Saturday, 15 06 2024
01:00
Ռոյթերս. Պենտագոնի աշխատավարձի գաղտնի հակավաքսային արշավը Քովիդ 19-ի համաճարակի ժամանակ՝ների, Ռոյթերսի փոխանցմամբ՝ Թրամփի եւ Բայդենի խոսնակները չեն մեկնաբանել տարածված տեղեկությունը։
00:45
Ֆրանսիայի ֆինանսների նախարարն ասում է, որ եթե ծայրահեղ աջերը հաղթեն արտահերթ ընտրություններում, Եվրոգոտու երկրորդ խոշոր տնտեսությունը կկանգնի ֆինանսական ճգնաժամի վտանգի առաջ
00:30
Թուրքիայի և Իսպանիայի միջև 11 համաձայնագիր է ստորագրվել
00:15
ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյան ասում է, որ ոչ ոք չգիտի, թե հոկտեմբերի 7-ին առևանգված իսրայելցի պատանդների քանիսն են դեռ ողջ
Դանակի հարվածով սպանություն՝ անձնական հարցերի շուրջ տարաձայնությունների պատճառո
Հրդեհ՝ Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի բնակարանում
Քարկոփ բնակավայր տանող հետիոտնային ճոճվող կամուրջը շահագործվում է
Կենցաղային հարցի շուրջ վեճը ավարտվել է 44-օրյա պատերազմի մասնակցի սպանությամբ
Անահիտ Մանասյանը հեռախոսազրույց է ունեցել Երևանում բողոքի ակցիայի ժամանակ վնասվածքներ ստացած Եսայի Քարամյանի կնոջ հետ
Լուկաշենկոն ախտանիշն է հայ-ռուսական ճգնաժամի
«Կենտրոնական Ասիային «խաղաղ արշալույսներ» չեն սպասում»
Վստահ եմ՝ Ռուսաստանը անցնում է երկրորդ փուլին. անընդհատ տուրբուլենտ վիճակ են ստեղծելու
Մեր մեղքը քավելու համար պետք է հզորանալ՝ դուրս գալ Ռուսաստանի գրպանից, միանալ Եվրոպային
21:50
Fastex-ը UEFA Еuro 2024-ի ցուցադրման հովանավոր
21:40
EventHub․am-ը՝ աշխարհահռչակ Black Eyed Peas-ի Թբիլիսիի համերգի տոմսերի վաճառքի պաշտոնական ներկայացուցիչը
4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի օտարերկրյա քաղաքացիության քրգործով նախաքննությունը շարունակվում է
Աղետի օրերին այս հատվածում Դեբեդի հունն էր
Տասնյակ միլիարդ դրամի, 59 անշարժ գույքի հայց ընդդեմ Հովիկ Աբրահամյանի
«Եվրասիական անվտանգության նոր համակարգն ու Հայաստանի դերը»
ՀՀ ՊՆ-ն աղջիկներին և կանանց հրավիրում է ժամկետային ծառայության
«Սրբազան շարժումով» Պուտինը փորձում է կատարել Էրդողանին տված խոստումը
Պուտինի հնչեցրած պայմանները խաղաղ նախաձեռնություն են, ոչ թե վերջնագիր. Պեսկով
Դատարանը քննում է Քոչարյանի որդու 70-ից ավելի գույքերի օրինականությունը
20:10
Բուխարեստում վայրէջք կատարած Երևան-Քիշնև չվերթն իրանակացնող ինքնաթիռը կվերադառնա Երևան
Մեհրաբյան online
19:50
Պատժամիջոցների հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը կայցելի Ղազախստան
19:40
Զելենսկին ժամանել է Շվեյցարիա ՝մասնակցելու խաղաղության գագաթնաժողովին
ՀՀ ՊՆ-ն 18-27 տարեկան աղջիկներին և կանանց հրավիրում է կամավոր հիմունքներով 6-ամսյա ժամկետային ծառայության
ՀՀ ԱՍՀ նախարարը և ԱՄԿ գլխավոր տնօրենը քննարկել են աշխատանքի և զբաղվածության ոլորտում համագործակցության հարցեր
19:10
Զելենսկին Պուտինի խաղաղության առաջարկներն անվանել է վերջնագիր

«ԱԱԾ-ն 30 տարի եղել է բռնության գործիք»․ նոր նախագիծը որքանով կնպաստի կառույցի բարելավմանը

«Տեղեկությունը պետական գաղտնի՞ք է, թե ոչ․ ԱԱԾ-ն առաջարկում է արդիականացնել «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքը։ Ազգային անվտանգության ծառայությունն «Իրավական ակտերի նախագծերի» հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացրել «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկում են արդիակացնել այն:

ԱԱԾ-ից հիմնավորել են, որ գործող «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքը բովանդակային և օրենսդրական տեսանկյունից ամբողջական բարեփոխման և կատարելագործման կարիք ունի։ Բացի այդ, վարչապետի 2020 թվականի որոշմամբ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» նոր օրենքի նախագծի մշակման և հարակից իրավական ակտերի արդիականացման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, որի կողմից էլ մշակվել է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի նախագծը:

Նախագծով սահմանվում է գաղտնիության երեք աստիճան՝ «Հատուկ կարևորության», «Հույժ գաղտնի», «Գաղտնի»: Օրենքում առաջարկվում է թարմացնել նաև պետական և ծառայողական գաղտնիք համարվող տեղեկությունները՝ ռազմական, արտաքին հարաբերությունների, տնտեսության, գիտության, տեխնիկայի բնագավառներում։ Նշենք, որ գաղտնիության աստիճաններին համապատասխան` պետական գաղտնիքի տեղեկակիրներին տրվում են «Հատուկ կարևորության» և «Հույժ գաղտնի», իսկ ծառայողական տեղեկակիրներին` «Գաղտնի» դրոշմագրերը:

Այս մասին «Առաջին լրատվական»-ը խոսել է Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի և Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանի հետ։ Պարոն Արշակյանի խոսքով՝  ԱԱԾ-ի ու դրան կապվող օղակների գործունեությունը գաղտնի է, հնարավոր է ենթադրություններ ու հետևություններ անել միայն հրապարակված տեղեկատվության հիման վրա։

Արշակյանը կարծում է, որ ԱԱԾ-ն պետք է գերհագեցած ու հզոր կառույց լինի, որը շատ կարևոր է մեր երկրի համար։ Կառույցի ծառայողները պետք է հասարակության համար լինեն շատ վստահելի և արհեստավարժ ու ցանկացած որոշում կառույցի վերաբերյալ պետք է միտված լինեն կառույցի ամրապնդման համար։ Արշակյանի դիտարկմամբ՝ Հայաստանը թափանցիկ պետություն է ցանկացած հետախուզության համար, որի դեմ մենք չունենք համապատասխան կանխարգելիչներ։ ՀՀ-ի ԱԱԾ-ն պետք է ֆինանսավորվի, հագեցվի նոր տեխնոլոգիաներով, տեղի կադրերն անցնեն հատուկ զտման, հակառակ դեպքում՝ այն կարող է դառնալ գործիք մեր երկրի խոցելիությունը մեծացնելու համար ու ցավոք, որոշ իմաստով այսօր դա այդպես է։ Ներկայիս հայտարարությունները, որ զինվորականները չնչին գումարներով ռազմատեխնիկական գործողություններ են իրականացնում, վկայում է այն մասին, որ ԱԱԾ-ի կանխարգելիչ համակարգը շատ թույլ է։

Նախիկնում ԱԱԾ-ն եղել է բռնության գործիք, 30 տարվա մեջ, թե ինչքան է փոխվել ու ինչ խնդիրներ է լուծում այդքան էլ հայտնի չէ։ Նախևառաջ, քաղաքական վճիռ է պետք՝ Հայաստանում անվտանգության ծառայություն ստեղծելու համար ։

«Ունենք վստահության, արհեստավարժության, նվիրվածության կանխավարկած, որի միջոցով  հանրության մոտ կարող է վստահություն առաջանալ, եթե, իհարկե, ոլորտում լինի պրոֆեսիոնալիզմ։ Այս ծառայությունը կոչված է պետական, ռազմական, տնտեսական գաղտնիության ապահովման համար, մնում է հասկանալ՝ որքանո՞վ է դա իրականացվում»։

Մարտիրոսյանի խոսքով էլ՝ «պետական գաղտնիքի մասին» օրենքի մասով առաջարկները իրականացվել են բացառապես օրենքի սահմաններում։ Ներկայացված առաջարկը, որում խոսվում է պետական գաղտնիության շեմի մասին, վերաբերում է ոչ միայն ԱԱԾ-ին, այլև երկրում գործող պետական գաղտնիքի բոլոր իրավակարգավորումներին։ Առաջարկի առաջ քաշելու միտումն այն է եղել, որ գաղտնազերծման գործընթացն իրականացվի միայն իրենց մոտ, սակայն կրկին անգամ, դա դեռ չի նշանակում, որ վերոհիշյալ կարգավորումը վերաբերում է միայն ԱԱԾ-ին։ Սրանք պետական գաղտնիքի իրավակարգավորումներ են ամբողջ Հայաստանի, պետական մարմինների և սուբյեկտների համար, որոնք առնչվում են սրա հետ։

Մարտիրոսյանի նշմամբ՝ նախագիծը, ինչպես գիտենք, ներկայացվում է երկրորդ անգամ։ Առաջին անգամվա համեմատ իրականացվել են որոշակի շտկումներ, սակայն դրանք դեռևս չեն բավարարում միջազգային կառույցների, օրինակ՝ ԵԱՀԿ-ի ներկայացրած մի շարք սկզբունքներ, ինչպիսիսք են՝ պետական գաղտնիքի կարգավորումը, հաղթահարումը, դրա շրջանակների հստակեցումը։ Ճիշտ է, նախագիծը որոշակի առաջընթաց պարունակում է, կատարվել են շտկումներ, սակայն դրանք ամբողջական չեն և պետական գաղտնիքի իրավակարգավորման շրջանակներում դեռ որոշակի խնդիրներ, այնուամենայնիվ, կան։ Համենայն դեպս, առաջարկները մանրամասն ներակայցված են։

«Նախագիծը դեռևս չի ընդունվել, քննարկման փուլում է։ Եթե հաշվի առնվեն բոլոր դիտողությունները, որոնք կարիք ունեն ուղղման, ապա այդ դեպքում ծրագրի որակը, վստահաբար, կբարձրանա»։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում