
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» կմրցի սերբական «Ցրվենա Զվեզդայի» հետ։ Առաջին հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 3-ին՝ Բելգրադում, իսկ պատասխան մրցավեճը՝ օգոստոսի 9-ին Երևանում։ «Փյունիկը» պայքարը սկսել էր Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից մրցելով Ռումինիայի չեմպիոն «Կլուժի» հետ։ Երևանում ոչ-ոքի 0։0 խաղալուց հետո մեր թիմը հյուընկալվելիս 2։2 էր խաղացել իսկ 11 մետրանոց հարվածաշարում հաղթել 4։3 հաշվով։ Երկրորդ փուլում «Փյունիկը» մրցեց Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյունդելանժի» հետ։ Երևանում 0։1 հաշվով պարտվելուց հետո Հայաստանի չեմպիոնը օգոստոսի 25-ին հյունկալվելիս առավելության էր հասել խոշոր 4։1 հաշվով։Հիշեցնենք, որ «Փյունիկը» հայկական առաջին ակումբն է, որին հաջողվեց հաղթահարել Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլը։ «Փյունիկին» արդեն իսկ հաջողվել է պատմական հաջողություն գրանցել Եվրոպայում։
Հիմա պատկերացնենք, թե ինչ ճանապարհ է սպասվում մեր թիմի եվրոպական մրցասպարեզում։ «Ցրվենա Զվեզդային» հաղթելու դեպքում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը դուրս կգա Չեմպիոնների լիգայի խաղարկություն ապահովելով մասնակցությունը Եվրոպա լիգայի խմբային փուլում։ Այսինքն Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում պարտվելու դեպքում հայկական թիմի պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի խմբային փուլում։ «Ցրվենա Զվեզդային» պարտվելու պարագայում «Փյունիկը» կհայտնվի Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում և կպայքարի այս մրցաշարի խմբային փուլի ուղեգրի համար։ Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում պարտվելու դեպքում «Փյունիկը» ելույթ կունենա Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում։ Այսինքն երկրորդ տարին անընդմեջ Հայաստանը ներկայացուցիչ կունենա եվրագավաթների մրցաշարերի խմբային փուլում։ Հիշեցնենք, որ անցյալ տարի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում ելույթ ունեցավ «Ալաշկերտը»։ Վերջինս ևս պայքարը սկսել էր Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից, պայքարից դուրս թողնելով Ուելսի չեմպիոն «Կոնաս Կի Նոմադսին»։ Որակավորման երկրորդ փուլում «Ալաշկերտը» զիջել էր Մոլդովայի չեմպիոն «Շերիֆին»։ Հայտնվելով Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում երևանյան ակումը լարված պայքարում առավելության էր հասել Ղազախստանի չեմպիոն «Կայրաթի» նկատմամբ։ Դուրս գալով Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ «Ալաշկերտը» երկու հանդիպումների արդյունքում 0։1 հաշվով զիջել էր Շոտլանդիայի չեմպիոն «Ռենջերսին»։
Հայտնվելով Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում «Ալաշկերտն» անց կացրեց 6 հանդիպում։ Մեր թիմի մրցակիցներն էին ավստրիական ԼԱՍԿ-ը, ֆիննական «Հիկ»-ը և Իսրայելի «Մաքքաբին»։ Հայաստանի չեմպիոնին 6 հանդիպումներում հաջողվել էր վաստակել ընդամենը մեկ միավոր Երևանում ոչ-ոքի 1։1 խաղալով իսրայելական թիմի հետ։ Լիահույս ենք, որ այս տարի «Փյունիկին» հաջողվի ելույթ ունենալ գոնե Եվրոպա լիգայի խմբային փուլում։ Նշենք, որ հայկական թիմերից ոչ մեկին չի հաջողվել դուրս գալ Եվրոպա լիգայի խմբային փուլ։ Այս մրցաշարի փլեյ-օֆում բացի «Ալաշկերտից» երկու անգամ ելույթ է ունեցել «Արարատ-Արմենիան»։ 2019 թվականին «Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում հետխաղային 11 մետնարոցներով զիջել էր նույն «Դյուդելանժին»։
2020 թվականին էլ «Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում 2։1 հաշվով պարտվեց «Ցրվենա Զվեզդային»։ Ինչևէ, հավատում ենք, որ հաղթելով սերբական ակումբին «Փյունիկը» պատմական նոր հաջողություն կգրանցի։ Անկախ ամենից Հայաստանին չեմպիոնն այս տարի Եվրագավաթների խաղարկություններում կանցկացնի առնվազն 10 հանդիպում։