Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Էրդողանն Արևմուտքին ասել է, թե ինչպես վարվել Պուտինի հետ. Հայաստանի ռիսկն ու անելիքը

Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ արևմտյան քաղգործիչները սխալ են վերաբերվում Պուտինին: Նա նշել է, թե ինքը թե Զելենսկուն, թե Պուտինին վերաբերում է ինչպես բարեկամի, այլ ոչ թե ինչպես թշնամու: Ըստ Էրդողանի, այն վերաբերմունքը, որ ունեն արևմտյան քաղգործիչները ՌԴ նախագահի հանդեպ, դա վայել չէ քաղաքական այրերին: Նրա խոսքով, ինչպիսի վերաբերմունք ցուցաբերես Պուտինի նկատմամբ, այն էլ կստանաս: Դատելով ռուս-թուրքական հարաբերության բնույթից, որ դրսևորվում է վերջին տարիներին, այդ թվում դժբախտաբար նաև Արցախի հաշվին, Պուտինին անհրաժեշտ է առևտուր: Համենայնդեպս, այդ հետագիծը դիտարկելով դառնում ակնառու, որ Էրդողանը խոսում է այդ մասին: Ըստ նրա, Արևմուտքը հրաժարվում է Պուտինի հետ քաղաքական սակարկությունից, մինչդեռ ՌԴ նախագահի հետ պետք է հարաբերվել այդ տրամաբանությամբ:

Գործնականում, ռուս-թուրքական հարաբերությունը վերջին գրեթե տասնամյակի ընթացքում հենց այդպիսին է՝ գրեթե «մաքուր» առևտրային: Դրա ծանր հետևանքը իր վրա զգաց նաև հայ ժողովուրդը, կորցնելով հազարավոր կյանքեր և Արցախի տարածքներ: Միևնույն ժամանակ, այստեղ առաջանում է մի նուրբ հանգամանք: Որքան արևմտյան քաղգործիչները Պուտինի հետ խոսում են կոշտ և անզիջում, այնքան ավելի մեծ «առևտրային դաշտ» է բացվում Էրդողանի համար, քանի որ Արևմուտքի հետ մեծ և կոշտ դիմակայության մեջ գտնվող Պուտինը խոշոր հաշվով ավելի ու ավելի է զգում Թուրքիայի կարիքը, հետևաբար ավելի ու ավելի է հակվում Էրդողանի հետ առևտրի, ավելի շատ է զգում դրա կարիքն ու այդ կերպ ավելի հակված լինում նաև փոխզիջումների՝ հանուն այդ առևտրի կայանալու: Իսկ Էրդողանը փորձում է առավելագույնս օգտվել այդ վիճակից և հաջող առևտուր անել ոչ միայն Պուտինի հետ, այլ նրա հետ որևէ սակարկությունից կամ քննարկումից հրաժարվող Արևմուտքի: Այդպիսով, Էրդողանը թեև Պուտինի հետ հարաբերվելու «դաս» է տալիս արևմտյան քաղգործիչներին, այդուհանդերձ երևի թե միանգամայն գոհ է, որ նրանք որևէ կերպ չեն «սերտում» այդ դասը: Այլապես, Թուրքիայի քաղաքականությունը կարող էր «դեմ առնել» քարին:

Ամբողջ հարցն այն է սակայն, որ քանի դեռ չի փոխվել Արևմուտքի վերաբերմունքը Պուտինի հանդեպ, Հայաստանի համար մշտական մարտահրավեր է ռուս-թուրքական վտանգավոր առևտուրը կամ առևտրի վտանգը: Գերխնդիրն այն է, թե ինչ քայլեր են անհրաժեշտ այդ վտանգը առավելագույնս հեռու պահելու համար: Թուրքիայի հետ հարաբերության կարգավորման ուղղությամբ աշխատանքը անելիքներից մեկն է, իհարկե նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ Թուրքիայի համար էլ այդ հարցը թե ՌԴ, թե Արևմուտքի հետ առևտրային սխեմայի խաղարկման միջոցներից մեկն է: Քանի դեռ Թուրքիան կարող է հաջող առևտուր անել ամերիկա-ռուսական դիմակայության վրա, նա չի դրսևորի հայ-թուրքական հարաբերության կարգավորման իրական շահագրգռություն, նախապատվությունը տալով ժամանակի վրա խաղալուն, ոչ թե ժամանակի մեջ լուծումների գնալուն:

Հազիվ թե Հայաստանն ունի Թուրքիային առաջարկելու այնպիսի մի բան, որը նրան կտրի ամերիկա-ռուսական դիմակայության վրա երկուստեք կապիտալ հավաքելու մտքից: Ըստ այդմ, Հայաստանն էլ թերևս իր հերթին պետք է մտածի հայ-թուրքական կարգավորման գործընթացի հարցում թե Միացյալ Նահանգների, թե Ռուսաստանի մոտեցումների ուղղությամբ բալանսավորված աշխատանքի և որոշակի քաղաքական կապիտալի ձևւավորման մասին, այդ կերպ գուցե փորձելով Թուրքիային էլ թեկուզ երբեմն, թեկուզ մասնակի, բայց բերել Հայաստանի մասին «հիշելու» դաշտ: Սա իհարկե բարդ է, քանի որ այդ ամենին զուգահեռ, ակնառու է, որ մի շարք ուժեր Հայաստանին ուղղակի, թե անուղղակի քարոզչական գործողություններով և հնարքներով փորձում են զրկել Թուրքիայի հետ հարաբերության կարգավորման ուղղությամբ աշխատանքի գործընթացում ճկունության և սուբյեկտության հնարավորությունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում