Իսրայելը կարող Է «ուժեղ հարվածի» միջոցով երկարաձգել իրանական ատոմային ծրագրի իրականացումը: Հուլիսի 26-ին այս հայտարարությամբ հանդես Է եկել հրեական պետության պաշտպանության նախարար Բենի Գանցը Իսրայելի հեռուստատեսության 13-րդ ալիքին տված հարցազրույցում:
«Իրանը գլոբալ խնդիր Է, այլ ոչ թե Իսրայել Պետության խնդիրը: Վերջ ի վերջո, մենք (Իսրայելը – ծանոթ. խմբ.) կարող ենք ուժեղ հարված հասցնել (իրանական) ատոմի զսպման համար»,- հայտարարել Է Իսրայելի պաշտպանության նախարարության ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: