Որոշ գործիչների մուտքը ՀՀ արգելելով՝ իշխանությունը կանխարգելում է հետագա բռնությունները։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց արվեստագետ Սասուն Քոսյանը։
Արվեստագետը չի կարծում, որ իշխանությունը ճնշում է ազատ խոսքի իրավունքը․ «Գործ ունենք մեկ կուսակցության՝ ՀՅԴ-ի, չափազանցված դերի հետ։ ՀՅԴ-ն կարծում է, որ ունի վերպետական կարգավիճակ։ Գործ ունենք ՀՅԴ-ի հետ, որը հայտնի է իր կարծր դիրքորոշումով։ Իշխանոությունը պետք է նախաձեռնի ՀՅԴ-ի հետ հասնել ինչ-որ համաձայնության»։
Ըստ Քոսյանի՝ այս քայլով Սփյուռքը վերածում ենք ռազբորկաների դաշտի․ «Սփյուռքը Հայաստանի արտաքին քաղաքականության մշակման հարցում պետք է ունենա որոշակի դեր»։