Հունիսին Ռուսաստանի քաղաքացիները գնել են 353 հազար մարդատար ավտոմեքենա, 2021թ. նույն ժամանակահատվածի համեմատ շուկայի ծավալը նվազել է 32%-ով: Առաջին կիսամյակի ընթացքում օգտագործված մարդատար ավտոմեքենաների վաճառքները նվազել են 22%-ով, գնվել է ավելի քան 2,17 մլն մեքենա։ Այս մասին հաղորդում է«Ավտոստատը»:
Հունիսին ռուսական ամենահայտնի ապրանքանիշը եղել է Lada-ն (գնվել է գրեթե 90000 օգտագործված մեքենա), արտասահմանյան մեքենաներից՝ Toyota-ն (38500): Լավագույն հնգյակում են նաև Hyundai-ն (19,9 հազար), Kia-ն (19,8 հազար) և Nissan-ը (18,7 հազար):
Մոդելներից առաջատարը Lada 2114 Samara-2-ն է (8,8 հազ.)։ Սրանից բացի, նախորդ ամիս ժողովրդականություն է վայելել Hyundai Solaris-ը (7,9 հազար), Kia Rio-ն (7,8 հազար), Lada 2107-ը (7,7 հազար), Ford Focus-ը (7,5 հազար):
«Ավիտոյի» տվյալներով ՝ ռուսաստանցիները սկսել են ավելի հաճախ գնել լյուքս դասի մեքենաներ: Թանկարժեք օգտագործված մեքենաների վաճառքն առաջին կիսամյակում աճել է 22%-ով ՝ 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Ամենատարածված մեքենաները եղել են «Bentley» և «Maserati»: