Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) ղեկավար Մոհամմադ Էսլամին իրանական Fars News-ին տված հարցազրույցում ասել է, որ Իրանը կառուցողականորեն փոխգործակցում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ. «Դա չի խաթարվել, քանի որ Իրանի ամբողջ միջուկային ծրագիրը, կարողությունները հիմնված են Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի երաշխիքների վրա»:
Նա հաստատել է Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի մեկնաբանությունը, ով ասել է, որ Իրանն ունի ատոմային ռումբ ստեղծելու տեխնիկական հնարավորություն, սակայն նման միջոցառում իր օրակարգում չկա։
Էսլամին ասել է, որ «սիոնիստական ռեժիմը», որն առաջադրում է Իսլամական հեղափոխության հակառակորդների կողմից աջակցվող մեղադրանքները, կարող է որոշակի դժվարություններ առաջացնել Իրանի համար, «սակայն նրանք ոչնչի չեն հասնի»։