Իսպանիայի Առողջապահության նախարարությունը հայտնել է կապիկի ծաղիկով հիվանդացած երկրորդ մարդու մահվան դեպքի մասին, հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Ընդհանուր առմամբ, հանրապետությունում գրանցվել է վարակման 4298 դեպք։
Մայիսից սկսած ամբողջ աշխարհում գրանցվել է յոթ մահ: Ընդ որում, առաջին հինգը գրանցվել են Աֆրիկայում, որտեղ հիվանդությունը էնդեմիկ է և մարդկանց մոտ առաջին անգամ հայտնաբերվել է 1970 թվականին: