Միջուկային գործարքի շուրջ բանակցային գործընթացի մասնակիցները կարող են շուտով համաձայնության գալ բանակցությունների նոր փուլի անցկացման վերաբերյալ: Օգոստոսի 1-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քանանի Չաֆի:
«Հավանաբար, մոտ ապագայում մենք կկարողանանք համաձայնության գալ բանակցություների ժամանակային շրջանակների շուրջ եւ կդառնանք նոր բանակցային փուլի ականատեսներ»,- ասել Է նա: Դիվանագետը հավելել Է, որ «որոշումը կախված Է հակառակ կողմի, մանավորապես, ԱՄՆ-ի կամքից»:
Հունիսին Կատարում տեղի ունեցան միջուկային գործարքի վերականգնման շուրջ ոչ ուղղակի բանակցություններ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ: Դրանից հետո իրանական միջուկային գործարքի շուրջ բանակցությունների համակարգող, Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության քաղաքական տնօրեն Էնրիկե Մորան հայտարարել Է, որ Դոհայում կողմերին հաջողվել Է հասնել այն առաջընթացին, որի հույսը նրանք ունեին: Միեւնույն ժամանակ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիյանը դրականորեն Է գնահատել բանակցությունների նոր փուլը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: