Sunday, 10 12 2023
Հայաստան-ԵՄ հարաբերության հեռանկարի ամենամեծ հիասթափության ռիսկը
ԱԺ-ից պատվիրակություն կգործուղվի Մոսկվա
Բացառում ենք Արցախի քաղաքացիների վերադարձը Ադրբեջանի իրավազորության ներքո․ ուղերձ
Ապարանում, Արագածում, Աշոցքում և Ամասիայում ձյուն է տեղում
Վթարի է ենթարկվել Արթուր Վանեցյանի որդին
Իջևանում տեղի է ունեցել ՔՊ նիստ
Թուրքիայի ԱԳ նախարարը Բլինքենի հետ քննարկել է խաղաղության պայմանագիրը
22:45
ԱՄՆ-ն Չինաստանից ետ է մնում նավատորմի շինարարության տեմպերով
Փրկարարները քարշակել են բեռնատարներ
22:15
Գերմանիան երկարաձգել է հսկողության ռեժիմը Լեհաստանի, Չեխիայի և Շվեյցարիայի հետ սահմանին
Դիլիջանում շահագործման հանձնվեց վերակառուցված մարզահամալիրը
Բաքուն «բանակցում է» ուժի դիրքերից. ինչպես արձագանքել նոր էսկալացիայի ակնարկին
Ծրագրավորողների շրջանում աճել է անպտղությունը. նոութբուքը դնում են ծնկներին
Երևանի կենտրոնում խուլիգանություն կատարելու կասկածանքով Ռուսաստանի 2 քաղաքացի է ձերբակալվել
Մարիա՛, ինչո՞ւ է սիրտդ մրմռում մեր երկրի վրա. մեզ խաբել եք ու դեռ խաբելու եք
Իսկ Չարդախլուն ինքնորոշման իրավունք ունի՞
Բուժականում բախվել են Hyundai-ն ու Opel-ը. կա 5 վիրավոր, այդ թվում՝ երեխա
ՃՏՊ Դիլիջան քաղաքում․ կա տուժած
20:15
Շրի Լանկայի իշխանությունները կասեցրել են ուկրաինական զինված ուժերի համար վարձկանների հավաքագրումը
Իսրայելի բանակը ՀԱՄԱՍ-ին մեղադրել է Գազայի հումանիտար գոտուց հրթիռներ արձակելու մեջ
19:45
Բելգիայում հայկական կիրակնօրյա հերթական դպրոցը բացվեց
19:30
Կանադայում հայտնաբերվել են տիրանոզավրի մնացորդներ՝ որովայնում ձագերով
Երևանում ժամանակավորապես կդադարեցվի Բաղրամյան պողոտան Վազգեն Առաջին Վեհափառ փողոցին կապող ուղեանցի երթևեկությունը
19:00
Ռուսաստանը չպետք է հույսեր կապի Ուկրաինային տրամադրվող օգնության դադարեցման հետ․ Շոլց
Անահիտ Մանասյանն ընդունել է «Գազպրոմ Արմենիա» կրթահամալիրի ավագ դպրոցի աշակերտներին
18:30
Գազայում հրադադար պահանջող բանաձևի վրա ԱՄՆ-ի վետոյից հետո մարտերը սաստկացել են
Զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող անձը կալնավորվել է Հայաստանում
Ֆրանսիացիք ու հնդիկները եթե 1 տարի էլ մեզ զենք տան, էն իդիոտ ԿԳԲ-ի գեներալի տղան կվազի, կստորագրի
17:50
Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները պայմանավորվել են հետամուտ լինել Գազայում հրադադարի հաստատմանը
Ում է պետք, որ առաջինն ենք քրիստոնեություն ընդունել, եթե փողոցում հնդիկ ենք ծեծում

Երևանի ու Ստեփանակերտի հարաբերությունները բավականին ճապաղ են, որը կապ չունի Արցախի պաշտոնյաների ով լինելու հետ  

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը։

 Պարոն Բալայան, վերջին շրջանում անընդհատ բարձրացվում է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի պաշտոնանկության անհրաժեշտության հարցը։ Տեսակետ է հնչում, թե Արցախում որոշակի կոնսենսուս կա, նույնիսկ իշխանությունների ներսում, որ Դավիթ Բաբայանն այդ պաշտոնին չի համապատասխանում իր պրոֆեսիոնալ որակներով։ Ի՞նչ եք Դուք  կարծում, արդյոք կա՞ այդպիսի անհրաժեշտություն, թե ոչ։

-Ով նման բան է հայտարարում, նաև պետք է ասի, թե ինչ պետք է անի կամ ինչն է, որ չի արվել։ Հենց այնպես հայտարարել, որ կոմպետենտ չէ, ճիշտ չէ։ Այսինքն՝ ես նրան փոխելու անհրաժեշտություն չեմ տեսնում, մարդն իր աշխատանքը կատարում է, և նման հայտարարություն անելիս պետք է փաստեր ունենալ։

– Արդյոք խնդիր չէ՞, որ Երևանի և Ստեփանակերտի միջև ռազմաքաղաքական ոլորտում համագործակցություն չկա։

 Այո, իմ ունեցած տեղեկություններով՝ դա այդպես է, բայց այս դեպքում Դավիթ Բաբայանն ի՞նչ կարող է անել, պետք է ՀՀ համապատասխան պաշտոնյաներից հարցնել։ Այսինքն՝ Դավիթ Բաբայա՞նը չի ցանկանում, որ հարաբերություններ ունենա: Ես որքան տեղյակ եմ, ինքը միշտ էլ ցանկություն ունի հարաբերվել, աշխատել: Դրա համար, որպեսզի ասված խոսքը մերկապարանոց մեղադրանք չդառնա, պետք է այն փաստարկված լինի:

 – Այսինքն դուք կողմ եք, որ Դավիթ Բաբայանը մնա ԱԳ նախարարի պաշտոնում:

– Այս պահին այո:

 – Ձեր կարծիքով, ինչո՞ւ կա հակասություն Հայաստանի և Արցախի ԱԳՆ-ների միջև:

– Հարցին պետք է մի քիչ ավելի գլոբալ նայել: Օրինակ, Հայաստանի և Արցախի Ազգային ժողովների միջև նույնպես, կարելի է ասել, որ համարյա կապ չկա, նախկինում եղած կապերը հիմա չկան: Երկու հանրապետությունների միջև քաղաքական հարաբերությունները բավականին ճապաղ են, և քանի որ ԱԳՆ-ները հենց առանցքն են կազմում, հետևաբար այնտեղ ևս այդ վիճակն է: Սա որևէ կապ չունի Արցախի Հանրապետության պաշտոնյաների ով լինելու հետ: Այդ հարցը պետք է ուղղել Հայաստանի համապատասխան մարմիններին:

 – Այսինքն կարծում եք՝ Հայաստանի իշխանությունները, մասնավորապես, ԱԺ-ն, հակված չեն շատ սերտ համագործակցելու Արցախի խորհրդարանի հե՞տ:

 Ամեն ինչ պետք է փաստարկված լինի: Դուք նայեք Հայաստանի քաղաքական ղեկավարությունը նոյեմբերի 9-ից հետո ժամանե՞լ է Արցախ, թե ոչ: Եթե այդ համատեքստում նայեք, ամեն ինչ հասկանալի կլինի:

– Չպե՞տք է լինի ինտենսիվ համագործակցություն երկու երկրների միջև:

 – Դա խիստ անհրաժեշտություն է որ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի համար: Եթե հարցերը քննարկենք աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների խորապատկերի վրա, ապա հայության ուժերի մեկտեղումը հրատապ անհրաժեշտություն է, մասնավորապես, Արցախի և Հայաստանի: Վերջիվերջո, մենք մեր հաղթանակները այդ միասնականությամբ ենք կարողացել իրականություն դարձնել: Համադրված աշխատանք է պետք, առանց դրա մենք առաջ շարժվել չենք կարող:

– Համագործակցելու պատրաստակամության ազդակները պետք է Հայաստանի իշխանությունների՞ց գան:

– Իհարկե, ի վերջո, Հայաստանի Հանրապետությունը միջազգայնորեն ճանաչված երկիր է, ունի կապեր, հնարավորություններ՝ նյութական, մարդկային և այլ բոլոր առումներով: Անընդհատ այդ նախաձեռնությունները Հայաստանից պետք է բխեն:

– Դավիթ Բաբայանի հայտարարությունների հետ դուք միշտ համակարծիք եք լինո՞ւմ: Դուք որպես ՀՅԴ-ական իր հայտարարությունների հետ որ չափով եք համաձայն:

Իհարկե, ամեն հարց չէ, որ համաձայն ենք: Իհարկե կան վիճակներ, երբ մտածում եմ՝ եթե ես լինեի, այդպես չէի ասի: Բայց աշխատանքի մեջ դա միշտ էլ լինում է: Այդ ամենը կարելի է հարթել, շտկել, լուծել: Բայց այդ մարդը ունի որոշակի փորձառություն, անցած ճանապարհ, ունի գրագիտություն: Ուզում եմ ասել՝ որոշակի փաստերի վրա հենվելով չի կարելի ամբողջ կատարված աշխատանքին գնահատական տալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում