Thursday, 18 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Արոնյանն ընդդեմ Հայաստանի՞․ Մերոնք սկսում ենք պայքարը․․․

Հնդկաստանի Չեննայ քաղաքում այսօր մեկնարկում են տղամարդկանց և կանանց Համաշխարհային օլիմպիադաները: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի կազմում ընդգրկված են Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը:Կանանց ընտրանու կազմում են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը: Ի դեպ, սա առաջին շախմատային օլիմպիադան է, որին Հայաստանը կմասնակցի առանց առաջատար Լևոն Արոնյանի։ Վերջինս անցյալ տարվա դեկտեմբերից պաշտոնապես ներկայացնում է ԱՄՆ-ը։ Նշենք, որ Արոնյանն ընդգրկված է ԱՄՆ-ի ազգային հավաքականի կազմում և հավանականությունը մեծ է, որ մեր ազգային թիմի երբեմնի առաջատարը կխաղա Հայաստանի դեմ։ ՖԻԴԵ-ի դասկարգման աղյուսակում Արոնյանն այս պահին 5-րդն է։ ԱՄՆ-ի ազգային թիմում նա երկրորդ համարն է քանզի անհատական վարկանիշով զիջում է Ֆաբիանո Կարուանային։ Վերջինս ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում 4-րդն է։ Հայաստանի հավաքականի առաջին համար Գաբրիել Սարգսյանը գտնվում է 37-րդ հորիզոնականում։ «Բնական է, որ Օլիմպիադայում ֆավորիտը ԱՄՆ թիմն է, քանի որ վարկանիշով էլ առաջինն է:

Այսպիսի ուժեղ թիմի հետ դժվար խաղ կլինի: Ինչ վերաբերում է Լեւոն Արոնյանի հանդես գալուն, վստահ չեմ, որ նա կխաղա Հայաստանի դեմ: Եթե նույնիսկ հանդես գա, սա սպորտ է: Պետք է ըմբռնումով մոտենալ եւ լավագույնս դրսեւորել մեր ուժերը: Չեմ բացառում, որ Հայաստանի դեմ խաղում ԱՄՆ հավաքականի 5-րդ տախտակին թիմի փոխարինողը խաղա Լեւոն Արոնյանի փոխարեն: Ամեն դեպքում սա զուտ կանխատեսում է:Մեր հավաքի օրերին Լևոն Արոնյանը մեզ հետ Ծաղկաձորում էր: Մենք միասին շատ ենք զրուցել, մարզում ունեցել, բայց այդ թեմայի շուրջ չենք խոսել: Չկա որեւէ պայմանավորվածություն՝ նա կմասնակցի Հայաստանի հետ խաղին, թե ոչ, եթե, իհարկե, ԱՄՆ – Հայաստան հանդիպում լինի»,- sport.news.am-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի տղամարդկան հավաքականի գլխավոր մարզիչ Արման Փաշիկյանը: Հայաստանի դեմ չխաղալու ակնարկը թերևս Արման Փաշիկյանի կարծիքը կարելի է համարել։ Արոնյանը պրոֆեսիոնալ մարզիկ է և եթե ազգային հավաքականի մարզիչը նրան ընդգրկի հիմնական կազմում մարզական տեսանկյունից խաղալուց հրաժարվելն ուղղակի չի ընկալվի։ Մեր գլխավոր խնդիրը մեկնարկած Օլիմպիադայում պետք է լինի մրցանակային եռյակում ընդգրկվելը։ Հայաստանի հավաքականը պետք է ապացուցի, որ նույնիսկ առանց Արոնյանի կարող է լուրջ հաջողություններ գրանցել։ «Հայաստանում շախմատ կա։ Շատ են երիտասարդ տաղանդավոր շախմատիստները, որոնք սակայն աջակցություն չեն ստանում։

Այնուամենայնիվ, դժվար է ստեղծել այնպիսի պայմաններ որ նրանք շախմատ չխաղան։ Ես շատը գնացել եմ նրա համար, որ շախմատը Հայաստանում մնա։ Երբ զգում ես, որ քեզ չեն հարգում, ուրեմ քեզ հետ հույսեր չեն կապում։ Խոսքը երկրի ղեկավարության մասին է։ Ես նրանց հետ խնդիր չունեմ։ Ես գիտեմ ով եմ շախմատում ու գիտակցում եմ, որ եթե ուզում եմ հաջողությունների հասնեմ պետք է տեղափոխվեմ այնպիսի եկիր որտեղ ավելի հանգիստ կլինի» , Հայաստանը լքելուց հետո ասել էր Արոնյանը և ավելացրել «Ես ֆինանսապես շատ ապահով մարդ եմ և ինձ շատ բան պետք չէ։ Շատ երկրներում պարապմունքների և մի տեղ գնալու ծախսերը պետության համար խնդիր չէ։ Մեր եկրում մինչև հեղափոխությունը դա պետությունն էր անում։ Հեղափոխությունից հետո դա իներցիայով մեկ տարի շարունակվեց։ Հետո ասեցին խոսենք ապագայի մասին։ Ես խախտելով պլաններս առավոտյան գնացի հանդիպման։ Այնտեղ ասացին, որ արի վաղը խոսենք։ Մտածեցի լավ, եկա հաջորդ օրը, և ինձ այս անգամ էլ ասեցին, կխոսենք հաջորդ շաբաթ։ Երբ փոխում ես քո պլանները և նման վերաբերմունքի ես արժանանում հասկանում ես, որ դրանք քեզ ուղղված մեսիջներ են։ Այսինքն քեզ հասկացնում են, որ այպես ա լինելու։

Ես իմ կյանքում որևէ մեկից չեմ նեղացել, բայց երբ ցանկանում ես աշխատել հասնել ,մաքսիմումին ու քեզ հասկացնում են, որ քո արածներն անիմաստ է․․․։ Այս ամենը նեղելու է քեզ և ես լարվելու եմ։ Իսկ լարվածության պայմաններում աշխատելը օգուտ չի բերի»։ Արոնյանի հեռնալուց հետո հայկական շախմատում էական վերելք տեղի ունեցավ։ Էլինա Դանիելյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, Գաբրիել Սարգսյանը՝ փոխչեմպիոն։ Ժամանակն է ապացուցելու նաև, որ Հայաստանում շախմատ իսկապես կա և մենք կարող է հաջողությունների հասնել նաև թիմային պայքարում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում