Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը վերաբերվող հարցեր: Պետքարտուղար Բլինքեն Վաշինգոնի պատրաստակամությունն է հայտնել որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող աջակցել նշված բոլոր հարցերի լուծումներին: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Հայկ Սահակյանի և «Հանուն Հանրապետության» կուսակցության արտաքին գործերի քարտուղար Առնոլդ Բլեյանի հետ:
Առնոլդ Բլեյանի կարծիքով, մենք արցախյան հարցը լուծելու համար պետք է ինչ-որ ձև համաձայնության գանք Մոսկվայի հետ․ «Հայաստանը դիտվում է ոչ թե խնդրի մաս, այլ խնդրի լուծման մաս․ գրագետ արտաքին քաղաքականություն է: Ադրբեջանը ուզում է ստանալ ինչ-որ բան, ինչքան թուլանում է Մոսկվան, այնքան նվազում են Բաքվի հնարավորությունները»:
Անդրադառնալով ԱՄՆ ԿՀՎ ղեկավար Բըրնսի այցին, Հայկ Սահակյանը նախ այն համարեց աննախադեպ, բայց ենթադրում է, որ այցը կապված էր Իրանի հետ․ «Հայաստանը լրտեսական գործունեություն ծավալելու համար պարարտ հող է, որովհետև մեր ԱԱԾ-ն պասիվ է: Ինչ-որ բան է տեղի ունենում, որից մենք տեղյակ չենք:Մոտ ենք թեժ կետին․ ԱՄՆ-ն և Եվրոպան փորձում են ձեռքը պահել տարածաշրջանի զարկերակին»: