Մոլդովայի խորհրդարանը հուլիսի 28-ի նիստում հավանություն է տվել արտակարգ դրությունը 60 օրով երկարաձգելու նախագծին:
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ այս մասին հայտարարել է խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուն:
Մոլդովայի իշխանությունները արտակարգ դրություն են մտցրել փետրվարի 24-ին՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով։ Այսպիսով` արտակարգ դրությունը կերկարաձգվի օգոստոսի 8-ից:
Խորհրդարանի նախագահը հայտնել է, որ երկարաձգելու որոշման նախագիծը հավանության է արժանացել՝ 52 պատգամավորի կողմ ձայնով: