Friday, 19 07 2024
«Բարդ ու կարևոր գերատեսչություն եք ղեկավարելու»․ Խաչատուրյանը՝ Պապոյանին
Երևանի կենտրոնում ռուսները ծեծել են իրար
Այրվում են էտի արդյունքում կուտակված ճյուղերը
Շտապօգնության 103 հեռախոսահամարը չի գործում
ՀՀ քաղաքացիները կկարողանա՞ն ուզած պահին մեկնել ԵՄ. ազատ ռեժիմի հնարավորությունները
Բաքվի կոնտր-առաջարկը. նախկին ձևաչափերը զրոյացնելու փո՞րձ
Ռուսաստանի տնտեսական շանտաժին պետք է գործնական պատասխան տալ
Ի՞նչ խնդիրներ է լուծելու ԱՄՆ բանակի ներկայացուցիչը Հայաստանի ՊՆ-ում
Վարչապետ Փաշինյանը հանդիպել է չեխ պաշտոնակցի հետ
Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի կանցլերի հետ քննարկել է ԼՂ-ից տեղահանվածների հումանիտար խնդիրները
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են խաղաղության գործընթացը
Երևանում 11-ամյա տղան տանիքից ընկել է մեքենայի վրա. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այցելել է «BostonGene Techologies» ընկերություն
Իսրայելի վարչապետն այցելել է Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաք
ՀՀ-ում անցկացվելու է Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների համաժողովը. ԱԺ փոխնախագահը հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարին
Բաքուն մաքրում է գեներալ Վոլկովի հանցավոր հետքերը
Բաքուն է ապակառուցողական. այնպիսի նախապայմաններ է դրել, որ տապալի խաղաղության պայմանագրի ստորագրումը
Ալիևի համար Թրամփի վերադարձը բարիք է. խաղադրույքն այդ սցենարի վրա է
Փոխվարչապետ Գրիգորյանը և դեսպան Քվինը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգային հարցեր
Հայաստանը դարձել է Նելսոն Մանդելայի կանոնների բարեկամների խմբի անդամ
Թբիլիսիի քաղաքային խորհրդի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հյուրերին ընդունել է Երևանի փոխքաղաքապետը
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն ընդունել է Ալբանիայի ԱԳՆ պատվիրակությանը
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ
Աղմուկ եւ հայ-բրիտանական հանդիպում «տաք հետքով»
Չինաստանի դեսպանատանը կազմակերպվեց ընդունելություն հայաստանցի լրագրողների մասնակցությամբ
20:30
Սլովակիան և Ուկրաինան քննարկել են ռուսական նավթի մատակարարումների սահմանափակումների հարցը
Երևան քաղաքից 16 կմ հարավ երկրաշարժ է տեղի ունեցել
ՀՀ Սյունիքի մարզում գլխավոր հյուպատոսություն բացելու ՌԴ ծրագիրը շարունակում է ուժի մեջ մնալ․ Զախարովա
«Երկու աթոռ» այլևս չկա. աթոռը մեկն է, և այն Արևմուտքում է
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

ԱՄՆ կոշտ ակնարկը Երևանին

ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է Հայաստանի 2022 թվականի ներդրումային միջավայրի վերաբերյալ գնահատական, որում արտահայտում է բավականին ուշագրավ միտք: Ըստ պետքարտուղարության, կոռուպցիան շարունակում է լինել Հայաստանում ԱՄՆ ներդրումների խոչընդոտ: Ըստ հեղինակների, խոսքը հատկապես այնպիսի ոլորտների մասին է, ինչպիսին արդարադատության համակարգը, օրենքի գերակայության հետ կապված հարցերը: Սա բավականին ուշագրավ է մի շարք առումներով: Իհարկե նշվում է, որ հարկ է փորձարկել նորաստեղծ հակակոռուպցիոն ինստիտուտների արդյունավետությունն ու անկախությունը, բայց հնչում է բավականին հստակ գնահատական՝ արդարադատության, օրենքի գերակայության ոլորտներում կոռուպցիան շարունակում է խանգարել ԱՄՆ ներդրումներին:

Նախ պետք է ուշադրության արժանացնել, որ պետքարտուղարության հայտարարությունը հաջորդում է ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի՝ Երևան և Բաքու կատարած հեռախոսազանգերին, որի վերաբերյալ ամերիկյան հաղորդագրություններից բավականին պարզ է դառնում, որ կա արվող կոնկրետ առաջարկ:

Խոսքը հաղորդուղիների ապաշրջափակման «տեխնիկական աջակցության» մասին է, պարզաբանել էր Հայաստանում ԱՄՆ դեսպանը, իհարկե չմանրամասնելով, թե հատկապես ի՞նչ բնույթի և ինչ դետալների առաջարկի մասին է խոսքը: Միաժամանակ, զանգերի մասին պետքարտուղարության հաղորդագրությունից հնարավոր էր ենթադրել, որ առաջարկը պետք է գոհացնի Բաքվին, եթե ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրության մեջ հաջորդիվ նշվում է, որ Բլինքենը կոչ է արել ազատել բոլոր գերիներին: Եվ համադրելով դա Հայաստանի կառավարության տարածած հաղորդագրության հետ՝ Փաշինյան-Բլինքեն զրույցի վերաբերյալ, հնարավոր էր նկատել, որ Երևանը այդ զրույցում բերել է հանրային աջակցության փաստարկը, այլ կերպ ասած՝ եթե պաշտոնական հաղորդագրության արարողակարգային ձևաչափից դուրս գանք, մատնացույց արել մի փաստարկ, որը առաջնահերթ է հենց ամերիկյան քաղաքականության մեջ՝ հանրային կարծիք:

Դժվար է ասել, թե հատկապես ինչ շեշտադրումով է արվել այդ փաստարկը, սակայն ըստ այդմ մեղմ ասած բացառելի չէ և այն, որ Երևանի համար այդքան էլ համադրելի և ընդունելի չէ այն առաջարկը, որ անում է Միացյալ Նահանգները հաղորդուղիների ապաշրջափակումը դյուրացնելու համար, հատկապես եթե նկատենք, որ այդ ապաշրջափակմանը խոչընդոտում է Բաքուն, ոչ թե Երևանը: Հետևաբար, Բաքվին կամ պետք է ճնշել՝ ինչը բոլորովին չի նկատվում, կամ համոզել կարկանդակով: Ահա այստեղ է, որ ուշագրավ է դառնում կոռուպցիայի վերաբերյալ Հայաստանի հասցեին հնչող կոշտ ակնարկը: Արդյո՞ք դրա պատճառն այն է, որ Հայաստանի համար այնքան էլ դուրեկան չէ այն կարկանդակի համը, որ պատրաստվում է «թխվել» Ադրբեջանի համար ԱՄՆ «տեխնիկական աջակցության» տեսքով: Եվ արդյո՞ք Երևանի դիրքորոշմանը չի հետևում ԱՄՆ պետքարտուղարության կոշտ գնահատականը կոռուպցիոն վիճակին և ներդրումային միջավայրին: Սա իհարկե որպես դիտարկման մի վարկած, նկատի ունենալով և այն, որ Հայաստանում ներկայումս կարծես թե բավականին ակնառու է համակարգային, վերից վար «ինստիտուցիոնալացված» և հղկված կոռուպցիոն սխեմաների կազմալուծումը: Իհարկե մեղմ ասած որևէ մեկը միամտություն չունի ասելու, թե Հայաստանում այսօր չկա կոռուպցիա: Կա, և նույնիսկ գուցե կան բավականին ակնառու ռիսկեր, սակայն թերևս նույնքան տեսանելի է, որ չկա համակարգված և քաղաքականապես «ստրուկտուրիզացված» երևույթ, ինչը էական հանգամանք է ներդրողների համար էլ: Միաժամանակ, այդօրինակ գնահատականները անշուշտ կարևոր են, եթե անգամ կարող են ունենալ քաղաքական համատեքստ:

Բանն այն է, որ դրանք պետք է հանրային վերահսկողությանը զուգահեռ զգոն պահեն կառավարող ուժին և անընդհատ զգաստացնեն կոռուպցիայի դեմ աշխատանքի հարցում, որովհետև այդ հարցում զգաստացնող գործոնները որքան շատ են, այնքան բարձր է կոռուպցիայի դեմ համակարգված պայքարի արդյունավետության և հետևողականության հավանականությունը: Իսկ դա մի երևույթ է, որը չունի վերջ և պահանջում է անընդհատ պայքար: Այդ պայքարը գործնականում ցանկացած պետական կառավարման համակարգի առօրյա ֆունկցիաներից մեկն է: Դրանով հանդերձ, ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը ուշադրության է արժանի թերևս մեկ կոնկրետ դրվագի մասով, որի վերաբերյալ ամիսներ առաջ խիստ ուշագրավ ազդակ հղեց Հայաստանում ԱՄՆ դեսպանը: Դա ապրիլի 20-ին էր, Մոսկվայում հայ-ռուսական բարձր մակարդակի համատեղ հայտարարության հրապարակումից հետո, որում խոսվում էր նաև ռուսական ներդրումների մասին, այդ թվում հանքարդյունաբերության ոլորտում: Փաստացի, Փաշինյան-Պուտին հանդիպման հաջորդ օրը՝ Ամուլսարի և Լիդիանի հեռանկարի մասին տևական ժամանակ լռությունից հետո, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այցելել էր հանքավայր՝ որը չի շահագործվում 2018-ից հետո հայտնի պատճառներով, և հիշեցրել ներդրումային այդ ծրագրի հարցում արդար դատաքննության անհրաժեշտության մասին: Իսկ ԱՄՆ պարբերաբար հայտարարել է, որ Հայաստանում ամերիկյան ներդրումների հեռանկարների հարցում էական դեր ունի Լիդիանի ներդրումային ծրագրի ճակատագիրը՝ որը նաև պատասխանատու, որակապես արդիական հանքարդյունաբերության ծրագիր է: Արդյո՞ք ԱՄՆ պետքարտուղարության ակնարկը տողատակում ուներ հենց այդ հասցեականությունը, որ արդարադատության, օրենքի գերակայության ոլորտում կոռուպցիան շարունակում է խոչընդոտել ամերիկյան ներդրումներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում