Wednesday, 07 12 2022
Հանուն Հանրապետության կուսակցության պատվիրակության անդամները հանդիպել են Փոլ Սթրոնսկիի հետ
Ցնցումներ պետք է լինեն, որ վերագտնենք մեզ. Սեֆիլյան
Գեղարքունիքի մարզում բնակելի շենքի նկուղում հայտնաբերվել է 41-ամյա կախված կնոջ դի. shamshyan.com
19:50
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ռուսաստանը շարունակում է իրանական դրոններ օգտագործել Ուկրաինայի դեմ
19:30
Աֆղանստանում թալիբների իշխանության գալուց ի վեր առաջին անգամ մահապատիժ է իրագործվել
Վահրամ Դումանյանը հանդիպել է բուհերի ռեկտորների հետ
Արցախի նախագահը և ՀՅԴ Ֆրանսիայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչները քննարկել տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր
Մեկ-մեկ սուր բաներ եմ ասում, հետո փոթորիկներ են լինում. Փաշինյան
Ռուս-թուրքական տանդեմը Լաչինի միջանցքով պարտադրելու է Զանգեզուրի միջանցքի լինելիությունը
Դավիթ Սահակյանցը չի վերցնի պատգամավորական մանդատը
ՀԱՊԿ-ից օգնություն չենք ընդունի այնքան, քանի դեռ չկա Բաքվի ագրեսիային հստակ գնահատական
ԱԽ քարտուղարը շնորհակալություն է հայտնել Լին Թրեյսիին Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների խորացման համար
Ենթադրում եմ՝ մինչև տարեվերջ կլինի հայ-ադրբեջանական հանդիպում․ Միրզոյան
Վրաստանում շրջանառվում է միաժամանակ 3 վարակ
ՀԱՊԿ-ից առաջինը քաղաքական գնահատական էինք ակնկալում, հետո նոր՝ ռազմատեխնիկական օգնություն. Միրզոյան
BRICS-ը կարող է վերածվել 15–17 երկրների միավորման, եթե ընդունվեն բոլոր ցանկացողները. Լավրով
Լուրերի երեկոյան թողարկում 18։30
18:31
Շվեյցարիայի ՆԳՆ ղեկավար Ալեն Բերսեն ընտրվել է երկրի՝ 2023 թ.-ի նախագահ
Ուզում ենք արագ իմանանք՝ վերջը, էդ ռակետը ժանգո՞տ էր, թե՞ ժանգոտ չէր, թռնող էր, թե՞ չէ և ո՞վ է պատասխանատուն
18:25
Ստոլտենբերգը դեմ է երկրորդ անգամ իր մանդատը երկարաձգելուն
Զինծառայողներին բնակարաններով ապահովելը մեր բարեփոխումների ամբողջական փաթեթի մի մասն է․ Պապիկյան
18:21
Զանգվածային ցույցերի ֆոնին Չինաստանը մեղմացրել է հակաքովիդային սահմանափակումները
ԱԱԾ գաղտնի փաստաթղթեր ոչնչացնելու որոշումը ՀՀ ինքնիշխանության դեմ է
18:19
Ֆրանսիայում COVID-19-ի նոր դեպքերի թիվը հուլիսից ի վեր առաջին անգամ գերազանցել Է 100 հազարը
Երկրաշարժի հետևանքով տները կորցրած 5419 ընտանիքից միայն 28-ը հատուցում չի ստացել․ հարցը կկարգավորվի
18:15
COVID-19-ով վարակման դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 651 միլիոնի
Աճել է հետվճարից օգտվողների թիվը. նախարար
18:12
Մոսկվան արձագանքել է ՌԴ-ին G20-ից դուրս մղելու առաջարկին, որը նախատեսված է ԱՄՆ-ի պաշտպանական բյուջեի նախագծով
18:10
Աշխարհի առաջատար ֆոնդային բորսաների ցուցանիշները – Դեկտեմբեր 8,2022

Մեր առաքելությունը եկեղեցիները կանգուն ու շեն պահելն է. Արթիկի թեմի առաջնորդական տեղապահ Տեր Նարեկ վարդապետ Ավագյան

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ամենաերիտասարդ թեմում ծրագրերն ու անելիքները շատ են՝ թեև 2012 թվականին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և ամենայն հայոց կաթողիկոսի սրբատառ կոնդակով ստեղծված Արթիկի թեմն ավելի շատ գործող, քան չգործող եկեղեցիներ ունի, խոնարհված եկեղեցիները վեր հանելու ու նորերը կառուցելու ծրագրերը շատ են:

Արթիկի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Նարեկ վարդապետ Ավագյանը, «Արմենպրես»-ին ներկայացնելով ծրագրերը, տեղեկացրեց, որ առաջիկայում պետք է իրականացվի Արթիկի 5-րդ դարի խոնարհված եկեղեցու նորոգման ծրագիրը: Եկեղեցին վերանորոգվելու է ռուսաստանաբնակ բարերարի նախաձեռնությամբ: Վերջինս, թեմի առաջնորդի տեղեկացմամբ, ցանկանում է անանուն մնալ:

Եկեղեցու տեսքի մասին շատ բան հայտնի չէ, միայն այն, որ 5-րդ դարի կառույց է, մինչև 7-րդ դար կրել է որոշակի փոփոխություններ: Ըստ տեղեկությունների՝ եկեղեցին կոչվել է Սուրբ Մարինե կամ Մարիամ Աստվածածին, ժողովուրդը երբեմն եկեղեցին կոչում է նաև Սուրբ Հարություն: Դեռ 1980-ականներին Հայաստանի մշակույթի նախարարությունն այդ եկեղեցու վերանորոգման նախագիծն արել էր, բայց այդպես էլ այն կյանքի չի կոչվել, իսկ այդ ընթացքում եկեղեցում կրկին որոշակի փլուզումներ են եղել:

Բարերարը եկեղեցին նորոգելու որոշում կայացրել է 2018 թվականին: «Ամեն ինչ սկսեցինք հենց այդ ժամանակ: Քանի որ կառույցը 5-րդ դարի էր, յուրաքանչյուր քայլ պետք է համաձայնեցվեր այն ժամանակ ՀՀ մշակույթի նախարարության ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ: Շատ դժվար գործընթաց էր՝ հասկանալու համար՝ ինչպիսին է եղել եկեղեցին և ինչպես պետք է վերականգնվի՝ թաղածա՞ծկ, թե՞ գմբեթավոր, և այլն, բայց, ի վերջո, գիտամեթոդական խորհուրդը եկավ այն եզրահանգման, որ պետք է լինի գմբեթավոր՝ գմբեթից որոշակի քարեր պահպանվել են»,- ասում է Հայր Նարեկը, փաստելով, նախ նախարարության լուծարումը, ապա համավարակն ու պատերազմը որոշակի ձգձգեցին ծրագրի իրականացումը: Այս պահին արդեն եկեղեցու վերականգնման նախագիծը պատրաստ է: «ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից վերջնական նախագիծը ստանալուց և Վեհափառ Հայրապետի հաստատումից հետո, Աստծո օրհնությամբ, կսկսենք վերականգնման աշխատանքները՝ խոչընդոտ դրա համար չկա: Լիահույս եմ, որ կկարողանանք այս եկեղեցին վերականգնել: Ճիշտ է, չորս տարի է անցել, ու գործնական թվում է, թե ոչ մի բան արված չէ, բայց մի ամբողջ մեծ թղթապանակ, օրենքի տառին համապատասխան փաստաթղթերով, խոսում է արված աշխատանքի մասին»,- նշեց թեմակալ առաջնորդը՝ կարևորելով պատմամշակութային արժեք ներկայացնող խոնարհված եկեղեցու վերականգնումը:

Այն, որ նոր եկեղեցու կառուցումը ավելի քիչ ծախսատար կլինի, քան նմանատիպ խոնարհված եկեղեցու վերականգնումը, հաստատեց նաև թեմակալ առաջնորդը, սակայն, ըստ նրա, սա ոչ միայն պատմական ու հոգևոր մեծ նշանակություն ունի, այլ նաև ապացույց կլինի, որ այդ տարածքում 5-րդ դարում հայկական հետքեր են եղել: «Փա՛ռք Աստծո, որ բարերարն ինքն է որոշել վերականգնել խոնարհված եկեղեցին: Առավել ևս՝ այն հրաշալի կոթող է»,- ընդգծեց թեմակալ առաջնորդը:

Եւս մեկ խոնարհված՝ Սուրբ Գևորգ կամ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի՝ արդեն 7-րդ դարի, գտնվում է այս եկեղեցուն շատ մոտ: Այս եկեղեցու վերականգնման նպատակ թեև թեմը ունի, սակայն միջոցներ դեռ չկան. հաշվի առնելով եկեղեցու տարածքը՝ վերականգնումը բավական մեծ գումարներ կպահանջի:

Այս ընթացքում, արդեն մեկ ուրիշ բարերարի միջոցներով, փոխվում է առաջնորդարանի տանիքը, ավելի վաղ տեղադրվել էին արեգակնային պանելներ: Նշենք, որ կառույցը նաև աղոթատեղի է: Ծրագիր կա Լուսակերտի եկեղեցու զանգակատան կառուցման ու ներքին հարդարման:

Առաջնորդը թեմի համար կարևոր խնդիր է համարում չգործող չորս՝ Տուֆաշենի, Պեմզաշենի, Նահապետավանի և Հայկասարի եկեղեցիների վերականգնումը: Նշենք, որ Հայկասարի եկեղեցու նորոգման աշխատանքերը մեկնարկել էին, բայց այս պահին դադարեցվել: «Սրանցից բացի, ունենք եկեղեցիներ, որոնք լուրջ նորոգության կարիք ունեն՝ Հովտաշենի, Մեղրաշենի, ինչպես նաև Հոռոմի եկեղեցին, որի նորոգման աշխատանքերը մեկնարկեցին, բայց, ֆինանսների սղության պատճառով, շարունակություն չունեցան: Թեմի մյուս եկեղեցիները համեմատաբար ավելի լավ վիճակում են ու գործող»,- նշեց Հոգեշնորհ Տ. Նարեկ վրդ. Ավագյանը՝ տեղեկացնելով, որ առաջիկայում կլուծվի նաև Հառիճավանքի ջեռուցման հարցը:

Անդրադառանալով սպասավորների խնդրին՝ Հոգեշնորհ Տ. Նարեկ վրդ. Ավագյանը հաստատեց՝ կարիքը մեծ է. Արթիկի ու 22 բնակավայրի համար միայն 4 սպասավոր է այս պահին:

Այն, որ պատերազմի վտանգն ամեն պահի ունեցող երկրում եկեղեցիներ են կառուցվում՝ շատ քննադատության է արժանանում. Արթիկի թեմի առաջնորդըմ այս հարցի շուրջ իր դիտարկումը ներկայացնելով, դա անհիմն ու չկշռադատված համարեց: «Հայաստանում ոչ մի եկեղեցի պետության միջոցներով չի կառուցվել, առավել ևս՝ բանակի, իսկ ինչ մնում է պատերազմին, բոլորն էլ գիտեն, թե այդ օրերին եկեղեցին ինչ օգնություն է ցուցաբերել բանակին, իսկ եթե ունենք խաղաղ վիճակ՝ պարտավոր ենք նորոգել մեր խոնարհված եկեղեցիներն ու կառուցել նորերը: Կոնկրետ Արթիկի թեմի մասով հիմնականում եկեղեցաշինական ծրագրերը եղել են արտերկրից նվիրաբերած գումարներով՝ կոնկրետ և հստակ եկեղեցաշինական նպատակով: Պետության առաքելությունը ամեն ինչ, այդ թվում՝ նաև սահմանն ու բանակն իր տեղում պահելն է, եկեղեցու առաքելությունը եկեղեցիները կանգուն ու շեն պահելն է: Նեղության ժամանակ, բնականաբար, բոլոր միջոցները միանում են իրար՝ հանուն երկրի ու հայրենիքի: Ի վերջո, մենք շատ դեպքերում հենց եկեղեցիներով կարող ենք ապացուցել, որ այդ տարածքը հայերինն է»,- եզրափակեց թեմակալ առաջնորդը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում