Wednesday, 07 12 2022
Համբարձում Մաթևոսյանը հարգանքի տուրք է մատուցել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին
Արայիկ Հարությունյանը Փարիզում հանդես է եկել մամուլի ասուլիսով
Իրավիճակը՝ լարվածության մակարդակի առումով, հիշեցնում է նախա44-օրյա պատերազմի ժամանակաշրջանը
Հանուն Հանրապետության կուսակցության պատվիրակության անդամները հանդիպել են Փոլ Սթրոնսկիի հետ
Ցնցումներ պետք է լինեն, որ վերագտնենք մեզ. Սեֆիլյան
Գեղարքունիքի մարզում բնակելի շենքի նկուղում հայտնաբերվել է 41-ամյա կախված կնոջ դի. shamshyan.com
19:50
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ռուսաստանը շարունակում է իրանական դրոններ օգտագործել Ուկրաինայի դեմ
19:30
Աֆղանստանում թալիբների իշխանության գալուց ի վեր առաջին անգամ մահապատիժ է իրագործվել
Վահրամ Դումանյանը հանդիպել է բուհերի ռեկտորների հետ
Արցախի նախագահը և ՀՅԴ Ֆրանսիայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչները քննարկել տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր
Մեկ-մեկ սուր բաներ եմ ասում, հետո փոթորիկներ են լինում. Փաշինյան
Ռուս-թուրքական տանդեմը Լաչինի միջանցքով պարտադրելու է Զանգեզուրի միջանցքի լինելիությունը
Դավիթ Սահակյանցը չի վերցնի պատգամավորական մանդատը
ՀԱՊԿ-ից օգնություն չենք ընդունի այնքան, քանի դեռ չկա Բաքվի ագրեսիային հստակ գնահատական
ԱԽ քարտուղարը շնորհակալություն է հայտնել Լին Թրեյսիին Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների խորացման համար
Ենթադրում եմ՝ մինչև տարեվերջ կլինի հայ-ադրբեջանական հանդիպում․ Միրզոյան
Վրաստանում շրջանառվում է միաժամանակ 3 վարակ
ՀԱՊԿ-ից առաջինը քաղաքական գնահատական էինք ակնկալում, հետո նոր՝ ռազմատեխնիկական օգնություն. Միրզոյան
BRICS-ը կարող է վերածվել 15–17 երկրների միավորման, եթե ընդունվեն բոլոր ցանկացողները. Լավրով
Լուրերի երեկոյան թողարկում 18։30
18:31
Շվեյցարիայի ՆԳՆ ղեկավար Ալեն Բերսեն ընտրվել է երկրի՝ 2023 թ.-ի նախագահ
Ուզում ենք արագ իմանանք՝ վերջը, էդ ռակետը ժանգո՞տ էր, թե՞ ժանգոտ չէր, թռնող էր, թե՞ չէ և ո՞վ է պատասխանատուն
18:25
Ստոլտենբերգը դեմ է երկրորդ անգամ իր մանդատը երկարաձգելուն
Զինծառայողներին բնակարաններով ապահովելը մեր բարեփոխումների ամբողջական փաթեթի մի մասն է․ Պապիկյան
18:21
Զանգվածային ցույցերի ֆոնին Չինաստանը մեղմացրել է հակաքովիդային սահմանափակումները
ԱԱԾ գաղտնի փաստաթղթեր ոչնչացնելու որոշումը ՀՀ ինքնիշխանության դեմ է
18:19
Ֆրանսիայում COVID-19-ի նոր դեպքերի թիվը հուլիսից ի վեր առաջին անգամ գերազանցել Է 100 հազարը
Երկրաշարժի հետևանքով տները կորցրած 5419 ընտանիքից միայն 28-ը հատուցում չի ստացել․ հարցը կկարգավորվի
18:15
COVID-19-ով վարակման դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 651 միլիոնի

Սփյուռքի ներուժը ճիշտ գնահատված չէ․ Հայաստանն ու Սփյուռքը իրար լավ չեն ճանաչում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայոց ցեղասպանության ճանաչման Գերմանիայի հանձնախմբի նախկին  անդամ, Բեռլինի պետական ազատ համալսարանի դոցենտ, հայագետ Ժիրայր Քոչարյանը (Գերմանիա, Բեռլին):

-Պարոն Քոչարյան, «Կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է Հայաստանում ստեղծել ակադեմիական քաղաք, որն իր բնույթով, ֆիզիկական ենթակառուցվածքներով, բովանդակությամբ պետք է նոր չափորոշիչ սահմանի ոչ միայն Հայաստանի մասշտաբներով, այլև հասանելի լինի սփյուռքի մեր հայրենակիցների, ինչպես նաև օտարերկրյա ուսանողների համար: Ինչպե՞ս եք գնահատում այս նախաձեռնությունը։

Իհարկե, ես նման բոլոր նախաձեռնությունները բարձր եմ գնահատում, այս նախաձեռնության մասին էլ օրերս լսեցի, մանրամասներին դեռ տեղյակ չեմ, բայց ես կարծում եմ, որ Սփյուռքի և Հայաստանի համար սա համար մեկ առաջնահերթությունը չէ։ Սփյուռքում ամեն օր քնում-արթնանում ենք մտահոգված, թե Հայաստանում ինչ կլինի, թե Արցախում ինչ կլինի, թե Ադրբեջանը երբ է հարձակվելու։ Բացի այդ, ես պատկերացում չունեմ, թե ակադեմիական այդ քաղաքը ինչ դեր պետք է խաղա Հայաստանի և Սփյուռքի կյանքում։ Թե Սփյուռքի, թե Հայաստանի և Արցախի ժողովրդի համար հիմա առանջահերթ է մեր գոյության պայքարը։

-Արդյոք կրթության, գիտության ոլորտներում Սփյուռքի և Հայաստանի միջև չպետք է լինեն ինտենսիվ շփումնե՞ր։

-Անշուշտ, պետք է լինեն։ Այդպիսի հարթակներ պետք է լինեն։ Ես այդ նախաձեռնության մանրամասներին չեմ տիրապետում, բայց պետք է ասեմ, որ Սփյուռք-Հայաստան կապը պետք է ամրապնդվի։ Մենք ապրում ենք մի դարաշրջանում, որտեղ գիտությունը մեծ դեր ունի մեր անկախության, մեր բարգավաճման, տռնտեսական, քաղաքական և առհասարակ բոլոր հարթակներում։ Եվ Սփյուռքի պարտականությունն է համագործակցել, գոնե այն հատվածը, որը հետաքրքրված է։

Ընդհանրապես, Սփյուռքը որքանո՞վ պետք է մասնակից լինի Հայաստանի ներքաղաքական գործընթացներին, արդյոք իրավունք ունի՞ խառնվելու ներքաղաքական պրոցեսներին։

Հենց խնդիրը նա է, որ այսօրվա Հայաստանի իշխանությունները պետք է այնպիսի  հնարավորություն ստեղծեն, որ Սփյուռքը կարողանա իր ներդրումն ունենալ։ Այսօր արցախցիները, որոնք պարտավորված եկել են Հայաստան, կացարանի խնդիր ունեն, դժվարություններ ունեն, կամ Արցախում բնակարանների խնդիր կա, Սփյուռքը կարող է օգտակար լինել այս հարցերում։ Եվ ամեն ինչ պետք է անել, որ արցախցիները չթողնեն Արցախը հեռանան։ Անշուշտ, պետք է Սփյուռքն ունենա իր դերը, բայց Հայաստանի և Արցախի իշխանությունների պարտականությունն այն է, որ ծրագիր ներկայացնեն, հայտնեն Սփյուռքին, թե ինչ է տեղի ունենում, որ Սփյուռքն ակտիվանա։

-Սփյուռքը պասիվ է, որովհետև լավ պատկերացում չունի՞, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում։

-Ես կարծում եմ, որ լավ պատկերացում չունի։ Օրինակ՝ այսօր սփյուռքահայի համար որքան դժվար է Ստեփանակերտ գնալը, և Ստեփանակերտի ճանապարհին քանի անգամ են ռուսները ստուգում, ինչպես են Շուշիի մատույցներում տեսնի թուրք և ադրբեջանցի պահակներ։ Ես ընդհանրապես, ամեն անգամ երբ վերադառնում եմ և կազմակերպում եմ Գերմանիայում, Բեռլինում և այլ քաղաքներում դասախոսություններ, ժողովրդի տված հարցերից այն տպավորությունն ունեմ, որ լավ պատկերացում չկա։ Օրինակ՝ մեկը գալիս է 10-20 օրով Հայաստան, ազգականներին հանդիպում, քաղաքական հարցերով շատ չեն զբաղվում, նման առիթ չի ընձեռվում։ Ես այն տպավորությունն ունեմ, որ Սփյուռքը Հայաստանին լավ չի ճանաչում և Հայաստանն էլ լավ պատկերացում չունի Սփյուռքի մասին։ Իհարկե, պետք է նշել, թե որ Սփյուռքի մասին է խոսքը։ Գերմանիայում ավանդական Ափյուռքը չկա,  որը կա Բեյութում կամ Ֆրանսիայում, այստեղ 40-45 հազար հայ է ապրում՝ ցրված Գերմանիայի քաղաքներում, միատեղված չեն։ Ասում են՝ Բեռլինում 3000 հայ կա, բայց ես կյանքում 200-300 հայից ավելի չեմ տեսել այստեղ։ Գուցե Գերմանիայի Սփյուռքը նոր է ոտքի կանգնում, բայց Ֆրանսիայի, Բեյրութի Սփյուռքը լավ պատկերացում ունի, իսկ Գերմաինայում անհատ մարդիկ է, որ կապ ունեն Հայաստանի հետ։ Գուցե Սփյուռքի նախարարության բացակայությունն էլ իր դերն է  խաղում, չեմ կարող ասել։

-Այսինքն՝ Սփյուռքի ներուժը ճիշտ չի գնահատվա՞ծ։

Կարծում եմ՝ ճիշտ չի գնահատված և ճիշտ չի էլ օգտագործվում, իհարկե, ինչպես նշեցի, նայած որ երկրի Սփյուռքն է, Լիբանան, Իրան, Սիրիա․․․ այստեղ շատ ավելի ամուր կապերով են կապված Հայաստանի հետ։ Տեղեկություններ կան, որ վերջին տարիներին շուրջ 20․000 պարսկահայ, սիրահայ է եկել հաստատվել Հայաստանում։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում