Եթե վարչապետին անվստահություն հայտնելու քայլին գնան, Փաշինյանին լրացուցիչ լեգիտիմություն կտան: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց հանրային գործիչ Սուրեն Սահակյանը:
Սահակյանը կարծում է, որ ընդդիմության օրակարգը Փաշինյանի օրակարգն է․ «Անելանելիությունից են ընդդիմության այդ հայտարարությունները: նդդիմության տրոհումը կարող է խորանալ: Հայաստանի առջև ծառացած խնդիրները լուծելու համար մեզ պետք էր միություն: Ապատիան բերել է նրան, որ ընդդիմությունը չի կարող աշխատել իշխանության հետ»:
Սահակյանը այս իրավիճակում կարծում է, որ Փաշինյանը պետք է հեռանա: