Thursday, 28 03 2024
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ֆինանսական շուկաների վերականգնման պայմաններում կենսաթոշակային ֆոնդերի եկամտաբերության ցուցանիշները ևս կվերականգնվեն

Ամբողջ աշխարհում բարձր գնաճով պայմանավորված՝ տոկոսադրույքների բարձրացումը բացասաբար է ազդել նաև պարտքային գործիքների գների վրա: Կուտակային կենսաթոշակային ֆոնդերի բացասական եկամտաբերությունը պայմանավորված է եղել արտասահմանյան բաժնետոմսերի գների, արտասահմանյան և հայաստանյան պարտատոմսերի գների, ինչպես նաև ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ ՀՀ դրամի կտրուկ արժևորմամբ։

Օրերս հրապարակվեց կուտակային կենսաթոշակային ֆոնդերի հաշվետվությունները, որոնցում մեծամասամբ արձանագրվել են ակտիվների բացասական եկամտաբերություն, ինչն էլ հանրության շրջանում մտահոգությունների և մտորումների տեղիք է տվել։ «Արմենպրես»-ը ներկայացնում է 2022թ. առաջին եռամսյակի ընթացքում կենսաթոշակային ֆոնդի երկու կառավարիչների ներկայացրած հաշվետվությունների ամփոփ տվյալները, որոնցում անդրադարձ է կատարվել արձանագրված ցուցանիշների պատճառներին և երկարաժամկետ հորիզոնում ակնկալվող արդյունքներին։

Նշենք, որ Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգը ներդրվել է 2014 թվականից, որի շրջանակներում կուտակային կենսաթոշակային ֆոնդի միջոցները ներկայումս կառավարվում են երկու կառավարիչների կողմից. «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ և «ՑԵ-ԿՎԱԴՐԱՏ ԱՄՊԵԳԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներից յուրաքանչյուրն առաջարկում է երեքական ֆոնդ՝

  • կայուն եկամտային (FIX)՝ կուտակումները ներդրվում են ավանդում կամ պարտատոմսում,
  • պահպանողական (CON)՝ կուտակումները ներդրվում են ինչպես ավանդում կամ պարտատոմսում, այնպես էլ բաժնետոմսում (25%-ի չափով),
  • հավասարակշռված (BAL)՝ կուտակումների 50%-ը ներդրվում է ավանդում և պարտատոմսում, իսկ մյուս 50%-ը՝ բաժնետոմսում:

Ըստ ֆոնդերի կառավարիչների հաշվետվությունների՝ 2022թ. երկրորդ եռամսյակում միջազգային ֆինանսական շուկաները շարունակել են կրել այն բացասական ազդեցությունը, որը պայմանավորված էր համաշխարհային մատակարարման շղթաների խաթարումներով, հատկապես ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո, որը բերեց տնտեսական հեռանկարների մասով անորոշությունների մեծացմանը։ Արդյունքում՝ առաջին կիսամյակի արդյունքներով գրեթե բոլոր ակտիվների դասերն արձանագրեցին բացասական եկամտաբերություն (քիչ բացառություններից էին թերևս հումքային ապրանքները)։ Ամունդի-Ակբայի և Ցե-Կվադրատի կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդերն անմասն չեն մնացել վերը նկարագրված իրադարձություններից՝ 2022թ․ առաջին կիսամյակի արդյունքներով արձանագրելով եկամտաբերության հետևյալ ցուցանիշները`

Ըստ «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ-ի ներկայացրած հաշվետվության՝ 2022թ. ընթացքում, դրամավարկային պայմանների չափից ավելի խստացմամբ պայմանավորված, մեծացել է տնտեսական աճի դանդաղման և նույնիսկ տնտեսական անկման, ինչպես նաև՝ ընկերությունների մարժաների փոքրացման ռիսկը: Այս ամենը հանգեցրել է արտասահմանյան բաժնային գործիքների գների զգալի անկմանը:  2022թ. երկրորդ եռամսյակը ֆոնդերի ստեղծման պահից ի վեր վատագույնն էր: Ավելին, ստեղծման պահից ֆոնդերը երկրորդ անգամ են գրանցում բացասական եկամտաբերություն իրար հաջորդող երկու եռամսյակների ընթացքում:

Ամունդի-Ակբայից հայտնել են, որ առաջին կիսամյակում արձանագրած վնասներն իրացված չեն, այսինքն` այդ վնասները չեն ձևավորվել ֆոնդերի ներդրումների վաճառքի արդյունքում։ Սա նշանակում է, որ ֆինանսական շուկաների վերականգնման պայմաններում ֆոնդերի եկամտաբերության ցուցանիշները ևս կվերականգնվեն։ Ավելին, տարբեր արժեթղթերի գների ցածր մակարդակը ֆոնդերին հնարավորություն է ընձեռում նոր ներդրումներն իրականացնել առավել նպաստավոր պայմաններով՝ բերելով ֆոնդի եկամտաբերության առաջանցիկ աճին, ֆինանսական շուկաների վերականգնմանը զուգահեռ։ Ինչպես ներկայացված է ստորև բերված գծապատկերում՝ տարբեր իրադարձություններով պայմանավորված, նախկինում ևս ֆոնդերն արձանագրել են եռամսյակային բացասական եկամտաբերություն, սակայն նշված բոլոր դեպքերին հաջորդել են եկամտաբերության աճի երկար ժամանակահատվածներ։

Հարկ է ընդգծել, որ այս բացասական ազդեցությունը որոշակի մեղմվել է Ամունդի-Ակբայի կողմից կենսաթոշակային ֆոնդերի հայաստանյան ներդրումների կառավարման մեջ առաջին անգամ հեջավորման գործիքի կիրառման արդյունքում։

Ստեղծման պահից ի վեր ֆոնդերը վերապրել են մի շարք միջազգային և տարածաշրջանային ճգնաժամեր և ֆինանսական շուկաներում գնանկումներ, որոնք իրենց կարճաժամկետ բացասական ազդեցությունն են ունեցել ֆոնդերի եկամտաբերության վրա: Այդպիսիք են՝ Covid-19 համավարակով պայմանավորված ճգնաժամը, 2018թ. ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային պատերազմի հետևանքով բաժնային արժեթղթերի շուկայում կտրուկ գնանկումները և այլն: Հատկանշական է, որ կենսաթոշակային ֆոնդերն ունեն երկարաժամկետ ներդրումային հորիզոն, և դրանով պայմանավորված՝ ունակ են ստանձնել տարբեր գործոններով պայմանավորված գնային տատանումներ՝ ակնկալելով ստանձնած ռիսկին համարժեք եկամտաբերություն: Ըստ ֆոնդերի կառավարիչների տվյալների՝ բաժնային գործիքների եկամտաբերությունը պետք է դիտարկել երկարաժամկետում (առնվազն 10 տարի)՝ տնտեսական ցիկլի ամբողջ երկայնքով, քանի որ կարճաժամկետում (1-3 տարի) տնտեսական և ֆինանսական ցիկլերով պայմանավորված՝ շուկաները կարող են ունենալ միջինից ավելի բարձր կամ ցածր եկամտաբերություն: Չնայած ֆոնդերի բացասական կիսամյակային եկամտաբերությանը՝ ֆոնդերը երկարաժամկետում հակված են վերականգնվելու երկարաժամկետ անկումներից: Սրա մասին են վկայում 2022թ. հունիսի վերջի դրությամբ ինչպես «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ-ի կողմից կառավարվող ֆոնդերի ունեցած 7-7.7% ստեղծման պահից միջին տարեկան եկամտաբերությունը, այնպես էլ Ամունդի-Ակբայի կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդերը ստեղծման պահից մինչև օրս ապահոված 72-76% կուտակային եկամտաբերությունը, որը համարժեք է ստեղծման պահից միջին տարեկան 6.8-7.0% եկամտաբերության՝ կախված ֆոնդի տեսակից:

Այս միտումները բնորոշ են ինչպես Հայաստանին, այնպես էլ ամբողջ աշխարհին, որի մասին է վկայում կառավարիչների կողմից իրականացրած համեմատական վերլուծությունը. ըստ «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ-ի ուսումնասիրության՝ այս տարվա բացասական եկամտաբերությունը բնորոշ է նաև արտասահմանյան ֆոնդերին, այդ թվում՝ ֆոնդերի եկամտաբերության վրա ազդել են գրեթե նույն գործոնները, իսկ երկարաժամկետ կտրվածքով դիտարկելիս Հայաստանի ֆոնդերն արտասահմանյան ֆոնդերի համեմատ ապահովել են բավականին բարձր ցուցանիշներ: Նմանօրինակ ուսումնասիրություն իրականացրել է նաև Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը:

Այսպիսով, ամփոփելով ֆոնդերի կառավարիչների կողմից ներկայացված հաշվետվությունները, կարող ենք եզրահանգել, որ կենսաթոշակային ֆոնդերի եկամտաբերությունը պետք է գնահատել երկարաժամկետ հատվածում, որը հնարավորություն է տալիս չեզոքացնել կարճաժամկետ տատանումների բացասական ազդեցությունը եկամտաբերության վրա, դիվերսիֆիկացիան և ներդրումային ռիսկերի նվազեցման նոր գործիքի կիրառումը հնարավորություն են տվել մեղմել բացասական ազդեցությունը ֆոնդերի եկամտաբերության վրա, տարբեր արժեթղթերի գների ցածր մակարդակը ֆոնդերին հնարավորություն է ընձեռում նոր ներդրումներն իրականացնել առավել նպաստավոր պայմաններով,  ֆոնդերի՝ այս տարվա առաջին կիսամյակում արձանագրած վնասները իրացված չեն, և կուտակային կենսաթոշակային համակարգի շահառուները կենսաթոշակ ստանալու նպատակով ստիպված չեն ֆոնդի իրենց փայերը մարել ցածր արժեքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում