Հողատարածքները շատ դեպքերում եղել են փողերի լվացման առիթ: Բարեփոխումների հիմքում ընկած է հողատարածքները միավորել ու ստեղծել խոշոր հողատարածներ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ շատ հողատարածքներ դեգրադացվել են, մեծ ներդրումներ են պահանջում․ «Հողերի չօգտագործման գլխավոր պատճառը ոռոգման ջրի խնդիրն է: Գյուղացին այսօր արտադրում է, բայց չի կարողանում իրացնել: Նախ պետք է ոռոգման ջրի կառավարման խնդիրը լուծել, նոր հողային բարեփոխումներ անել»:
Պետրոսյանը նշեց, որ շատերը դեռ խաղողի մթերման պայմանագրերը չեն կնքել․ 100-120 դրամով են պայմանագիրը կնքում․ «Պարարտանյութը թանկացել է, իսկ այս պայմաններում խաղողը գնում են 100-120 դրամով: Ինչու ենք թույլ տալիս մեր շուկան հեղեղվի անորակ սպիրտներով: Անորակ սպիրտներ ներկրելով՝ վարկաբեկում ենք մեր գինին ու կոնյակը»: