Հակառակորդը դիմել է սադրանքի. Արցախում իրադրությունը լարված է
Օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով:
Արցախի ՊԲ-ն տեղեկացնում է, որ հայկական կողմից կորուստներ չկան:
Իրադրությունը շարունակում է մնալ լարված:
Կատարվածի մասին հանգամանալից տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը