Thursday, 28 03 2024
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը

Ռուսաստանը մեզ ասում է՝ խելոք չմնաք, թուրքին քսի կտամ ձեր վրա

Հայաստանում մեկնարկում է քաղաքական-հասարակական նախաձեռնություն՝ ուղղված ռուսական ԶԼՄ-ների տարածման ու ռուսական դպրոցների ավելացման դեմ։ «Ոչ ռուսական ԶԼՄ-ներին, ոչ ռուսական դպրոցներին» նախաձեռնությունը հանդես է եկել մամուլի ասուլիսով։

Նախաձեռնության անդամ Տիգրան Խզմալյանն ասաց, որ Հայաստանի հասարակությունը, մտավորականները, քաղաքացիական հասարակությունը կտրուկ դեմ են երկու մեծ սպառնալիքների իրականացմանը։ «Առաջինը, դա ռուսական, ռուսալեզու պաշտոնական տեղեկատվության՝ հեռուստաալիքների, ինչպես նաև համակարգչային տարբեր կայքերի ազատ շրջանառությունն է, եթերային նախահարձակումը ՀՀ վրա։ Նրանք գործում են այստեղ որպես ռաշիստական, պուտինյան, մարդատյաց, ինչպես նաև հայատյաց քարոզիչներ։ Եվ մենք չենք կարող ընդունել նրանց գոյությունն ու ներկայությունը մեր երկրում։ Մենք կտրուկ դեմ ենք նաև նրան, որ ինչպես հայտարարում են ռուսաստանյան պաշտոնյաները, Հայաստանում իբր թե պատրաստվում են ընդլայնել ռուսաց լեզվի ներկայությունը դպրոցական ծրագրերում ու ավելացնել ռուսական դպրոցների քանակությունը։ Մենք սկսում ենք հանրային, քաղաքական և հասարակական նախաձեռնություն որն ուղղված է այս երկու չարիքների դեմ։ Մեր կարգախոսն է՝ հայկական պետության սահմաններն սկսվում են հայկական դպրոցներից»,- ասել է նա: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի և Ռուբեն Հախվերդյանի հետ:

Հախվերդյանը կարծում է՝ ինչքան Լավրովը քիչ գա Հայաստան, այնքան լավ մեզ համար
«Ռուսական լրատվությանը չպետք է հավատալ․ նրանց ուղեղներից պետք է հանել մեծապետական շովինիզմի կտորը: Մի երկիր, որը նույնիսկ արդուկ չի կարող արտադրել, ինչպես կարող է բարեկիրթ լինել: Ավելի լավ է պարսկերեն սովորենք, մեր անմիջական հարևանն է Իրանը, այնտեղ ունենք լավագույն գաղթօջախը: ՌԴ-ում ունենք մեծ համայնք, չունենք հայկական դպրոց, ինչու պետք է Հայաստանում լինեն ռուսական դպրոցներ»:

Խզմալյանն էլ կարծում է, որ խցկելով մեզ ռուսական աշխարհի մեջ, մեր լեզվամտածողություն են ուզում փոխել․ «Ռուսաստանը հիմա նույնիսկ մշակույթ չի արտադրում, միայն՝ օղի: Մենք պետություն չենք, դեռևս գաղութ ենք․ ընդերքից մինչև ԳՇ լցված են ռուսական գործակալներով»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում