Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Սառը պատերազմ տաք Աֆրիկայում. արագացած զարկերն ու Հայաստանի ձեռքը

Համաշխարհային մամուլն ու փորձագետները արձանագրում են Աֆրիկայի ուղղությամբ աճող աշխարհաքաղաքական դիմակայության ինտենսիվացումը: Դրա դրսևորում է դիտարկվում այն, որ անցնող օրերին աֆրիկյան ուղղությամբ ինտենսիվ աշխատում էին Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ: ՌԴ արտգործնախարարը այցելել էր մի քանի աֆրիկյան երկիր, փորձելով այնտեղ ստանալ ռուսական քաղաքականության աջակցություն և ամուր կապեր:

Աֆրիկա էր այցելել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ինչը հատկապես հատկանշական է նրա՝ եվրոպական և ուկրաինական ուղղությամբ համեմատական պասիվության ֆոնին: Միացյալ Նահանգները Աֆրիկա էր գործուղել ԱՄՆ ՄԶԳ ղեկավար, ամերիկյան քաղաքականության վերջին տարիների «ուղեծրում» բավականին նշանակալի դեր ունեցած, ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին ներկայացուցիչ Սամանթա Փոուերին: Իսկ ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայիս դեսպանը Աֆրիկա կմեկնի առաջիկա օրերին: Աֆրիկյան մայրցամաքը, ըստ օրինակ Ամերիկայի ձայնի բնորոշման, դառնում է նոր «սառը պատերազմի» մի թատերաբեմ: Թերևս չկա նաև զարմանալի ոչինչ, հաշվի առնելով, որ մեծ հաշվով տեղի է ունենում աշխարհի վերաբաժանում, աշխարհակարգի վերակառուցում, հետևաբար դրանից չի կարող դուրս մնալ մի ամբողջ մայրցամաք, իր՝ իհարկե ծանր խնդիրներով, բայց նաև շոշափելի ռեսուրսներով:

Նկատենք, արձանագրվում է աֆրիկյան ուղղությամբ նկատելի աշխուժություն երկրների մոտ, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության եռյակն են, որքան էլ նրանք այսօրոչ թե աշխատում են միմյանց դեմ, այլ պայքարում: Թեև, մեծ հաշվով դա էլ կարող է դիտվել աշխատանքի մաս, պարզապես ռեժիմի փոփոխությամբ՝ ով ինչի կարող է հասնել, մինչև «կլրանա ժամանակը»: Այդ տեսանկյունից, այն հարաբերակցությունը, որ ձևավորվում է կամ կարող է ձևավորվել աֆրիկյան ուղղությամբ պայքարի արդյունքում կամ հետևանքով, անխուսափելի ուղիղ, թե անուղղակի ազդեցություն է թողնելու այլ ռեգիոնների, այդ թվում Կովկաս-մերձավորարևելյան աշխարհաքաղաքական «կլաստերի» հանդեպ: Հետևաբար, Աֆրիկայում տեղի ունեցողը միայն աշխարհագրորեն կարող է թվալ Հայաստանից շատ հեռու: Տնտեսա-քաղաքական և անգամ ռազմա-քաղաքական իմաստով դա շղթայի մի մաս է, եթե հաշվի առնենք և այն, որ աֆրիկյան դերակատարների մի զգալի մասը դերակատար են նաև այլ ռեգիոններում, ինչպես օրինակ Եգիպտոսը, որն իհարկե ոչ միայն աֆրիկյան, այլ նաև արաբական աշխարհի առանցքային գործոն է՝ մերձավորարևելյան և միջերկրծովյան «ճառագայթումով»: Այդպիսով, հայկական քաղաքական հրամայականների շարքը համալրվում է մի ուղղությամբ, որն իհարկե Հայաստանի տեսադաշտում հայտնվել է դեռևս 2019 թվականին: Այդ ժամանակ էր, երբ Հայաստանի կառավարությունը կայացրեց Թել Ավիվում և Ադիս-Աբեբայում դեսպանատներ հիմնելու մասին որոշում: Ադիս-Աբեբան լոկ Եթովպիայի մայրաքաղաքը չէ, իսկ Եթովպիան էլ դեպի մերձավորարևելյան ազդեցության գոտի «տարածվող» տնտեսա-քաղաքական գործոններից չէ:

Ադիս-Աբեբան ինչ որ իմաստով աֆրիկյան քաղաքական ներուժի տրանսֆորմացիայի խորհրդանշական օրինակ է, միևնույն ժամանակ՝ Ադիս-Աբեբան Աֆրիկյան միության կենտրոնակայանն է: Միություն, որը ներառում է աֆրիկյան մայրցամաքի երկրները: Կորոնավիրուսը, համաշխարհային ճարակը և դրա բերած տնտեսա-քաղաքական «լոքդաունը», ինչպես նաև Արցախի դեմ 44-օրյա պատերազմական ագրեսիան իհարկե Հայաստանին թելադրեցին դիվանագիտական աշխատանքի մի ռեժիմ, որում աֆրիկյան ուղղության նկատմամբ ուշադրության նվազումը թերևս դառնում էր անխուսափելի, թեև հենց պատերազմի ընթացքում՝ 2020 թվականի հոկտեմբերի 13-ին եղավ օրինակ ուշագրավ մի տեղեկություն այն մասին, որ Հոկտեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի՝ Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի շրջանակներում, տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական, դեսպան Ռուբեն Կարապետյանի հանդիպումը Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Բոգդանովի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները նաև մտքեր էին փոխանակել Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում իրադրության շուրջ: Այդուամենայնիվ, Հայաստանը թերևս օբյեկտիվորեն ստիպված էր դիվանագիտական ներուժը կենտրոնացնել պատերազմի անհրաժեշտություններից բխող ուղղությունների վրա, որոնց շարքում Աֆրիկան իհարկե բացակայում էր: Ներկայումս սակայն, աֆրիկյան ուղղությունը թերևս կպահանջի ուշադրություն և աշխատանք, ձեռքն առնվազն տաք մայրցամաքում «սառը պատերազմի» զարկերակին պահելու և դրանից բխող մարտահրավերները կառավարելու, իսկ հնարավորությունները՝ օգտագործելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում