Եվրոգոտում տնտեսական անկումը կսկսվի մինչեւ 2022 թվականի վերջը: Ինչպես հուլիսի 27-ին հաղորդում Է Bloomberg գործակալությունը, այս եզրակացությանն են հանգել ամերիկյան Goldman Sachs բանկի տնտեսագետները:
Փորձագետները նշել են, որ եվրոգոտում ռեցեսիան արդեն, հնարավոր Է, տեղի Է ունենում, իսկ հետո կսաստկանա եւ կտեւի մինչեւ ընթացիկ տարվա վերջը: Երրորդ եռամսյակում այն կարող Է կազմել 0,1 տոկոս, իսկ չորրորդում՝ 0,2 տոկոս, գրում Է գործակալությունը:
Որպես անկման պատճառներ Bloomberg-ը նշում Է Էներգակիրների մատակարարումների ընդհատումները, համավարակից հետո վեկանգնման հետ կապված իրավիճակը եւ քաղաքական անկայությունն Իտալիայում:
«Ինչ վերաբերում Է երկրներին, Գերմանիայում եւ Իտալիայում կլինի ակնհայտ ռեցեսիա երկրորդ կիսամյակում, մինչդեռ Իսպանիան եւ Ֆրանսիան (տնտեսությունները) կշարունակեն աճել»,- ասված Է տնտեսագետների խմբի եզրակացության մեջ, որից մեջբերում Է կատարում գործակալությունը:
Նրանց տվյալներով՝ Եվրոպայում ռեցեսիան կարող Է ընդունել «ավելի կտրուկ» շրջադարձ, եթե դժվարություններ ծագեն գազի մատակարարումների հարցում կամ տնտեսական անկում սկսվի ԱՄՆ-ում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: