Friday, 09 12 2022
01:00
Մոնղոլիայում ձերբակալել են «ածուխի գործով» առաջին կասկածյալներին
Աննա Հակոբյանը մասնակցել է 44-օրյա պատերազմում անմահացած Նորայր Վարդանյանի նորածին քույրիկի և եղբոր մկրտությանը
Ջոն Գալլագերը համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել
Քննարկվել են Կապսի ջրամբարի մրցութային և Ջրաձորի վերաբնակեցման գործընթացները
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Ներքին Հանդի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Անի համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել
ՀՀ ՄԻՊ-ը և Պետդեպարտամենտի ներկայացուցիչը քննարկել են տեղահանված անձանց վերաբերյալ հումանիտար հարցեր
Այսպիսի երևացող փոփոխություններից գալիս է հաջորդ քայլը անելու հաստատակամությունը․ Ժաննա Անդրեասյան
Հանուն Հանրապետության կուսակցության պատվիրակության անդամները հանդիպել են NDI-ի ներկայացուցիչների հետ
23:15
Էստոնիան ցանկանում է դադարեցնել ուկրաինացի փախստականների ընդունումը
Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են ՎԱԶ 21010-ն ու ՎԱԶ 21012-ը, 6 վիրավորների մեջ կա անչափահաս
Դոնֆրիդն ընդգծել է Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացի առաջխաղացման կարևորությունը
Արտաքին հետախուզական ծառայության ստեղծումը կարող է միտված լինել ՀԱՊԿ-ն անցնցում լքելուն
Խաղաղապահների պատասխանատվության գոտում միջադեպեր չեն գրանցվել
Բաքուն Ղարաբաղի հայերին միշտ լարված է պահելու՝ ցույց տալու, որ նրանց ճակատագիրն իրենից է կախված
22:00
ԵՄ երկրները համաձայնել են Խորվաթիան ներառել Շենգենյան գոտում
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
21:40
ՌԴ-ն Վիկտոր Բուտին փոխանակել է ԱՄՆ քաղաքացի Բրիթնի Գրայների հետ
Կանխվել է 37-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը.Նա հանդիպում էր պահանջում Խաչատուր Սուքիասյանի հետ
ՀՀ ԶՈՒ պատվիրակությունն այցելել է ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ուսումնական և գնահատման կենտրոն
Արցախում անչափահասներ են թունավորվել. բժշկի է դիմել 26 երեխա
Spin the magic. Մալենան նոր տեսահոլովակ է հրապարակել
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ
Արարատ Միրզոյանը և Տոյվո Կլաարը մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակման վերաբերյալ
Նոյեմբերի 28-ին ադրբեջանցիների կողմից հայկական կողմին փոխանցված 13 հայ զինծառայողների մարմինները նույնականացվել են
Թբիլիսիի քաղաքապետարանը պահանջել է ապամոնտաժել շենքի մի քանի հարկ՝ անօրինական շինությունների դեմ պայքարի շրջանակներում
Հայ-թուրքական զարգացումներին պետք է հետևել զգուշավոր լավատեսությամբ
Ադրբեջանը շարունակում է ապօրինի պահել և բանտարկել հայ ռազմագերիներին և գերեվարված խաղաղ բնակիչներին. ԱՀՀ
Հայաստանը կունենա սեփական հետախուզական մարմին․ որոշումն ընդունված է
Վարչապետին ներկայացվել է Էկոնոմիկայի նախարարության 2022թ. գործունեության հաշվետվությունը

«Քաղաքական անապատացման» խաբուսիկ «հմայքը»

Օրինաչափ է, երբ հանրային ուշադրության կենտրոնում են ուժերը, որոնք գտնվում են խորհրդարանում, որոնք ստացել են հանրությանը թիվ մեկ քաղաքական ամբիոնում ներկայացնելու մանդատ, որը 2018-ի ապրիլից ի վեր՝ երբ Հայաստանն անցավ լիարժեք խորհրդարանական կառավարման ռեժիմի, միակ առաջնայյին մանդատ ունեցող պետական կառավարման ինստիտուտն է: Մյուս կողմից սակայն, այդ օրինաչափությունը Հայաստանի պարագայում թերևս թերի է:

Թերի է այն պատճառով, որ Հայաստանում քաղաքական գործընթացների բնույթը, ինստիտուցիոնալ և ավանդութային կայացածությունը հեռու են այն իրավիճակից, երբ վստահաբար կարող են ընդգրկել հանրության շերտերի գերակշռող մասը՝ ուղղակի, թե անուղղակի: Ավելին, ինչպես ցույց են տալիս խորհրդարանական կառավարման պայմաններում անցկացվող խորհրդարանի ընտրությունները, հասարակության գրեթե կեսը և ավելին մեծ հաշվով մնում են այդ գործընթացներից հեռու: Եվ այստեղ է, որ առավել զգալի է դառնում ինստիտուցիոնալ և ավանդութային չկայացածության հանգամանքը:

Բանն այն է, որ այդ իմաստով կայացած հանրություններում և պետություններում ընտրական գործընթացից դուրս մնացող հասարակական շերտերը հասարակական-քաղաքական կյանքում այս կամ այն կերպ իրենց դերը խաղում են այդ ինստիտուցիոնա-ավանդութային միջավայրի ուժով: Երբ դա չկա, առաջանում է բավականին մեծ վակուում: Հայաստանում առկա է այդ վակուումը, որը նաև քաղաքական գործընթացներում մշտապես բաց նյարդի առկայության պատճառներից մեկն է: Թերևս պետք չէ հայաստանյան ներքաղաքական նյարդայնությունը պայմանավորել միայն հետպատերազմական շոկով: Եթե դիտարկենք իրավիճակը, ապա պարզ կլինի, որ այդ «նյարդային քաղաքականությունը» բնորոշ էր նաև պատերազմից առաջ եղած ժամանակահատվածին:

Հասկանալի է, որ ծանր, պարտված պատերազմն ու մարդկային և տարածքային թանկ կորուստը էլ ավելի ուժգին է բորբոքելու այդ նյարդը, բայց թերևս ակնառու է, որ պատճառը ավելի խորն է, պատերազմը պարզապես եղավ առավել բորբոքող հանգամանքը: Այդ երևույթը ամբողջապես գնահատելու, զննելու, հետազոտելու, վերլուծելու համար պահանջվում է ինստիտուցիոնալ կայացածություն, պահանջվում են ավանդույթներ՝ քաղաքական, հասարակական, անգամ ակադեմիական դաշտում: Այդ ամենը չկա, և դրա բացակայությունը առաջացնում է մշտապես բաց նյարդ, առաջացնում է վակուում, և միաժամանակ զրկում «հակաբորբոքայինի» հնարավորությունից: Այստեղ կարևոր է դառնում այն, որ հասարակական-քաղաքական հայացքը ընդգրկի ոչ միայն խորհրդարանական դաշտում կամ դրա շուրջ ծավալվողը, այլ թերևս նաև արտախորհրդարանական: Եվ, երկրորդը գուցե ավելին, հաշվի առնելով այն, որ խորհրդարանական տիրույթը իր որակով և հեռանկարներով ոչ միայն առանձնապես չի ներշնչում վերափոխման հույս, այլ մեծ հաշվով արդեն չի էլ արտահայտում իրական քաղաքական հարաբերակցությունն ու տրամադրությունները: Օրինակ, ուժերը, որոնք հայտնվեցին խորհրդարանում «Հայաստան» և Պատիվ ունեմ դաշինքների տեսքով, այսօր գործնականում միմյանց հետ և միմյանց ներսում հարաբերություն պարզելու ոչ պակաս դինամիկ փուլում են, քան պարզում են հարաբերություն իշխանության հետ: Հետևաբար, խորհրդարանը ֆորմալ իմաստով առկա է, սակայն դե ֆակտո քաղաքական առումով այն թերևս աեն հաջորդ օր հետ է ընկնում ժամանակից: Ահա այդ իմաստով էլ սրվում է հարցը, իսկ ի՞նչ է կատարվում Հայաստանի ներքաղաքական, հասարակական-քաղաքական կյանքի մյուս դաշտերում, որպեսզի ձևավորվի քաղաքական հեռանկարի հանրային ակտիվ սպասում: Միայն այն, որ այլ դաշտերում գտնվող ուժերը փորձում են միավոր հավաքել խորհրդարանական դաշտում առկա ճգնաժամի հաշվին, այս կամ այն խորհրդարանական ուժի հաշվին, ոչ միայն բավարար չէ քաղաքական հեռանկարի իմաստով, այլ նույնիսկ կարող է լինել քաղաքական անկման կամ ճահճացման լատենտ գործընթաց:  Պատկերավոր ասած՝ մտահոգիչն այն չէ, որ կարող է չորանալ մի այգի:

Մտահոգիչը այն է, որ կարող է ծավալվել անապատացման համատարած գործընթաց, որը չնկատվի այն պատճառով, որ չափազանց ակնառու է չորանում ընդամենը հատվածներից մեկը, իսկ դրա վրա միավոր հավաքելու առերևույթ գործընթացը ստեղծի մնացյալ հատվածներում «բարձր բերքատվության և փթթող այգու» տպավորություն: Այդ խաբկանքը կարող է թանկ նստել թե քաղաքական դաշտի հեռանկարների, թե հանրության ու պետության կյանքի համար ընդհանրապես, հետևաբար քաղաքական և հասարակական պատասխանատու դերակատարները պետք է թերևս չափազանց ուշադիր լինեն կամա, թե ակամա այդ խաբկանքի մաս չկազմելու համար:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում