Tuesday, 23 04 2024
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր

Անկարան իրավունք չունի Երևանից քայլեր ակնկալելու, «միջանցք» եզրույթը սպառնալիք է  

Թուրքական «Sabah» թերթը հրապարակել է «Թուրանի ճանապարհն է գալիս. թյուրքական պետությունները իրար է միացնելու» վերտառությամբ հոդված, որտեղ անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքին»։ Հոդվածագիրը այն անվանում է Թուրանի ճանապարհ:

«Ղարաբաղի հաղթանակով Թուրքիայի և Ասիայի միջև նոր միջանցք է բացվել, որը իրար կկապի 1.1 տրիլիոն դոլարի ՀՆԱ ունեցող թյուրքախոս երկրներին»,-նշում է պարբերականը:

Հայկական կողմն անընդհատ բացառում է Զանգեզուրի միջանցքի մասին բոլոր խոսակցությունները։ Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանի խոսքով՝ հայկական կողմի այդ պնդումները Թուրքիայում անտեսվում են, ինչպես նաև դրա վերաբերյալ Իրանի հայտարարությունները, թեև ամենաբարձր մակարդակով Իրանը այդ մասին հայտարարություններ է անում:

«Շատ հասկանալի է, որ Թուրանը թուրքերի երազանքն է: 44-օրյա պատերազմի ավարտից հետո ավելի մեծ ախորժակ ունեն, և այս տեսակի պոռոտախոսությունները բնական են։ Անշուշտ այստեղ կարևորը Հայաստանի դիրքորոշումն է, նախկինում էլի ասել եմ, որ միջանցք եզրույթը անընդունելի է որևէ պետության համար։ Միջազգային տրանսպորտի ճանապարհը այլ է, իսկ միջանցքը այլ է։ Տրանսպորտը կօգտագործվի, իսկ այ միջանցքը, այսինքն Հայաստանի հողային ամբողջությունը ճեղքող որևէ հասկացողություն անընդունելի է հայ ժողովրդի համար։ Սա պետք է բարձրաձայնենք բոլոր մակարդակներում, քանի որ միջանցք եզրույթը սպառնալիք է»,-ասաց Էստուկյանը:

Անդրադառնալով հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանն ուղղված քայլերին՝ նա նշեց, որ օրերս թուրքական կողմի բանագնաց Քլըչը Կարս գնաց, իսկ Կարսը ընդմիշտ ցանկություն ունի այդ սահմանի բաց լինելուն. «Այստեղ բոլոր փափագում են, որ սահմանը բացվի, Կարսի մեջ առևտուր անեն, և այս ակնկալիքը շատ հասկանալի է: Քլըչի շփումների միայն մի մասը հրապարակվեց, մյուս մասը պարզ չէ, թե ինչ շփումներ է ունեցել։ Կարսը հետաքրքրական ազգաբնակչություն ունեցող քաղաք է, այնտեղ կան՝ թուրքեր, ազերիներ, քրդեր: Այն խառնարան քաղաք է՝ տարբեր հավասարակշռություններով լեցուն, ազգայնական կուսակցությունը այնտեղ մեծ ներուժ ունի»,-ընդգծեց «Ակոսի» հայկական բաժնի խմբագիրը:

Հարցին, թե ի՞նչ նկատի ունի Էրդողանը, երբ հայտարարում է, որ Անկարան Երևանից կոնկրետ քայլեր է ակնկալում, Էստուկյանը պատասխանեց. «Երևանից ինչ քայլեր պետք է ակնկալի, Անկարան իրավունք չունի Երևանից քայլեր ակնկալելու, որովհետև Անկարան ինքը հրաժարվեց դիվանագիտական  հարաբերություններ հաստատելուց: Հայաստանը ինչ հստակ քայլ պետք է անի, ինչ պահանջ պետք է ունենա Թուրքիան: Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանը Թուրքիայից հողային պահանջ չունի, ուրեմն էլ ինչ պետք է պահանջեն,  ինչ հստակ քայլեր են ակնկալում, դրանք դատարկ խոսքեր են»:

Ինչ վերաբերում է Թուրքիայի հայ համայնքի ակնկալիքներին, տրամադրություններին, Էստուկյանն ասաց. «Ոմանց մոտ ոգևորություն կա, բայց հասարակության մեջ նման ոգևորություն չկա: Պոլսահայերն ավելի շատ ցանկանում են, որ Հայաստանի և Թուրքիայի միջև բնականոն հարաբերություններ հաստատվեն, բայց ընդհանուր ոգևորություն գոյություն չունի: Այդ ոգևորությունը կա միայն պատրիարքարանում և Հոգաբարձուների խորհրդի մոտ։ Համայնքը ոգևորովելու մեծ առիթ չունի։ Մյուս կողմից տեսնում ենք, որ եղավ Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույց, իրար տոներ շնորհավորեցին, բայց քաղաքական առումով որևէ առաջաընթաց չկա: Փոխարենը թե պատրիարքարանը, թե հիվանդանոցի հոգաբարձուները մեծ ոգևորություն հայտնեցին այդ հանդպման հետ կապված։ Չնայած սա երկու ղեկավարների առաջին շփումներն էին, բայց սա կարևոր հանգրվան է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում