ՌԴ-ն փորձում է մեկուսացնել բոլոր խաղացողներին, ովքեր շահագրգռված են այս ճանապարհի հարցով: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ անդրադառնալով Բլինքեն-Փաշինյան հեռախոսազրույցին և ԱՄՆ-ի կողմից ապաշրջափակման հարցով տեխնիկական աջակցության պատրաստակամությանը:
Նավասարդյանի խոսքով՝ ՌԴ-ն ցանկանում է պահպանել իր մենաշնորհը որպես երրորդ խաղացող․ «Ռուսաստանն ամեն ինչ անում է, որ արագ ստանա այդ ճանապարհը, ընդհուպ մինչև Հայաստանի վրա ճնշումներով․ «Եթե այս գործընթացում ազդեցություն ունենան ԱՄՆ-ն և ԵՄ-ն, ապա կներգրավվեն նաև այլ խաղացողներ, ովքեր ձեռնտու չեն ՌԴ-ին, իսկ Ադրբեջանն էլ իր հերթին հասկանում է՝ որքան գործընթացին մասնակցեն ԵՄ-ն ու ԱՄՆ-ն՝ Հայաստանի դիրքերը ավելի բարենպաստ կլինեն: Բաքվին Մոսկվայի հետ համաձայնության գալը ավելի հեշտ է: Ադրբեջանի գործողությունները միտված են նրան, որ հնարավոր բոլոր խաղացողների դերը նվազեցվի, առևտուրը մնա միայն Մոսկվայի հետ»: