Saturday, 22 06 2024
00:00
«Պուտինի այցն Ասիա Վաշինգտոնի ամենավատ մտավախությունների իրականացումն էր». ԱՄՆ դեսպան
23:57
Ռումինիան որոշել է ստեղծել սեփական անօդաչու թռչող սարք
23:55
Ռուսաստանը և Ադրբեջանը քննարկում են գործարքներում ազգային արժույթներին անցնելու հարցը
Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
23:30
Բահրեյնի Թագավորությունը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության պաշտոնական ճանաչումը
Հակոբ Արշակյանն ու Ուան Յենլին կարևորել են Հայաստանի և Չինաստանի միջև հնարավոր ուղիղ օդային չվերթների գործարկումը
«Աղետի գոտում գրեթե բոլորը միաբերան գոհունակություն էին հայտնում կառավարության կատարած աշխատանքից»․ նախարար
Գազայի հատվածում գնդակոծվել է Կարմիր խաչի գրասենյակը
Արցախի «կրոնապետությու՞ն»
Հանրաքվեն դրական ընկալում կունենա Արևմուտքում. լավ գաղափար է՝ անկախ ինտեգրման արագությունից
Շատ ավելի ռիսկային է մնալը Ռուսաստանի անվտանգային համակարգում․ դեպի Արևմուտք շրջադարձն անհրաժեշտ է
21:45
Հոլոքոստը վերապրած 102-ամյա կինը` Գերմանիայի Vogue-ի շապիկի աստղ
Ո՞ր թվականին է Երևանում եղել ամենաշոգ հունիսը
ԿԳՄՍ նախարարության և Հնդկաստանի դեսպանատան համագործակցությամբ Երևանում նշվել է Յոգայի միջազգային օրը
Փոխել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ուղղված հարցը
Կարևորվել է ուղիղ օդային չվերթների գործարկումը․ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Չինաստանում է
20:30
Մեքսիկայում ծայրահեղ շոգից մահացածների թիվը հասել է 155-ի
20:15
Հռոմի պապն ու ՌԴ դեսպանը քննարկել են Ուկրաինայի վերաբերյալ Պուտինի առաջարկները
Արագածի տարածաշրջանում կատարվում են գծանշման աշխատանքներ
ՀՀ վարչապետի աշխատակազմն Ադրբեջանի նախագահի աշխատակազմին առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմ
Ադրբեջանը մեկ օրվա մեջ երկրորդ ապատեղեկատվությունն է տարածել. ՀՀ ՊՆ
19:15
Ղազախստանից զբոսաշրջիկը ձերբակալվել է Պոմպեյում հնագիտական հուշարձանը վնասելու համար
ԱՄՆ-ում ռուսական վիզաների կենտրոններ փակման դեպքում Մոսկվան համարժեք պատասխան կտա. Զախարովա
18:45
Ամերիկյան ավիակիր նավը ժամանել է Հարավային Կորեա՝ զորավարժություններ անցկացնելու
18:30
Իտալիայի ափերի մոտ ներգաղթյալների նավ է խորտակվել. մահացածների մեջ կան անչափահասներ
18:15
Իրաքը ողջունել է Պաղեստինի Պետությունը ճանաչելու վերաբերյալ Հայաստանի որոշումը
Բաքվում՝ Իրանի «ղաջարական իմպերիային» սպասելիս
Քաղաքացին ցանկացել է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով ժայռից
Caesar-ը իրեն լավագույնս է դրսևորել Ուկրաինայում. հեշտ և արագ յուրացվող զինատեսակ է
Վիլեն Գաբրիելյանը կգործուղվի Նյու Յորք

Պետական գնում Ռոբերտ Քոչարյանից. առերեսում խորքային խնդրի հետ

Պարեկային ծառայության համար ավտոմեքենաների գնման կառավարության որոշումը արժանացել է քաղաքական մեշ ուշադրության, ինչը միանգամայն բնական է, քանի որ ընկերությունը, որից կատարվելու է գնումը, վերագրվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին: Համենայն դեպս, երկրորդ նախագահի ընտանիքը այդ ընկերությունում բաժնեմաս ունի պաշտոնապես: Իսկ խոսքը ընդհանուր առմամբ մի քանի միլիոն դոլարի հասնող գնումների մասին է: Դա բերել է հետևությունների կամ եզրահանգումների, որ իշխանություն-ընդդիմություն հարաբերությունը մեծ հաշվով «դավադրապաշտության» մի շղթա է: Ինչպիսին է այդ հարաբերությունը, ինչն է այդտեղ կեղծ, ինչը՝ անկեղծ, կդժվարանամ ասել, այստեղ թերևս մեկնաբանության կամ «ճաշակի» հարց է: Բայց, անկասկած է թերևս մի բան, որ Հայաստանում շարունակում է խորքային լինել սեփականության խնդիրը՝ ընդհուպ հասարակական-քաղաքական ընկալումների մակարդակում, ու շարունակում է այդ խնդրի հանդեպ մոտեցումների «կռիվը», հաճախ նաև բացարձակապես ներքաղաքական կոնյուկտուրայի նկատառումով, այլ ոչ խնդրի լուծումը գտնելու մղումով:

Մեծ հաշվով այդ «կռիվը» պարբերաբար արտահայտվում է օրինակ «թավիշ»-«ոչ թավիշ» քննարկումներով: Երբ դրանք կատարվում են այսպես ասած ներքաղաքական կյանքում, դեռ հասկանալի է՝ քաղաքական դերակատարները փորձում են այդ կերպ հավաքել միավորներ, դիրքավորվել և այլն: Բայց, այդ քննարկումները նաև ունեն խորքային բնույթ, մինչդեռ դրանք չափազանց նեղացնում, մակերեսային են դարձնում սեփականության լեգիտիմության մասին խոսակցությունը, մինչդեռ Հայաստանում որևէ կերպ չի լինելու համակարգային վերափոխում, մինչև չգտնվի այդ հարցի՝ սեփականության թե անձեռնմխելիության, թե լեգիտիմության բանալին: Կա բավականին պարադոքսալ մի վիճակ: Տարիների ընթացքում բիզնեսի և իշխանության միաձուլման հետևանքը, համակարգային կոռուպցիայի հետևանքը եղել է այն, որ նախկին կառավարող համակարգի պաշտոնյաները՝ բուրգի ամենավերից մինչ վար, կուտակել են ահռելի ծավալի սեփականություն, գործնականում տնօրինելով Հայաստանի տնտեսության ճնշող մասը: Այդ հանգամանքը, ընդ որում, ժամանակի ընթացքում խնդիրներ է առաջացրել ոչ միայն հանրության հետ, այլ նաև համակարգի ներսում, բերելով նաև ներհամակարգային ճաքերի: Բայց, դա այլ թեմա է: Հայաստանում ձևավորվել է տնտեսություն, որն իր հիմքում լեգիտիմ չէ, հանրությունը դրա հանդեպ ունի «գողոնի», «թալանի» համոզում, և ոչ անհիմն համոզում:

Թավշյա հեղափոխությունից հետո ակնկալվում էր այդ հարցի լուծում, սակայն գործնականում առանց խորքային քննարկման, հենց այն պարզունակ պատկերացման շրջանակում, որ գերիշխել է հետհեղափոխական ամբողջ ընթացքում՝ տարաբնույթ երանգավորումների ենթարկվելով ներքաղաքական կյանքի ազդեցության տակ՝ «թավիշ»-«պողպատ»: Դիտարկվել է հետևյալ չափումը՝ վերցվում է սեփականությունը, թե ոչ: Մինչդեռ, մեխանիզմների հարցում առկա է բավականին բարդ իրավիճակ, որովհետև մի կողմից պետք է անշուշտ մտածել նաև ապօրինի գույքի և ունեցվածքի պատասխանատվության մեխանիզմի մասին, մյուս կողմից անել հնարավորը, որպեսզի չձևավորվի «կուլակաթափության» գործընթաց և «մշակույթ», չառաջանա սեփականության վերաբաշխման տոտալ գործընթաց, որը կբերի խորքային հետևանքների թե տնտեսության, թե հանրային գիտակցության տեսանկյունից: Մի կողմից պետք է ձևավորվի և աշխատի ոչ լեգիտիմ սեփականության գերակշռությամբ կազմավորված տնտեսության լեգիտիմացման բարդ և բազմաշերտ մեխանիզմը՝ թե պատասխանատվության, թե «համաներման» տարաբնույթ շերտերով, մյուս կողմից այդ ամենը պետք է իրականացվի առանց կարևորագույն գաղափարին ու արժեքին՝ սեփականության անձեռնմխելիության վերաբերյալ հանրային գիտակցությանը վնաս հասցնելու: Առավել ևս, որ այդ հանգամանքը տարիներ շարունակ թիրախավորվել է համատարած, համակարգված խորքային կոռուպցիայի հետևանքով, երբ սեփականությունը, հատկապես խոշոր սեփականությունը ձևավորվելով ոչ լեգիտիմ ճանապարհով, նաև վնաս է հասցրել այդ արժեքին: Իսկ դա արդիական հասարակության ու պետության համար հիմնարար արժեքներից մեկն է: Այդ ամենով հանդերձ, շատ կարևոր է նաև, որ այդ խնդիրները լուծվեն առանց տնտեսական ցիկլերը խաթարելու: Խնդրի լուծման մի տարբերակ է տնտեսության վերակառուցման, կառուցվածքային փոփոխության, նոր ներդրումների ներգրավման միջոցով կապիտալի հարաբերակցության փոփոխությունը, ինչը կբերի նաև վարքագծային փոփոխությունների, այդ թվում քաղաքական տիրույթում: Այդ մեթոդաբանության արդյունավետության հանգամանքը սակայն աներկբա չէ, ըստ այդմ ինքնին որպես խնդրի խորքային լուծման մեխանիզմ այն բավարար չէ: Խնդիրը նաև մեղմ ասած բավարար արձանագրված, գիտակցված, մեթոդական վերլուծության ենթարկված և լուծումների առումով մշակումների ենթարկված չէ քաղաքական այն ձևաչափերում, որոնք հավակնում են դառնալ հանրությանը ներկայացվող քաղաքական արդիական առաջարկ: Մինչդեռ, այդ ուղղությամբ որևէ լուրջ հաջողության պարագայում, անխուսափելի է դառնալու խնդրի հետ պատասխանատու առերեսումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում