Զիջումներից չենք կարող հետ կանգնել, որովհետև միայնակ ենք։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը՝ անդրադառնալով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը։
Գրիգորյանը կարծում է, եթե ՌԴ-ն նետրալ լիներ, կարող էինք կոշտ դիրքորոշում ցուցաբերել․ «Վերջին օրերին Ադրբեջանը զինադադար է խախտում, ՌԴ ԱԳՆ-ն չի արձագանքում, նշանակում է կար ՌԴ համաձայնությունը»։ Քղաքագետը ննաև կարծում է, որ մինչև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը արցախյան հարցը պետք է սառեցնել․ «Պետք է տարանջատել հայ-ադրբեջանական հարաբերությունները արցախյան հարցից։ Արցախյան հարցը պետք է մարդու իրավունքների դաշտ տանել։ Խաղաղության օրակարգից հետ կանգնելը վտանգավոր է, բայց պետք է լցնել բովանդակությունով»։
Գրիգորյանի խոսքով՝ մենք պետք է դառնանք գործոն, կտրուկ քայլերի դիմենք․ «Ինչու Հայաստանը չի ճանաչում Կոսովոյի անկախությունը, ինչու Սիրիայից մեր զորքին հետ չի կանչում։ Սիրիայում հայկական զորքի առկայությունը կաշկանդում է ԱՄՆ-ին օգնել Հայաստանին։ Ինչ կար չկար ՌԴ-ն մեզնից խլեց, Փարուխն էլ տվեցին»։