Գերմանիայում ձերբակալվել է 40-ամյա մի դանիացի, ով կասկածվում է երկու շաբաթ առաջ իր դուստրերին ողջ-ողջ այրելու մեջ: 9 և 10 տարեկան երեխաներին դաժանորեն սպանելու մեջ հորը դեռ վաղուց էին կասկածում, սակայն նրան ձերբակալել են այն բանից հետո, երբ փորձաքննությունը ցույց է տվել, որ հենց երեխաների հայրն է նրանց քնաբեր տվել ավտոմեքենայում, որից հետո այրել է նրանց:
Ոստիականները նշում են, որ հանցագործը նույնպես վնասվել է մեքենան այրելու ժամանակ: Նախնական տվյալներով նման քայլի դանիացին գնացել է կնոջ հետ բաժանվելու պատճառով: