Արտգործնախարար Արարատ Միրզոյանն է ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Նախարար Միրզոյանի կողմից ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի և փորձի օգտագործման կարևորությունը՝ իր միջազգային մանդատին համապատասխան:
Արդյո՞ք սա էր այն արձագանքը, որին սպասում էին ինչպես Երևանում, այնպես էլ Վաշինգտոնում, թե Խովաևը եկել էր Երևան զգուշացնելու, որ իր վրա հույս դնել պետք չէ։ Թեման «Առաջին լրատվական»-ը քննարկել է Ազատություն ռադիոկայանի քաղաքական մեկնաբան Վադիմ Դուբնովի հետ: