Պատերազմները սկսվում են, երբ խոսելու այլևս ոչինչ չկա։ 2016-ին արդեն պարզ էր, որ հայ-ադրբեջանական բանակցությունները փակուղային իրավիճակում են։ Ադրբեջանն արդեն իսկ կուտակել էր բավարար քանակությամբ ներուժ՝ հարձակումը մեկնարկելու համար, մինչդեռ հայկական կողմը դեռևս հույս ուներ, թե բանակցություններով հնարավոր կլինի հասնել արդյունքի՝ բացառելով պատերազմը։Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Անտարես հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի հետ:
Վերջինս նշեց, որ պատերազմները բացառելու համար նախ պետք է խոսել հարևանների հետ, բայց մեր հանրությունը անընդհատ նայում է հետ` Տիգրան Մեծ, Ցեղասպանություն: