
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում այսօր Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» կմրցվի էստոնական «Պայդեի» հետ։ Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ այս թիմերի միջև տեղի ունեցած առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի 0։0։ Այսօրվա խաղում բուքմեյքերները ավելի հավանական են համարում մեր թիմի հաղթանակը։ Մասնավորապես, «Արարատ-Արմենիայի» հաղթանակի համար սահմանված է 2․65 գործակից։ Ոչ-ոքին գնահատված է 3, իսկ «Պայդեի» հաղթանակը՝ 3․1 գործակցոց։ Բուքմեյքերները ավելի հավանական են համարում նաև «Արարատ-Արմենիայի» Կոնֆերենցիաների լիգայի երրորդ փուլ դուրս գալը։ Դիմակայությունում «Արարատ-Արմենիայի» հաղթանակի համար սահմանված է 1․77, իսկ «Պայդեի» հաղթանակի համար՝ 1․93 գործակից։ ։ «Պայդեն» Էստոնիայի 2021/2022 թթ առաջնությունում բավարարվել էր միայն 4-րդ հորիզոնականով և պայքարը սկսել էր Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլից։ Այստեղ «Արարատ-Արմենիայի» մրցակիցը անսպասելիորեն պայքարից դուրս էր թողել Թբիլիսիի «Դինամոյին»։ Երկրպագուները գրեթե վստահ էին, որ Կոնֆերենցիաների լիգայում կկայանա հայ-վրացական դիամակություն, բայց․․․։
Ի դեպ Թբիլիսիում 2։1 հաշվով հաղթելուց հետո «Պայդեն» սեփական հարկի տակ պարտվել էր նույն հաշվով և երկրորդ փուլի ուղեգիր էր նվաճել առավելության հասնելով հետխղայա 11 մետրանոցներով։ «Պայդեի» ֆուտբոլիստների տնարսֆերային ընդհանուր արժեքը կազմում է ընդամենը 3․5 միլիոն եվրո։ Այս թիմի ամենաթանակ ֆուտբոլիստը գանացի եզրային կիսապաշտպան Դիբիաս Սեկիրին է, որի տրանսֆերային աժեը 4 միլիոն եվրո է։ Երևանում տեղի ունեցած առաջի խաղում չնայած, որ մեր թիմն ուներ տարածքային առավելություն այնուամենայնիվ հյուրերին դրական արդյունքի հասել։ Այո, «Պայդեն» կարգով ցածր է «Արարատ-Արմենիայից», ունի ավելի թույլ կազմ և շատերին թվում էր, թե Երևանում մեր փոխչեմպիոնը համոզիչ հաղթանակ կտանի։ Բուքմեյքերներն իրենց հերթին «Արարատ-Արմենիայի» հաղթանակի համար սահմանել էին 1․55 գործակից։ Այսօր պատկեր բոլորովին այլ։ Ինչո՞ւ հայկական ակումբին չհաջողվեց հաղթել առաջին խաղում։ 2021/2022 թթ․ մրցաշրջանից հետո «Արարատ-Արմենիայում» տեղի էին ունեցել էական փոփոխություններ։ Թիմից հեռացել էր գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն, ինչպես նաև մի շարք առաջատար ֆուտբոլիստներ։ «Արարատ-Արմենիան» Հայաստանի առաջությունից հետո գլխավորեց մեր երկրի լավագույն մասնագետներից մեկը՝ Վարդան Բիչխչյանը։ Թիմը համալրվել էր նաև մի շարք առաջատար ֆուտբոլիստներով, որոնց թվում են Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ, Գևորգ Ղազարյանը, Հակոբ Հակոբյանը, Արման Հովհաննիսյանը, Ստյոպա Մկրտչյանը, «Փյունիկի» լավագույն ռմբարկու Ուգո Ֆիրմինոն։ Կարո՞ղ էր արդյոք նման փոփոխություններից հետո Վարդան Բիչախչյանը օրերի ընթացքում ձևավորել մարտունակ կոլեկտիվ։Նշենք, որ երեկ «Արարատ-Արմենիան» առաջին պաշտոնական հանդիպումը անցկացրեց Բիչախչյանի գլխավորությամբ։ «Ունեինք նպաստավոր պահեր, երբ կարելի էր ավելի գրագետ հարվածներ կատարել, բայց ցավոք չստացվեց: Ամեն դեպքում մեր առաջադրանքի մեջ մտնում էր խնդիը լուծել պատասխան խաղում ու ոչ մի դեպքում վաբանկ չգնալ՝ չկորցնելով կարգապահությունը:
Ինչ հաշիվ էլ գրանցվեր, դիմակայության ելքը վճռվելու էր ու վճռվելու է էստոնիայում: Շանսերը գնահատում եմ 50/50: Խաղային սխեմայի փոփոխություն չենք կատարել: «Պայդեն» բավականին ագրեսիվ, կոմպակտ ու կարգապահ թիմ է: Եթե նայել եք Թբիլիսիի «Դինամոյի» հետ նրանց խաղը, ապա նույն պատկերն այնտեղ էր: Պետք է գիտակցնեք, որ միակ ելքը մեր արագ խաղը պետք է լինի: Մեր դանդաղ խաղի պառճառով էր, որ մրցակիցը հասցնում էր մանր-մունր խախտումներ անել, իսկ դա մեզ ձեռնտու չէ»,- անդրադառնալով երևանյան խաղին ասել է Վահան Բիչախչյանը։ Այսօր կայանալիք խաղում իսկապես հնարավորությունները 50/50-ի է։ Լիահույս ենք, որ Բիչախչյանին մեկ շաբաթվա ընթացքում հաջովել է կատարել սխալների ուղղում։ «Արարատ-Արմենիան» կարգով ավելի բարձր է և պետք է ամեն գնով հասնի առավելության։
«Պայդե»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 20-ին։ Այս դիամակայության հաղթողը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում կմրցի բելգիական «Անդրելեխտի» հետ։