«Ռոսավիացիան» մինչև օգոստոսի 5-ը երկարաձգել է թռիչքների սահմանափակման ռեժիմը Ռուսաստանի 11 օդանավակայանում։
Ըստ «Ռոսավիացիայի»՝ Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և Էլիստայի օդանավակայանները մինչև օգոստոսի 5-ը ինքնաթիռներ չեն ընդունի:
Ռուսական ավիաընկերություններին խորհուրդ է տրվել ընտրել այլընտրանքային երթուղիներ՝ օգտագործելով Սոչիի, Վոլգոգրադի, Մինվոդիի, Ստավրոպոլի և Մոսկվայի օդանավակայանները: