնաճի դեմ պայքարի գործիք սխալ է: Այն իրականում գնաճը չի պակասեցնում: Խնդիրն այն է, որ երկար ժամանակ դրամը արժևորվել էր դոլարի նկատմամբ: Ամերիկացիները ինֆլյացիոն փող էին տպում, սրանք կուրսը պահում էին: Եվ սա այնքան էլ լավ բան չի, քանի որ իհարկե մի կողմից օգնում է մի քիչ ավելի քիչ ինֆլյացիա ունենալ, բայց դա տեղի է ունենում մրցունակության որոշակի կրճատման տակ: Դրա հետևանքը մրցունակության կրճատումն է, որովհետև դրամն արժևորվում է, մեր ապրանքները թանկանում են, արտահանումը էժանանում է, ներմուծումը՝ թանկանում: Եվ եթե հետազոտություն արվի՝ ներմուծման և արտահանման գների միջև, մեր ներմուծման գները շատ ավելի արագ են աճում, քան արտահանման գները: Եվ սա խնդիր է: Կարծում եմ՝ այս տնտեսական աճը ժամանակավոր է, քանի որ տակը արտաքին պայմաններն են խաղում: Եվ եթե կարողանան ճիշտ քաղաքականություն վարել, ենթադրենք փոխանակման կուրսն է ամենակարևորը, ռեսուրսների ճիշտ բաշխեն, տնտեսական աճը միշտ դրական երևույթ է:

Որքանո՞վ է կարողանում Հայաստանի կառավարությունը ճիշտ գնահատել իրավիճակը:

 Դա կախված է մի քանի գործոնից: Նախևառաջ օրենքով ֆիքսված է, որ ԿԲ-ի հիմնական խնդիրը ինֆլյացիայի դեմ պայքարն է, դրա համար որոշակի գործիքները, որ աշխարհում օգտագործվում են, օրինակ՝ ԿԲ-ն փող տա կառավարությանը, Հայաստանում չի արվում, ինչը էականորեն սահմանափակում է մեր հնարավորությունները: Սա հնացած քաղաքականություն է, սա 90-ականների քաղաքականությունն է, և հիմնական երկրները դրանցից հետ են կանգնել, բայց Հայաստանը դեռ այդ քաղաքականութփյունը շարունակում է օգտագործել: Այսինքն՝ մակրոտնտեսական կայունացման քաղաքականությունը շատ երկրներ չեն անում: Եվ այդ քաղաքականությունը պետք է փոխվի, այսինքն՝ երկու խնդիր պետք է լուծվի, բացի ինֆլյացիայի դեմ պայքարից ԿԲ-ն նաև պետք է հաշվի առնի տնտեսական ակտիվությունը, իր գործողությունները կատարի՝ հաշվի առնելով թե ինչ է կատարվում տնտեսությունում, բայց այս պահին իրենք նման մանդատ չունեն: Ընդհանրապես լավ է տնտեսական աճը, բայց թե որքան դա կտևի, չենք կարող ասել, դա կախված է նաև ռուսական ռեսուրսներից, թե ինչ կլինի դրանց հետ: Բայց դեռ որ կա, և դա լավ է:

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում