Tuesday, 29 11 2022
00:15
Գնաճն Իսպանիայում նոյեմբերին անսպասելիորեն դանդաղել է
Ղրղզստանն ու Ուզբեկստանը սահմանազատման պայմանագիր են ստորագրել
23:45
Եվրոպան պաշտպանական արդյունաբերության համար նյութերի դեֆիցիտ ունի. Euractiv
23:30
Սմոգը պարուրել է Հնդկաստանի մայրաքաղաքը, օդի աղտոտվածությունը հասել է «սաստիկ» մակարդակի
Հունվար-սեպտեմբերին ՌԴ պետբյուջեի եկամուտներն աճել են 10 տոկոսով
Գրիգոր Մինասյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի աջակցությունը դատավարական օրենսդրության կատարելագործման գործում
23:00
Իրանի նախագահն օտարերկրյա զորքերի դուրսբերումը տարածաշրջանի անվտանգության երաշխիք է համարել
Հոկտեմբերին անշարժ գույքի առուվաճառքի 3826 գործարք է իրականացվել
22:40
Մեկնարկել է Էմանուել Մակրոնի եռօրյա պետական այցն ԱՄՆ
Պետպատվերի շրջանակներում 4000 դեպքով մատուցվել է վերականգնողական ծառայություն
Փարիզը կարող է պաշտպանական ոլորտում աջակցել, եթե այդպիսի դիմում ստացվի Երևանից
Վարչապետը նոր օգնական ունի
Մարդակեր Քոչարյանը ախորժակ ունի, լծակ չունի. «Հայաստան» դաշինքը ավարտված է
Ավինյանի՝ ԱՆԻՖ-ի խորհրդի նախագահի և Երևանի փոխքաղաքապետի պաշտոնների համատեղումը չի հակասում օրենքին. պարզաբանում
Հնդկաստանի համար հարավկովկասյան ուղղությունը ինստիտուցիոնալ բնույթ ստացավ 44-օրյա պատերազմից հետո
Առաջնահերթություն է տեսչական մարմինների աշխատանքի որակի արդյունավետության բարձրացումը
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ներկայացվել է տարածաշրջանում առկա մարտահրավերները
Արցախում արձանագրվել է հրադադարի խախտման մեկ դեպք, կա 2 վիրավոր․ ՌԴ ՊՆ
Պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ Նոր Խարբերդ գյուղում․ կա տուժած
Նախագահն ուղերձ է հղել Հեռուստատեսության աշխատողի օրվա առթիվ
21:00
Մունդիալ-2022․ Նիդեռլանդներն ու Սենեգալը դուրս եկան 1/8-րդ եզրափակիչ
Արտակարգ իրավիճակ՝ Երևանում հայտնի «Ռիո Մոլ» առևտրի կենտրոնում. քաղաքացիները տարհանվել են
$19,700-ով ծախել է հայրենիքը. դավաճանության հերթական դեպքը
Վարչապետին զեկուցվել է դատաիրավական ոլորտի բարեփոխումների ընթացքի մասին
Նոյեմբեր 29-ին Հայաստանում ծնունդների թիվը 145
Ռիքերը կայցելի Երևան
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հակառակորդի կրակոցից զինվոր է վիրավորվել
Հայտարարություններից անդին Արևմուտքից ու Մոսկվայից չկան Ադրբեջանի ագրեսիան զսպելու ներգրավվածություն

Փաշինյանին՝ այո, Սինանյանին՝ ոչ

Ֆրանսիայում լույս տեսնող Nouvelles d’Arménie ֆրանսիալեզու հեղինակավոր պարբերականի հիմնադիր, գլխավոր խմբագիր Արա Թորանյանը խմբագրական անդրադարձ է կատարել վերջին շրջանում աղմուկ հանած թեմայի, այդ համատեքստում շոշափելով նաև Հայաստանի կառավարության և Ֆրանսիայի հայ համայնքի գործակցության լայն հարցը: Հոդվածը ներկայացնում ենք ամբողջությամբ: Արա Թորանյանը նաև Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող Խորհրդի համանախագահն է:

Հուլիսի 13-ին «Զվարթնոց» օդանավակայանում Մուրադ Փափազյանի հանդեպ կիրառված Հայաստան մուտքի արգելքը լուրջ է, բայց ոչ զարմանալի։ Այն կանխատեսելի էր առնվազն 2021 թվականի հունիսի 30-ից, երբ Սփյուռքի գերագույն հանձնակատարը Ֆրանսիայում, տեղի համայնքին գրեթե անհայտ հայկական միության հետ ստորագրեց համագործակցության համաձայնագիր, որը հավակնոտ անվանվում էր «համապարփակ և ուժեղացված», և վերջինիս տալիս էր Հայաստանի կառավարությունը Ֆրանսիայի իշխանությունների մոտ ներկայացնելու իրավունք։ Անպատշաճ մի նախաձեռնություն, որն ակնհայտորեն ուղղված է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) դիրքերի թուլացմանը, որը մինչ այժմ Ֆրանսիայի Հանրապետության կողմից ընդունված է որպես հայկական ասոցիատիվ համայնքի հետ երկխոսելու միասնական ներկայացուցիչ՝ Ելիսեյան պալատից մինչև տեղական և տարածքային իշխանություններ։ Աննախադեպ առաջընթաց հայազգի ֆրանսիացիների համար։

Մեկ տարի անց, մի շարք սադրանքներից հետո, հայ ակտիվ գործչի նկատմամբ կիրառված խայտառակ վերաբերմունքը ամենադաժան կերպով վավերացնում է Երևանում Զարեհ Սինանյանի ղեկավարած վարչակազմի և սփյուռքի կազմակերպությունների կարևորագույն դաշնության խզումը։ Պետք չէ պատճառը սխալ տեղ փնտրել. ՀՅԴ-ի համաշխարհային գրասենյակին նրա անդամակցությունից զատ Մեդիա դպրոցի գլխավոր տնօրենը առաջին հերթին թիրախավորված էր CCAF-ի համանախագահ լինելու համար։

Ուրիշ ինչպե՞ս բացատրել այն փաստը, որ վերոնշյալ իրադարձություններին զուգահեռ, Դաշնակցության համաշխարհային բյուրոյի նախագահ, կանադացի Հակոբ Տեր-Խաչատուրյանը, առանց որևէ խնդրի, շրջում էր Հայաստանում։ Եվ այն, որ Փաշինյանի մանդատի օրոք իր կուսակցության ոչ մի առաջնորդի մուտքը Հայաստան երբևէ չի խոչընդոտվել, ով ավելին, կարծես թե շատ լավ է համակերպվում այս ընդդիմության կեցվածքի հետ, որը որքան աղմկոտ, նույնքան էլ անվնաս է իր ժողովրդականության համար։

Ուրբաթ՝ հուլիսի 22-ին վարչապետի գրասենյակի կողմից բարձրաձայնված հիմնավորումը (Մուրադ Փափազյանի դերը «անցյալ տարվա հունիսի 1-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատան դիմաց վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության շարասյան վրա հարձակումը կազմակերպելու գործում»), համոզիչ չէ։ Եվ սա առնվազն երեք պատճառով։

Նախ, այս «հարձակումը», որքան էլ որ քաղաքական առումով ողորմելի է, ոչ հանցագործություն է, ոչ էլ իրավախախտում։ Որպես քիչ թե շատ հանդուրժվող բողոքի գործողությունների համախումբ, որոնք չեն ազդում մարդկանց ֆիզիկական ամբողջականության վրա, այս ցույցը չառաջացրեց որևէ քրեական հետապնդում ֆրանսիական կողմից, ոչ էլ պաշտոնական բողոք Հայաստանի կառավարության կողմից:

Սույն դեպքից հետո Մուրադ Փափազյանը բազմիցս մեկնել է Հայաստան՝ առանց որեւէ դժվարության։ Վերջապես, ոչինչ չի ապացուցում նրա ներգրավվածությունն այս ձեռնարկության մեջ, որի համար չի կարող պատասխանատու համարվել քանի որ ոչ՛ ներկա էր ոչ՛ մասնակցել էր և ոչ էլ սատարել։

Ավելին, առնվազն ուռճացված չէ՞ մեկ տարի անց վարչապետի մեքենայի վրա հավկիթի ու լոլիկի նետումն ու վիրավորանքների հնչեցումը որակել ահաբեկչություն։ Մի փոքր ավելի չափավորությունը ողջունելի կլիներ, հատկապես այն քաղաքական գործիչների կողմից, ովքեր իշխանությունը վերցրին փողոցից, թեև հետագայում դրանք լեգիտիմացվեցին ժողովրդավարական ճանապարհով:

Ոչ ոք, իհարկե, չի հավատում այս «բացատրություններին», որոնք պետք է արդարացնեն հարձակումը հայկական ժողովրդավարության վրա և դաժան հարվածը ֆրանս-հայկական ասոցիատիվ աշխարհին: Մյուս կողմից, հստակ է, որ այս խտրական որոշումը Սփյուռքի գերագույն հանձնակատարի (որին ցավոք, ըստ երեվոյթին, վարչապետը լսում է) և CCAF-ի միջև լարվածության բարձրացման գագաթնակետն է։ Պարոն Զարեհ Սինանյանը պաշտոնը ստանձնելուց ի վեր ցույց տալով իր ոչ կոմպետենտ լինելը, ակնհայտորեն չի ներում այս միասնական կառույցին իրեն ոչնչով պարտական հաջողությունները, որոնք, մեկ անգամ ևս ընդգծում են սեփական թերությունները։ Որքա՜ն ուրախ կլինեինք տեսնել նրա թեկուզ փոքր, խորհրդանշական ներդրումը, ցեղասպանութեան ժխտման դեմ համայնքի պայքարին: Կամ լսել, թե ինչպես է նա քաջալերում և շնորհավորում ասոցիացիաների այս ֆեդերացիային ընդհանուր գործի օգտին արված ահռելի աշխատանքի համար։

Բայց Գլենդելից ժամանած այս Գերագույն հանձնակատարը ոչ միայն անտեսեց Ֆրանսիան, մինչ այս հայտնի «կոնվենցիայի» ստորագրումը պատեհապաշտ պալատականների խմբի հետ, որոնք հաւակնում էին ներկայանալ որպես այլընտրանք CCAF-ին, այլև այն ժամանակից ի վեր նա չի դադարել աշխատել Ֆրանսիայի հայերի ոչնչացման և ապակայունացման վրա։ Սխալը սխալի հետևից գործելով՝ այս բարձրաստիճան պաշտոնյան մեկ տարի շարունակ բազմապատկել է խեղաթյուրված հնարքներն ու ստերը՝ նպաստելով տարաձայնությունների ավելացմանը, ուր ամեն ինչ քիչ թէ շատ աշխատում էր կամ առնվազն աշխատում էր անհամեմատ ավելի լաւ քան այլուր։ Ի հավելումն միության թշնամիների աջակցության, հարկ է նշել նաև նրա սուտ խոստումը, երբ ձևացնելով, թե միանում է CCAF-ին, որպեսզի վերջինս կազմակերպի իր շրջագայությունը Ֆրանսիայում 2022 թվականի փետրվարին, նա միաժամանակ աջակցել էր մի քանի հակառակորդների: Միևնույն ժամանակ նրանց հետ մասնակցել է մի հանդիպման Փարիզի 15-րդ թաղամասի քաղաքապետարանում, որի մասնակիցների թիվը չէր անցնում 50-ը:

Հիշեցնե՞նք արդյոք նրա մեգալոմանական տենդի բռնկումները, երբ խնդրեց CCAF-ին կազմակերպել իր անձի հարցազրույցները ֆրանսիական հեռուստատեսությամբ՝ անկասկած համարելով, որ ինքը Ֆրանսիայում լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է: Արժէ արդյո՞ք հիշել նրա ծիծաղելի առաջարկը` յուրաքանչյուր համայնքում «քաղաքական հանձնակատարների» նման «ռեֆերենտներ» նշանակելու՝ դրանով իսկ դավաճանելով իշխանության ծարավին:

Նրա քմահաճույքների ու բացթողումների և CCAF-ի դեմ արտահայտած խեղաթյուրումների շարքն երկար է։ Սույն թվականի հուլիսի 19-ին «24News»-ին տված հարցազրույցում նա զրպարտեց մեր կառույցն ու զգուշորեն խուսափեց նշել, որ խոսքը ոչ թէ մի որևէ կառոյցի մասին է այլ գրեթե հարյուր ասոցիացիաներ միավորող ֆեդերացիայի։

Վերջերս, ստալինյան ժամանակաշրջանին վայել կեցվածքով նա համարձակվեց նույնիսկ պնդել, որ CCAF-ը խոչընդոտ է Հայաստանի ու Ֆրանսիայի կառավարությունների հարաբերություններում (սակայն ամեն ինչ ճիշտ հակառակն է), ընդգծելով որ այս կառոյցի համանախագահները երկու «զարմիկներ» են, կարծես թէ այդ ընտանեկան կապը անպարկեշտութեան ազդակ լիներ․․․ Արդյո՞ք այս տողերի հեղինակը Մուրադ Փափազյանի «զարմիկը» չեր երբ Նիկոլ Փաշինյանը բազմիցս նրան ընդունում և ողջունում էր։ Ինչպէս չհիշատակել Հունիսի վերջին հանձնակատարի կատարած այցը Ֆրանսիայի հարավ եվ հանդիպումը մի փոքր խումբ հայերի հետ, որոնց ոմանք «Նիսեցի» կամ «թուրք» են անվանում, ցեղասպան պետութեան հետ նրանց սերտ կապերի պատճառով։ Այն նոյն անհաջող խմբակը որ ամեն կերպ մասնակցել է ֆրանսիահայ համայնքի պառակտմանը միտված զանազան նախաձեռնություններին (առաքելական եկեղեցու մեջ այլախոհութեան կազմակերպություն, շինարարական ծրագրի մտադրութեամբ Սևրի վարժարանին տիրանալու փորձ, CCAF-ի նկատմամբ ընդդիմութեան կազմակերպություն 44-օրյա պատերազմից անմիջապես հետո, երևի նրան պատժելու համար քանի որ հաջողել էր Արցախին ի նպաստ այդքան աջակիցներ գտնել, որոնց շարքին՝ Սենատն ու Ազգային Ժողովը․ աննախադեպ երևոյթ աշխարհում)։

Ցավալին այն է, որ հնարավոր չէ սփյուռքի հետ այդքան անլուրջ ու անպատասխանատու լինել առանց վնասելու Հայաստանի շահերին։ Թող այս գերագույն հանձնակատարը ոչնչի չծառայի, բայց նրա այդքան վնասակար լինելը վտանգավոր է: Եվ դա վնասում է ինչպես Հայաստանի բարգավաճմանը, այնպես էլ կառավարության ղեկավարի իմիջին։

Արժե՞ արդյոք խառնել Նիկոլ Փաշինյանի անունը գերագույն հանձնակատարի պղտոր գործերին։ Պետք չէ այդ քայլին գնալ, քանի որ թավշյա հեղափոխության առաջնորդի պարտականությունը, որին հայ հասարակությունն այդքան շատ է պարտական ​​զանազան ոլորտներում, ներկա համատեքստում նման է Հերկուլեսի աշխատանքին։

Ահա ինչու նա պետք է հետևություններ անի այս հանձնակատարի գործունեությունից, որն օգնելու փոխարեն իրեն վնասում է, լարվածությունը հանդարտելու փոխարեն ավելի է սրում, կոնֆլիկտ է ստեղծում, երբ խնդիրները պետք է լուծվեն, և որն հատկապես ձգտում է թուլացնել Հայաստանի ուժն ու կշիռը Անվտանգության խորհրդի անդամ Ֆրանսիայի պես կարևոր երկրում։

Ուստի այս պայմաններում ավելի քան հրատապ է վերջ տալ այս անարդյունավետ և հակակառուցողական հաջորդականությանը։ Nouvelles d’Arménie Magazine-ի ամառային համարում հրապարակված խմբագրականը կոչ էր անում «հանդարտեցնել իրավիճակը»: Դրանից ի վեր ցաւոք ականատես ենք եղել չափազանցությունների։ Թող մեզ թույլ տրվի կոչ անել Հայաստանի իշխանություններին ավելի կտրուկ միջոցներ ձեռնարկել՝ հնարավորինս արագ սուլելով խաղի ավարտը։ և փոխանակ սպանել այն ինչ չեն կարողանում վերահսկել, թող համալրեն Սփյուռքը որ Հայաստանի կարևոր լծակներից մեկն է աշխարհում, որի փայլուն ապացոյցն է օրինակ ֆրանսիայում նրա կատարած աշխատանքը․․․

Արա Թորանյան

Nouvelles d’Arménie Magazine

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում