
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երրրոդ փուլի առաջին խաղում օգոստոսի 3-ին Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Բելգրադում կմրցի Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդայի» հետ։ Բնական է, որ դիմակայության ֆավորիտը սերբական ակումբն է, բայց․․․։ Ինչ է իրենից ներկայացնում մեր մրցակիցը և ինչպիսին են մեր չեմպիոնի հնարավորությունները։ «Ցրվենա Զվեզդան», որը թարգմանաբար նշանակում է կարմիր աստղ, Սերբիայում ամենահայտնի թիմն է: Բելգրադը ներկայացնող թիմը «Կարմիր Աստղ» սպորտային միության անդամ է:«Ցրվենա Զվեզդան» սերբական ու ընդհանրապես հարավսլավական միակ թիմն է, որը երբևէ նվաճել է Եվրոպայի գավաթը (1991թ.) և Միջազգային գավաթը՝ կրկին 1991 թվականին:
«Ցրվենա Զվազդան» Սերբիայի ու նախկին Հարավսլավիայի մրցաշարերում 28 անգամ հաղթել են ներքին առաջնությունն ու 25 անգամ նվաճել երկրի գավաթը: 1991-92թթ.-ից ի վեր, «Ցրվենա Զվեզդայի» լավագույն արդյունքը Չեմպիոնների լիգայի խմբային ու Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլերում հանդես գալն է:Ֆուտբոլի պատմության ու վիճակագրության միջազգային ֆեդերացիայի 20-րդ դարի եվրոպական թոփ-200 ակումբների ցանկում «Ցրվենա Զվեզդան» 27-րդ տեղը կիսում է դանիական «Ֆեյենորդի» հետ: Նախապես, ակումբի կարմիր ու սպիտակ մոտիվները ժառանգվել են նախկին «Յուգոսլավիա» ակումից որոնց մարզահագուստը կազմված էր կարմիր մարզաշապիկներից ու գուլպաներից և սպիտակ կիսավարտիքներից:1950 թվականից սկսած կարմիր ու սպիտակ ուղղահայաց գծերը «Ցրվենա Զվեզդայի» անբաժան մասն են, ինչի համար էլ թիմի խաղացողները ստացել են «Ցրվենո-բելի» անվանումը, ինչը թարգմանաբար նշանակում է «կարմրա-սպիտակներ»: Ինչևէ «Ցրվենա Զվեզդան» նոր մրցաշրջանը Սերբիայի առաջնությունում սկսել է 100%-անոց արդյունքով գրանցելով նաև 21-րդ դարի լավագույն արդյունքը։ Նախկինում հայտնի ֆուտբոլիստ Դեյան Ստանկովիչի գլխավորթւամբ Սերբիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի մեկնարկային 3 խաղերում «Ցրվենա Զվեզդան» 3 հաղթանակ է տարել, խփել 11 գոլ և բաց թողել ընդամենը մեկը։ Վերջին 10 մրցաշրջաններում սա 7-րդ դեպքն է, երբ թիմը հաղթում է առաջնության մեկնարկային 3 խաղերը, սակայն երբեք խփած և բաց թողած գոլերի ավելի լավ տարբերություն չի եղել։ 2020-21 թթ․ մրցաշրջանում «Ցրվենա Զվեզդան» մեկնարկային 3 խաղերում 3 հաղթանակ էր տարել՝ միևնույն 3։0 հաշվով։
Ըստ Տրանսֆերմարկետ պարբերականի «Ցրվենա Զվդզդայում» այս պահին հայտավորված 31 ֆուտբոլիստների տրանսֆերային ընդհանուր արժեքը կազմում 54․2 միլիոն եվրո։ Մինչ դեռ «Փյունիկի» 28 ֆուտբոլիստների տրանսֆերայի հանրագումարը 6․2 միլիոն եվրո է։ Թիմի ամեաթանակ ֆուտբոլիստը Չեռնոգորիայի ազգային թիմի կիսապաշտպան Միրկո Իվանիչն է։ Վերջինիս տրանսֆերը գնահատված է 8 միլիոն եվրո։ «Փյունիկի» ամանաթանկ ֆուտբոլիստը ուկրաինացի պաշտպան Սերգեյ Վակուլենկոն է, որի տրնաֆերային արեժքը ընդամենը 350 հազար եվրո է։ «Ցրվենա Զվդազայում» հայտավորված են միլիոն ավել տրանսֆերայի արեժք ունեցող 19 ֆուտբոլիստներ։ Մրցաշրջանի ավարտից հետո «Ցրվենա Զվդազդայից» համալրվել է 16 ֆուտբոլիստներ, մինչ դեռ թիմից հեռացել են 13 խաղացողներ։ Հիշեցնենք, որ «Փյունիկը» հայկական երկրորդ ակումբ է, որը կմիցի «Ցրվենա Զվեզդայի» հետ։ 2020 թվականի հոկտեմբերին Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Կիպրոսում մրցեց «Փյունիկի» առաջիկա մրցակցի հետ։
Հանդիպումը պետք է կայանար Երևանում, սակայն 44-օրյա պատերազմի հետևանքով ՈւԵՖԱ-ն փոխել էր հանդիպման մրցավայրը։ Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված 2020/2021 թթ մրցաշրջանում որակավորման փուլի հանդիպումները տեղի էին ունեցել մեկ հանդիպումով։ Լարված պայքարում «Ցրվենա Զվեզդային» հաջողվել էր առավելության հասնել 2։1 հաշվով։ «Արարատ-Արմենիան» խաղավարտին մոտ կարող էր փրկել խաղը բայց․․․։ Համենայն դեպս, այս մրցավեճը ցույց տվեց, որ Սերբիայի չեմպիոնը ամենևին էլ անհաղթահարելի մրցակից չէ։ Եվ ընդհանրապես, «Փյունիկն» արդեն իսկ ապացուցել է, որ անհաղթահարելի մրցակիցներ չկան։